«Օրերը գնալով տաքանում են...». Լուսինե Թովմասյան
Ժամանց«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը իր ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացրել է երեւանյան իր street style-ը։
Հրապարակված լուսանկարում երկու երեխաների երիտասարդ մայրիկը ոճային կերպարում է։ Նա կրում է շագանակագույն բլուզ, սպիտակ տաբատ, որոնք համադրել է բեժ երկարաճիտների ու վերարկուի հետ։ Նա արձակել է մազերը, նախընտրել՝ մեղմ շպար։ Գեղեցկուհու կերպարն ամբողջական են դարձնում ոճային պայուսակը, շարֆն ու արեւային ակնոցը։
Հրապարակմանը կից Լուսինեն գրել է.
«Օրերը գնալով տաքանում են ու երբ ամեն առավոտ արթնանում ու տեսնում եմ արևը ու այդ ամենը մոտիվացնում է ավելի ինտենսիվ աշխատել և զբոսնել քաղաքով»: