Մոսկվան վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ աջակցելու Երևանի և Բաքվի հաշտությանը․ ՌԴ փոխարտգործնախարար «Շողակաթ» ՀԸ-ն բերեք փակենք, գումարը տանք «Հանրայինին», ինչքա՞ն մարդ ա նայում․ Թորոսյան (տեսանյութ) ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանն աջակիցների հետ շարժվում է Վարդենիս Սրանք Էրդողանի կրտսեր եղբայրներն են, Հայաստանը չեն ներկայացնում, պետք է ազատվել Նիկոլի ռեժիմից. Շարմազանով (տեսանյութ) Իրական պատճառները փնտրեք այլ հարթությամբ․ Գևորգ Դանիելյան Արտաշատում ավտոբուսի վրա աշխատանքեր կատարելիս ամբարձիչը պոկվել է և ընկել վարորդի վրա. նա մահացել է Արտուշ Գաբրիելյանը 2 ամսով կալանավորեց Ժորա Ավետիսյանին՝ բոլոր սահմանափակումներով. պաշտպաններ (տեսանյութ) ՔՊ-ում ուզում են Մայր Աթոռին պատկանող «Շողակաթ» ՀԸ-ն էլ փակել (տեսանյութ) Ես բանավիճելու խնդիր չունեմ, ես միայն կհարցնեմ՝ ձեռքը ե՞րբ է կտրելու. Բագրատ Սրբազան Կիրակի օրը Բագրատ Սրբազանը հանդես է գալու կարևոր՝ իրավիճակ փոխող ելույթով 

2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրն է Ջուլիեն Լուսենգեն

Հասարակություն

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա վեցերորդ մրցանակն այսօր շնորհվել է մարդու իրավունքների պաշտպան, «Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության եւ զարգացման» կազմակերպության (SOFEPADI) եւ Կոնգոյացի կանանց հիմնադրամի (FFC) համահիմնադիր Ջուլիեն Լուսենգեին, որը տարիներ շարունակ աջակցել է պատերազմի ժամանակ սեռական բռնության ենթարկվածներին: Այս մասին տեղեկանում ենք «Ավրորա»-ի պաշտոնական կայքից:

Նա խիզախորեն բարձրաձայնել է Կոնգոյում քաղաքացիական պատերազմի ընթացքում սարսափելի սեռական բռնության ենթարկված հազարավոր կանանց հուսահատ վիճակի մասին եւ համառորեն գործել՝ հանցագործներին բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը հայտարարվել է Իտալիայի Սուրբ Ղազար կղզում տեղի ունեցած «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ։  «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն «Ավրորա» մրցանակը շնորհում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: 

«Ջուլիեն Լուսենգեի բացառիկ ձեռքբերումները հիշեցնում են մեզ այն մասին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ մեկ մարդը նույնիսկ անհաղթահարելի թվացող ճնշման եւ ռիսկերի հանդիպելիս: Ճանաչման արժանացնելով նրա խիզախությունը, նվիրումն ու անձնազոհությունը՝ մենք լիահույս ենք, որ նա կարող է նաեւ ոգեշնչել մեզնից յուրաքանչյուրին՝ մտածելու այն մասին, թե ինչ կարող ենք անել նրանց համար, ում իրավունքները խախտվում են, եւ ովքեր մեր աջակցության եւ համերաշխության խիստ կարիքն ունեն»,- նշեց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ եւ Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին: 

«Կորոնավիրուսի համավարակը մեզ վերջնականապես ցույց տվեց, որ այն, ինչ տեղի է ունենում աշխարհի մի անկյունում, որքան էլ հեռու լինի այն, ազդում է բոլորիս վրա: Մենք չենք կարող անտարբեր մնալ այլոց տառապանքների նկատմամբ. մենք չենք կարող մեզ թույլ տալ անհոգ լինել: Այսօր, առավել քան երբեւէ, մենք պետք է թույլ տանք, որ մեզ միավորեն եւ առաջնորդեն երախտագիտության եւ մարդկայնության համընդհանուր արժեքները, ինչպես դրանք առաջնորդում են 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ջուլիեն Լուսենգեին»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը:

Որպես 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ Ջուլիեն Լուսենգեն կստանա 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ եւ նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն՝ աջակցելով կազմակերպությունների, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվող մարդկանց: Այս տարի, հաշվի առնելով 2020 թ. պատերազմից տուժած արցախցիների խիստ կարիքները, «Ավրորան» կառաջարկի նրան մրցանակի 25%-ն ուղղել Արցախի մարդասիրական հրատապ խնդիրների հաղթահարմանը: «Ավրորայի» համահիմնադիրներն ստանձնել են հանձնառություն՝ կրկնապատկելու այդ նվիրատվությունը՝ գումարի չափը հասցնելով 500.000 ԱՄՆ դոլարի: Բացի դրանից, տիկին Լուսենգեն առաջադրել է երեք կազմակերպություն, որոնք աջակցում են համայնքներում գործող եւ կանանց կողմից ղեկավարվող կազմակերպություններին, զորացնում գենդերային բռնության զոհերին եւ օգնում ներքին տեղահանված անձանց՝ վերաինտեգրվելու իրենց համայնքներ, որոնց եւ նա կնվիրաբերի ֆինանսական միջոցներ՝ 

  • Կոնգոյացի կանանց հիմնադրամ,
  • Կոնգոյի համերաշխության լիգա,
  • «Մայրերի ընկերություն՝ հանուն զարգացման եւ խաղաղության»:

«Ջուլիեն Լուսենգեի եւ նրա կազմակերպությունների՝ կանանց աջակցությանն ուղղված բացառիկ աշխատանքը, ինչպես նաեւ նրա քաջությունն ու հաստատակամությունը՝ հակադրվելու տեղական հզոր ուժերին հանուն կանանց պաշտպանության, գթասրտության, բարության եւ նվիրումի լավագույն օրինակն են: «Ավրորայի» ամենակարեւոր նպատակներից մեկը նման հերոսներին քաջալերելն է, եւ մենք երախտապարտ ենք, որ ունենք այդ հնարավորությունը»,- ասաց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցիչ Հինա Ջիլանին

SOFEPADI կազմակերպության գործունեության մի մասը կազմում են հիվանդանոցն ու շարժական կլինիկաները, որոնք համապարփակ բժշկական եւ հոգեբանական օգնություն են տրամադրում սեռական բռնության զոհերին: 2010-2020 թթ. բժշկական կենտրոնն ընդունել եւ բուժել է 6.284 մարդու, որոնցից 567-ը՝ ներքին տեղահանված անձինք: SOFEPADI-ն նաեւ խրախուսում է սոցիալ-տնտեսական վերաինտեգրումը եկամտաբեր գործունեությամբ, արհեստների ուսուցմամբ եւ դպրոցներում ներգրավմամբ, իսկ փրկվածներին տրամադրում է իրավաբանական խորհրդատվություն եւ ներկայացուցիչ դատարանում:

««Ավրորան» համաշխարհային շարժում է, որի հիմքում «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարն է: Շնորհիվ հարյուրավոր մարդկանց, որոնք արդեն միացել են մեզ, այն ազդեցությունը, որին կարողացել է հասնել «Ավրորան», բառացիորեն փոխում է աշխարհը: Մեզ համար պատիվ է ճանաչման արժանացնել Ջուլիեն Լուսենգեի նման հերոսների եւ կարողանալ ներկայացնել եւ խթանել նրանց աշխատանքը՝ ամբողջ աշխարհից մեր աջակիցների եւ նվիրատուների օգնությամբ»,- նկատեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ Noôdome հարթակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը

Մեկնարկից ի վեր՝ «Ավրորա» մրցանակը փոխել է պատերազմից, հակամարտություններից եւ մարդասիրական այլ ճգնաժամերից տուժած ավելի քան 1.000.000 մարդու կյանք: Գործողությունների վրա հիմնված այս բարեգործությունը, որի նպատակն է հասնել շոշափելի արդյունքի, հնարավոր է դառնում աջակիցների շնորհիվ, որոնց նվիրատվություններն ընձեռում են հնարավորություն՝ շարունակելու աջակցել մերօրյա հերոսներին: «Ավրորան» բարձր է գնահատում իր առաքելությանն ուղղված յուրաքանչյուր հանձնառություն եւ կոչ է անում յուրաքանչյուր անհատի՝ միանալու եւ աջակցելու մարդասիրական ջանքերին: 

Միեւնույն ժամանակ շարունակվում են 2022 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի համար թեկնածուների առաջադրումները: Մինչեւ 2021 թ. հոկտեմբերի 31-ը յուրաքանչյուր ոք կարող է առաջադրել իր թեկնածուին, որը հաղթահարել է անձնական մեծագույն մարտահրավերներ ուրիշներին օգնելու համար:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բաքուն գոհ է Երևանից ստացած առաջարկներից. ԲայրամովԲացահայտվել է հանցագործության 114 դեպք ՌԴ-ում Սփյուռքի հանձնակատար ունենալը բարդացել է, այս պահին սուր քայլեր չենք ուզում անել. Սինանյան (տեսանյութ) Հայաստանը սկսել է խուսափել ՌԴ-ի հետ շփումներից ԱԳՆ-ի և ՊՆ-ի գծով. ՌԴ փոխարտգործնախարարՍուրեն Պապիկյանը կարճատև զրույց է ունեցել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևի հետՈսկյա զարդերը գողացել էր ոստիկանություն հաղորդում տված մաքրուհին (տեսանյութ)Մոսկվան վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ աջակցելու Երևանի և Բաքվի հաշտությանը․ ՌԴ փոխարտգործնախարար«Շողակաթ» ՀԸ-ն բերեք փակենք, գումարը տանք «Հանրայինին», ինչքա՞ն մարդ ա նայում․ Թորոսյան (տեսանյութ)ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանն աջակիցների հետ շարժվում է Վարդենիս Իշխանությունը որպես մարդկանց բերանները փակելու և պայքարից հետ կանգնեցնելու միջոց ընտրել է ծեծն ու ազատազրկումը. Տիգրան ԱբրահամյանԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով 3 անձ կալանավորվել էՍրանք Էրդողանի կրտսեր եղբայրներն են, Հայաստանը չեն ներկայացնում, պետք է ազատվել Նիկոլի ռեժիմից. Շարմազանով (տեսանյութ)Հայաստանի չմտածված քայլերը կարող են անհնարին դարձնել ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ աշխատանքին վերադարձը. ՌԴ ԱԳՆԻրական պատճառները փնտրեք այլ հարթությամբ․ Գևորգ ԴանիելյանՎրաստանից երկաթուղով բենզինի և դիզվառելիքի առաջին խմբաքանակը հասել է Այրում կայարան (տեսանյութ) Պապիկյանն այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Արտաշատում ավտոբուսի վրա աշխատանքեր կատարելիս ամբարձիչը պոկվել է և ընկել վարորդի վրա. նա մահացել էԱրտուշ Գաբրիելյանը 2 ամսով կալանավորեց Ժորա Ավետիսյանին՝ բոլոր սահմանափակումներով. պաշտպաններ (տեսանյութ)ՔՊ-ում ուզում են Մայր Աթոռին պատկանող «Շողակաթ» ՀԸ-ն էլ փակել (տեսանյութ)Ծեծկռտուք՝ Թուրքիայի խորհրդարանում (տեսանյութ) Ես բանավիճելու խնդիր չունեմ, ես միայն կհարցնեմ՝ ձեռքը ե՞րբ է կտրելու. Բագրատ ՍրբազանՉեմ բացառում` բերետները թմրանյութի տակ են. ԱԳՆ-ի մոտ խուլիգանության հեղինակն իրենք էին. Աննա Մկրտչյան (տեսանյութ) Կիրակի օրը Բագրատ Սրբազանը հանդես է գալու կարևոր՝ իրավիճակ փոխող ելույթով Սրբազանի ծառայությունը Տավուշի թեմում ոչ պատմելու է, ոչ տեսնելու, այլ միայն զգալու. Սիրանույշ ՄելիքյանՏարադրամի փոխարժեքները հունիսի 5-ին Աղետի գոտու խմելու ջրից 280 նմուշառում է կատարվել. ախտածին որևէ մանրէ չի հայտնաբերվել Փաշինյանը Հայաստանը վերածել է ոստիկանապետության. 168.am Փաշինյանի ամենամեծ մեղքն Արցախի հանձնումն ու հազարավոր նահատակներն են․ ՇարմազանովԵ՞րբ կկայանա Սնուփ Դոգի համերգը Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. Ժորան մեղադրվում է ծխարձակող գլանակ նետելու համար. պաշտպան (տեսանյութ) Կոչ ենք անում չհրապարակել չճշտված տեղեկություններ և չհնչեցնել անհիմն մեղադրանքներ այլ քաղաքացիների հասցեին. Սարգսյան Հայաստանի ինքնիշխանությունը թուրքի ոտի տակ տրյապկա սարքածը իրավունք ունի խոսել մեր շահի՞ց. Շարմազանով (տեսանյութ) Վրաստանն արտաքսել է ավելի քան 40 օտարերկրացիների, որոնց թվում կան հայեր Թալանել են Արցախյան պատերազմում զոհված Կարեն Մարգարյանի հիշատակին կառուցված մատուռը. կոտրել են գանձանակը ու հափշտակել գումարըՆիկոլ Փաշինյանը քաղաքացիներին առաջարկում է իր հետ հեծանիվ վարել. չորս պայման է առաջ քաշել ՊԵԿ-ը ներկայացրել է մայիսի 1-ից 31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները Պարեկները նախ արցունքաբեր գազի բալոնը դատարկում են արցախցու դեմքին, ապա՝ դաժան ծեծի ենթարկում. Ռոման Երիցյան (տեսանյութ)Հունիսի իննին՝ հանրահավաք հրապարակում. «Սրբազան Շարժում»2023-ին ԿԳՄՍ նախարարությունն իրականացրել է 20 ծրագիր՝ 203 միջոցառումով Չենք թողնելու մեր երկիրը, եռագույնը մնա սատանային. Աշոտ Անդրեասյան (տեսանյութ) Ախթալայում իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ «Լիֆդ մոռացել ես, շիզոֆրենիկ». Փաշինյանը մոռացել է փակել հրապարակած տեսանյութի մեկնաբանությունների բաժինըՄեկնարկել է 2024 թվականի ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացըՄ-6 միջպետական ճանապարհի բոլոր փլուզված հատվածներում կատարվել է լիցք՝ ապահովելով ճանապարհի անցանելիությունը Ոստիկանները, բիրտ ուժ կիրառելով, ձերբակալել են բողոքի ակցիա նախապատրաստող մի շարք քաղաքացիների Շարժման ակցիաներին մասնակից որոշ «ցուցարարներ» ՆԳՆ շենքի առջև ստանում են իրենց հերթական հանձնարարականըՀՀ-ն կողմ է քվեարկել Վրաստանից տեղահանված փախստականների վերադարձի իրավունքի մասին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի բանաձևին Գործող վարչախումբը վերսկսեց բռնաճնշումները, մեր պայքարի ընկերներն անհիմն որոշումներով ազատազրկվել ենԱնահիտ Մանասյանը ԱԺ-ում մասնակցել է աշխատանքային քննարկմանը «Գեբելսի գործով» դատախազի վերաքննիչ բողոքը մերժվեց
Ամենադիտված