«Լիդիան Արմենիան» Ամուլսարի ծրագիրը վաճառելու պայմանավորվածություն չունի․ հերքում
Հասարակություն«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․
«Ի պատասխան Ամուլսարի ծրագրի վերաբերյալ մամուլում տարածված ասեկոսեներին` «Լիդիան Արմենիան» հայտնում է, որ Ընկերությունը որևէ ընկերության հետ չունի պայմանավորվածություն վաճառելու Ամուլսարի ծրագիրը:
Նաև իրականությանը չի համապատասխանում տարածված այն տեղեկությունը, ըստ որի պետությունն Ամուլսարի ծրագրում պետք է ստանա բաժնեմաս»: