«Սերն ամենակարեւոր զգացումն է, ամենաուժեղն ու պայծառը»․ Լուսինե Թովմասյանն ամուսնու հետ նոր տեսանյութ է հրապարակել
Ժամանց«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան նոր հոլովակ է հրապարակել, որում պատկերված է ամուսնու՝ Արթուրի հետ։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երկու երեխաների ծնողները պարում են։ «Սերը ամենակարեւոր զգացումն է, ամենաուժեղն ու պայծառը: Սերը մեր բոլոր օրերը տոն է դարձնում, ջերմացնում ու ուժ տալիս։ Ինչքա՜ն շատ ենք ուզում խոսել սիրո մասին, բայց հասկանում ենք, որ բառերը չեն հերիքում եւ որ այն նկարագրության կարիք չունի, այն պետք է զգալ։Սիրեք եւ սիրված եղեք», - հրապարակումը մեկնաբանել է գեղեցկուհին։