«Մարիուպոլը վերահսկողության տակ վերցնելը երկու, երեք օրվա կամ նույնիսկ մեկ շաբաթվա խնդիր չէ». ԿԺԴՀ ղեկավար
Աշխարհ«Մարիուպոլի վերահսկողության տակ վերցնելը երկու կամ երեք օրվա կամ նույնիսկ մեկ շաբաթվա խնդիր չէ», - ասել է ԿԺԴՀ ղեկավար Դենիս Պուշիլինը։
«Россия 1»-ի եթերում Պուշիլինը, ըստ «Ինտերֆաքս»-ի, ասել է, որ «Ուկրաինայի ազգային գումարտակների մի քանի հազար ներկայացուցիչներ մնում են Մարիուպոլում. նրանց հիմնական տեղակայումը Ազովստալ գործարանն է։ Հաշվի առնելով, որ միայն Ազովստալի տարածքը մոտ 11 քառակուսի կիլոմետր է, մենք քաջ գիտակցում ենք, որ ցավոք, չարժե ասել, թե վաղը կամ մյուս օրը ամեն բան կավարտվի, և որ Մարիուպոլ քաղաքը լիովին անվտանգ կլինի»,-նշել է նա։