Տղամարդը հինգ ամսում նիհարել է 20 կիլոգրամով ու բացահայտել հաջողության գաղտնիքը
ԺամանցՄեծ Բրիտանիայից 41-ամյա տղամարդը հինգ ամսում նիհարել է 20 կիլոգրամով և բացահայտել է հաջողության գաղտնիքը: Նրա պատմությունը հրապարակել է Men’s Health-ը։
Սամուել Բապտիստը պատմել է, որ միշտ փորձել է իրեն մարզավիճակում պահել՝ պարբերաբար ֆուտբոլ է խաղացել, վազել և մարզասրահ հաճախել։ «Ես միշտ ակտիվ կենսակերպ եմ վարել, բայց ոչ պատշաճ սնվելու պատճառով ամբողջ աշխատանքը ջուրն է ընել: Ես շատ թխվածքաբլիթներ էի ուտում և չհասկացա, թե դա ինչպես է ազդումինձ վրա»,- կիսվել է նա:
41 տարեկանում տղամարդն արդեն կշռում էր 106 կիլոգրամ։ Նա խոստովանել է, որ կորցրել է շարժումներում թեթևության նախկին զգացողությունը, և յուրաքանչյուր մարզումից հետո իրեն ավելի ու ավելի շատ ժամանակ է պետք վերականգնվելու համար։ Քաշը կորցնելու համար բրիտանացին գրանցվել է նիհարողների խմբում, որտեղ նրան նոր դիետա և վարժություններ են նշանակել։
«Ինձ անմիջապես ասացին հրաժարվել ածխաջրերի մեծ մասից, ինչպիսիք են մակարոնեղենը, բրինձը և կարտոֆիլը և փոխարինել դրանք առողջ բանջարեղենով, ինչպիսին է բրոկկոլին», - ասում է նա:
Բացի այդ, Բապտիստը յուրաքանչյուր ճաշի մեջ ներառում էր ձու, հավ կամ սթեյք և սպիտակուցային յոգուրտներ: Նա սկսել է շաբաթը հինգ օր ուժային և կարդիո վարժություններ անել, իսկ սննդակարգից ամբողջությամբ վերացրել է թխվածքաբլիթներն ու շոկոլադը, որոնք նախկինում նրա մշտական ուղեկիցներն էին։
Նոր սպորտային ծանրաբեռնվածությունն ու դիետան օգնեցին Բապտիստին առաջին ամսում ազատվել ինը ավելորդ կիլոգրամից, և ընդամենը հինգ ամսվա մարզումների ընթացքում նա նիհարեց 20 կիլոգրամով: Նա պնդում է, որ վերջին բժշկական հետազոտությունը ցույց է տվել, որ շաքարախտով հիվանդանալու կամ սրտի կաթված ստանալու իր հնարավորություններն այժմ մեկուկես տոկոսից պակաս են։ «Դադարեք մտածել և գործի անցեք», - խորհուրդ է տալիս նա այն մարդկանց, ովքեր ունեն նույն խնդիրները, որոնք նա ուներ: