«Սրբազան շարժմանը» մեր աջակցությունը քաղաքական դիրքորոշում չէ, սա մեր պարտքն է նախնիների հանդեպ․ Դավիթ Անանյան Ապօրինի հրամանով մարդկանց ծեծի ու ջարդի ենթարկելը ձեր ճակատագրի համար շատ թանկ է արժանանալու․ Տիգրան Աբրահամյան Ինչո՞ւ են թուրքերը շտապեցնում և խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման «հույս» հայտնում․ քաղաքագետ Ռեժիմին հաճոյանալու անմնացորդ ծառայամտությամբ՝ ԿԳՄՍ փոխնախարը չեղարկել է «Տա լույս» երգչախմբի համերգը․ Լիլիթ Գալստյան Վարորդական իրավունք չունեցող 23-ամյա վարորդը գերեզմանների մոտ մեքենայով բախվել է ծառին․ կա վիրավոր Այդ խայտառակ դեպքից հետո անգամ քրգործ չի հարուցվել. իրավապաշտպանները՝ ակցիայի պատճառների մասին (տեսանյութ) Որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը ՀԻՄԱ․ հինգ իրավապահների բողոքի ակցիան Մարուքյանը պայմա՞ն է դնում, թե՞ գործարք է առաջարկում Փաշինյան-Սրբազան բանակցության համար (տեսանյութ) ԱՊՊԱ գործակալությունում ծեծի են ենթարկել կին վարորդին․ «Հրապարակ» 

«Սա մեր գործունեության ամբողջ ընթացքում բացառիկ դեպք է». Անահիտ Գևորգյանը՝ «Բուրգըրի»-ում սալմոնելա հայտնաբերելու, ԱՆ-ին դիմելու և ընկերության վարկանիշը ընկնելու մասին. ArmDaily.am

Հարցազրույցներ

ՍԱՏՄ-ն երեկ հայտնել էր, որ «Երեմյան փրոջեքթս»-ին պատկանող «Բուրգըրի» ռեստորանում հավի և տավարի մսի խճողակներում հայտնաբերվել է սալմոնելա, տեսչական մարմինը հայտնել էր 13 հոսպիտալացված քաղաքացիների մասին, ում մոտ ախտորոշվել էր «աղիքային վարակ»։ ArmDaily.am-ը կատարվածի վերաբերյալ զրուցել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության  հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անահիտ Գևորգյանի հետ։

-ՍԱՏՄ-ն այսօր հաղորդագրություն տարածեց, որ հայտնաբերվել է սալմոնելա «Բուրգըրի» ռեստորանից նմուշառված «Հավի մսի խճողակ» և «Տավարի մսի խճողակ» արտադրատեսակներում։ Չնայած լաբորատոր փորձարկումը դեռ ընթացքի մեջ է, բայց ինչ վարկածներ կան հարուցիչի հայտնվելու հետ կապված, և արդյոք ընկերությունը ներքին կարգով հետազոտություն և ուսումնասիրություն չի իրականացնո՞ւմ։

-Հաճախորդների առողջությունը միշտ առաջնային է եղել մեր ընկերության համար։ Եվ, բնականաբար, մենք էլ մեր անվտանգության բաժնի շնորհիվ իրականացրել էինք մի շարք գործողություններ՝ առաջին քայլով վերհանել էինք տուժած հաճախորդների բոլոր վճարման կտրոններն ու պատվերների պատմությունը, հետևել, թե որ ուտեստներն էին կրկնվող պատվերների մեջ, և, քանի որ կապը կար նաև նրանց հետ, արդեն իսկ մոտավոր գիտեինք, թե որ ուտեստներում էր հարուցիչը և ի սկզբանե բացառեցինք շրջանառությունից հավի միսը։ Երկրորդ քայլով, ավելի ապահով լինելու համար մենք մեր ռեստորաններից և սննդի բոլոր կետերից շրջանառությունից շատ արագ դուրս բերեցինք բոլոր այն սննդամթերքները, որոնցից պատկան մարմինների կողմից կատարվել էին նմուշառումներ, ինչի մասին և հայտարարել էինք։ «Երեմյան Փրոջեքթսի» նման օպերատիվությունն ու սկզբունքայնությունը տվեց իր արդյունքները․ մեզ հաջողվեց արագ կանգնեցնել վարակի տարածումը․ այն դեպքում, երբ մենք օրական սպասարկում ենք 8000-ից ավելի հյուրի, տուժած քաղաքացիների թիվը չավելացավ։

Մեր ընկերությունն իր նախաձեռնությամբ նաև երրորդ չեզոք լաբորատորիայի է պատվիրել փորձաքննություններ, որոնց պատասխանն էլ կլինի մոտ օրերս։

ՍԱՏՄ-ն նշեց, որ հարուցիչը հայտնաբերվել է հավի և տավարի մսի խճողակներում, բայց դա երկրորդային պատճառ է։ Երեկ նշվեց, որ հետագծելիությունն ապահովելու նպատակով՝ նմուշառումներ են իրականացվել նաև նշված արտադրատեսակների հումքից, որոնց լաբորատոր փորձարկումը դեռ ընթացքի մեջ է և որոշակի ժամանակ կպահանջի։ Սպասում ենք այս երկու լաբորատորիաների վերջնական արդյունքներին։

-Սալմոնելան հիմնականում փոխանցվում է ոչ որակյալ սննդամթերքի միջոցով։ Ըստ Ձեզ՝ սննդամթերքում սալմոնելան «Բուրգըրի» ռեստորանում է հայտնվե՞լ, թե՞ արդեն հարուցիչով է ձեռք բերվել։

-Հենց այդ հարցն է, որ մեզ ամենից շատն է հետաքրքրում։ Մենք սպասում ենք այդ պատասխաններին, հույս ունենալով, որ դրանք կօգնեն մեզ պարզել ոչ միայն այս կամ այն սննդամթերքում համապատասխան հարուցիչի առկայությունը կամ բացակայությունը, այլև՝ բացահայտել առաջնային խնդրի հայտնվելու պատճառները՝ հնարավոր տարածման ուղիները, ինչպես նաև այլ մթերքներին փոխանցման և փոխկապակցման հավանականությունը։ Իսկ մինչ դա պարզելը ժամանակավոր փակել ենք «Բուրգերի Անգուս ընդ Մոր» ռեստորանը։

-Օրեր առաջ հայտարարությամբ հանդես էիք եկել, որ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից նոյեմբերի 23-ին և 24-ին հրապարակված հայտարարությունները ոչ միայն չտվեցին ակնկալվող սպառիչ պատասխանները, այլև շատ ու շատ նոր հարցեր առաջ բերեցին այդ արդյունքների արժանահավատության վերաբերյալ, և դիմել էիք ԱՆ պարզաբանումների համար։ Արդյոք ստացե՞լ եք արդեն պարզաբանումներ։

-Որևէ պարզաբանում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպությունը  դեռ չի ստացել։  Երեկ մենք ԱՆ ՀՎԿԱԿ ՊՈԱԿ ուղարկել ենք երկրորդ հարցումը՝ ակնկալելով այդ հարցերի պատասխանները։

-Արդյոք այս դեպքերից հետո խստացումներ և հավելյալ ստուգումներ են իրականացվում «Երեմյան Փրոջեքթս»-ի այլ հաստատություններում։

Նախ միանգամից նշենք, որ կազմակերպության որևէ այլ ռեստորանում ոչ մի խնդիր չի եղել։ Բացի այդ հանրային սննդի օբյեկտները հստակ պարբերականությամբ ստուգումներ են անցնում ՍԱՏՄ-ի կողմից (մեր կազմակերպությունում վերջին ստուգումները եղել են նախորդ ամսվա ընթացքում) և արվում են համապատասխան եզրակացություններ․ մեր հաստատությունների դեպքում այդ ստուգումների ընթացքում որևէ խախտում չի արձանագրվել։

Եվ, վերջապես, դարձյալ անդրադառնանք թվերին․ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ռեստորաններում օրական սպասարկվում են միջինում 8-9 հազար մարդ, և, հաշվի առնելով այն փաստը, որ բացի «Բուրգըրի Անգուս ընդ Մոր» ռեստորանից մնացածը շարունակել են իրենց բնականոն աշխատանքը, և որևէ նոր դեպք չի արձանագրվել, կարծում ենք, կարելի է անել համապատասխան եզրահանգումներ մեր աշխատանքի որակի մասին։

-Ինչպես կազդեն վերջին դեպքերը ընկերության վարկանիշի վրա։

Այն իրավիճակում, երբ խոսքը գնում է մարդկանց առողջության մասին, մեր ընկերության վարկանիշը երկրորդային է դառնում։ «Երեմյան Փրոջեքթսն» արդեն 15 տարի շուկայում է, և սա մեր գործունեության ամբողջ ընթացքում բացառիկ դեպք է։ Մենք մեր  հեղինակությունը վաստակել ենք որակյալ, ազնիվ և արդար աշխատանքով, մեր սկզբունքայնությամբ և նվիրումով։

Հ.Գ Մեր հարցազրույցը արդեն պատրաստ էր հրապարակման, երբ ՍԱՏՄ-ից հայտնեցին, որ նմուշառված արտադրատեսակների հումքից՝ խորը սառեցված անոսկր տավարի միս, տավարի միս, խոզաճարպ, հավի ազդր, լաբորատոր փորձաքննությամբ որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ուկրաինայում ՀՀ դեսպանը և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը Բուչայի բուժհաստատությունների համար դեղամիջոցներ են փոխանցելԲագրատ Սրբազանը այսօր «Սուրբ Աննա» եկեղեցու բակում կխոսի հետագա անելիքների մասին Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակՀարավային Կորեան սադրիչ է որակել ԿԺԴՀ-ի կողմից աղբի փուչիկներ ուղարկելն ու GPS-ի խափանումները «Սրբազան շարժմանը» մեր աջակցությունը քաղաքական դիրքորոշում չէ, սա մեր պարտքն է նախնիների հանդեպ․ Դավիթ Անանյան Ապօրինի հրամանով մարդկանց ծեծի ու ջարդի ենթարկելը ձեր ճակատագրի համար շատ թանկ է արժանանալու․ Տիգրան Աբրահամյան Մահացել է արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Մինասյանը Ինչո՞ւ են թուրքերը շտապեցնում և խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման «հույս» հայտնում․ քաղաքագետՌեժիմին հաճոյանալու անմնացորդ ծառայամտությամբ՝ ԿԳՄՍ փոխնախարը չեղարկել է «Տա լույս» երգչախմբի համերգը․ Լիլիթ ԳալստյանՎարորդական իրավունք չունեցող 23-ամյա վարորդը գերեզմանների մոտ մեքենայով բախվել է ծառին․ կա վիրավոր Այդ խայտառակ դեպքից հետո անգամ քրգործ չի հարուցվել. իրավապաշտպանները՝ ակցիայի պատճառների մասին (տեսանյութ) Որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը Հեծանվորդի օրվա առիթով Փաշինյանը շրջել է հեծանիվով (տեսանյութ)Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահին ՀԻՄԱ․ հինգ իրավապահների բողոքի ակցիանՄարուքյանը պայմա՞ն է դնում, թե՞ գործարք է առաջարկում Փաշինյան-Սրբազան բանակցության համար (տեսանյութ)Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալըԱհմադինեջադը հավակնում է Իրանի նախագահի պաշտոնին ԱՊՊԱ գործակալությունում ծեծի են ենթարկել կին վարորդին․ «Հրապարակ»Կուզեյի՞ք այդպիսի կիրակի ունեցող երկրում արթնանայիք․ Ռուբեն ՄխիթարանԻրանում առաջին անգամ կին թեկնածու է գրանցվել նախագահական ընտրություններումՀայ Դատը սատարում է Բագրատ Սրբազանի շարժմանը եւ դատապարտում Փաշինյանի քաղաքականությունը (տեսանյութ) Ով է ֆուրոր առաջացրած հրեշտակը (լուսանկարներ)Փաշինյանի թիմն արշավ է սկսել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ․ LES NOUVELLES D'ARMÉNIԱրտակարգ դեպք Վայոց ձորում․ արջը մտել է գյուղացու այգին, բարձրացել ծառը Ադրբեջանը սպառնում է 250․000 ադրբեջանցու անուն հրապարակել, որոնք, իբրև, ապրել են Հայաստանում․ նոր անակնկալներ են սպասվումՉորս պատճառ, թե ինչու այս շարժումը կարող է հասնել հաջողության․ «Չորրորդ իշխանություն» Այսօր սրբազան պայքարի 28 ձերբակալված աջակիցների դատն է․ կորոշվի՝ քանիսը կալանքի կտարվենՔՊ-ական պաշտոնյայի հնդիկ ֆանատները․ ի՞նչ արժե մի «լայքը»Խոր ցավով տեղեկացա հայազգի մեծանուն գիտնական Արթուր Չիլինգարովի մահվան մասին․ Սերժ Սարգսյան«Ռեալ»-ը 15-րդ անգամ տիրացավ Չեմպիոնների լիգայի գավաթին Բագրատ Սրբազանի մասին մի փաստ ուղղակի ինձ համար որոշիչ եղավ․ Տիգրան Քոչարյան Հայոց ցեղասպանությունը վերապրած երեխաներն՝ իրենց տիկնիկների հետ Այսօր Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է Պետք է ավելացնել նիկոլիզմի դեմ պայքարի ճնշումը, այլ ոչ թե երազել արտահերթ ընտրությունների մասին․ Շարմազանով ՃՏՊ Կապան քաղաքում. կան տուժածներՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀունիսի 2-ի աստղագուշակՕրվա խորհուրդ. Հունիսի 2Էլինա Ավանեսյանը հաղթելով աշխարհի 8-րդ ռակետին` «Ռոլան Գարոս»-ի 1/8 եզրափակիչում էԲռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանն Օլիմպիական խաղերի ուղեգրի համար ևս մեկ մենամարտ կանցկացնիԲենուր Փաշայանի հուշամրցաշարի հաղթողների մեծամասնությունը հայ մարզիկներն ենԱրայիկ Հարությունյանը Ջերմուկում է, քննարկվել է 2025 թ․ ձմեռային 2-րդ խաղերի կազմակերպման հարցը«Մարդիկ անորոշության մեջ են, չգիտեն՝ ինչ է լինելու». Կիրանցի գյուղապետՀԱՕԿ-ը երեխաների համար մարզական տոն է կազմակերպել (տեսանյութ)«Փայլոու» մյուզիքլով եզրափակեցինք հունիսմեկյան միջոցառումները․ Ավինյանը լուսանկարներ է հրապարակելՀանրային մեղադրողը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին 3 ամսով կալանավորելու վերաբերյալԱլավերդիում լայն թափով իրականացվում են վնասի գնահատման և գույքագրման աշխատաքներ. համայնքապետԾառուկյանի հանձնարարությամբ աղետի գոտի են հասցվել առաջին անհրաժեշտության իրերՍրբազանի կողմնակիցների մեքենաներն «ազատ արձակվեցին»` բանակցությունների արդյունքում (տեսանյութ)
Ամենադիտված