ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Հայաստան![ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ](/timthumb.php?src=disc/22-01-22/426ac3d75f1419555525e803cd32a86b.jpg&w=780)
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Անվաշղթաների կիրառման դեպքում Վարդենյաց լեռնանցքը և Սյունիքի մարզի Տաթև-Շինուհայր ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։
Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան և Տաթև-Շինուհայր ճանապարհահատվածներում բուք է։
![](banners/armflix.jpg)