Բագրատ Սրբազանի մասին մի փաստ ուղղակի ինձ համար որոշիչ եղավ․ Տիգրան Քոչարյան Պետք է ավելացնել նիկոլիզմի դեմ պայքարի ճնշումը, այլ ոչ թե երազել արտահերթ ընտրությունների մասին․ Շարմազանով Էլինա Ավանեսյանը հաղթելով աշխարհի 8-րդ ռակետին` «Ռոլան Գարոս»-ի 1/8 եզրափակիչում է Բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանն Օլիմպիական խաղերի ուղեգրի համար ևս մեկ մենամարտ կանցկացնի Բենուր Փաշայանի հուշամրցաշարի հաղթողների մեծամասնությունը հայ մարզիկներն են Արայիկ Հարությունյանը Ջերմուկում է, քննարկվել է 2025 թ․ ձմեռային 2-րդ խաղերի կազմակերպման հարցը «Մարդիկ անորոշության մեջ են, չգիտեն՝ ինչ է լինելու». Կիրանցի գյուղապետ ՀԱՕԿ-ը երեխաների համար մարզական տոն է կազմակերպել (տեսանյութ) «Փայլոու» մյուզիքլով եզրափակեցինք հունիսմեկյան միջոցառումները․ Ավինյանը լուսանկարներ է հրապարակել Հանրային մեղադրողը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին 3 ամսով կալանավորելու վերաբերյալ 

Կայուն խաղաղության ճանապարհը. Վահե Հովհաննիսյան

Բլոգոսֆերա

Վարչապետը երեկ ազդարարեց Հայաստանի պատմության նոր էջի մասին։ Հին կյանքն արդեն չկա. սա պետք է հասկանան բոլորը։ Նոյեմբերի 9-ից հետո ապրիլը 13-ը դառնում է նոր պատմական տարեթիվ։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այդ ելույթից հետո Նիկոլը չի կարող ղեկավարել պետությունը։ Գտնվելով հոգեբանական ահռելի ինքնաճնշման տակ՝ նա թույլ է տվել ձևակերպումներ, որոնցից հետո անհնար է պետության ղեկին մնալը։ Կարծում եմ՝ ինքն էլ դա գիտակցում։ Այժմ պետք է գտնել սահուն, խաղաղ ելքեր։ Հակառակ դեպքում կունենանք պետության հրաժարականը։

ՔՊ խմբակցությունը ծափահարել է ելույթին, մասնավորապես՝ հետևյալ ձևակերպմանը. «կարող էինք կանխել պատերազմը, բայց կունենայինք նույն այս վիճակը. իհարկե, առանց զոհերի»։ Ծափահարողները, հետևաբար, կիսում են պատասխանատվությունը։ Այս և այլ ձևակերպումներին ծափահարողները կորցրել են իշխող քաղաքական ուժ լինելու  բարոյական լեգիտիմությունը։ Հետևաբար՝ նոր ԱԺ-ի կամ նոր մեծամասնության խնդիրը օրակարգային առաջնահերթություն է։ Այս ԱԺ-ն չի կարող շարունակել իր ընդունած օրենքներով կարգավորել պետության կենսագործունեությունը։Այս Աժ-ն չի կարող նախիկինի պես գործել։

Կա տպավորություն, որ իշխանությունը պատրաստ է վտանգավոր քայլերի՝ նոր ներհայկական պառակտման և բարիկադավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների արկածախնդրային սրման և այլն։ Դատելով նախօրոք պատրաստած մի քանի հարցից և ելույթից՝ իշխանությունը Հայաստանում կարող է սկսել հակաղարաբաղյան և հակաղարաբաղցիական արշավ։ Նման տպավորություն համենայնդեպս կա։ Տա Աստված, որ ես սխալվեմ, հակառակ դեպքում դա լինելու է անհավանական ողբերգություն։ Վստահ եմ, ՔՊ-ի պատգամավորներից շատերը չեն ընկալել այս տենդենցը, բայց կարող են առանց գիտակցելու տրվել թիմակից մի քանի վերջացած սրիկաների ազդեցությանը։ Պետք է հստակ զգուշացնել, որ սա Նիկոլին ծափ տալը չէ, որ մի պահից մոռացվի-գնա, սա ծանր հանցագործություն է՝ ողջ երկրի ու ողջ ժողովրդի դեմ, որի մեջ երբեք և ոչ մի պայմաններում չի կարելի մտնել։

Երկրում պետք է փոխվի ընդդիմադիր գործունեության ձևաչափը, որոշումների կայացման մեխանիզմը, որովհետև երեկվանից փոխվել է իրավիճակը։ Նիկոլին անիծելը քաղաքականություն կամ պետական գործունեություն չէ։

Ելույթին արձագանքի առանձին ուղղություն էր մինչև 2018  թվականի բանակցային  բարվոք պատկերը ներկայացնելը, բայց դրանով հիմա որևէ խնդիր չի լուծվում։ Դա արդեն պատմություն է։ Պատմություն են նաև արդեն Կազանը, Քի Վեսթը, Լավրովի պլանը, Տեր Պետրոսյանի հայտնի հոդվածը. դրանց հիշատակումներով այլևս ոչինչ չի փոխվում և փրկվում։ Մեր խնդիրը հիմա ապագա´ն փրկելն է, և ոչ՝ անցյալը։

Պետք է լինել խիստ պրագմատիկ և ընդունել, որ Նիկոլի պաշտոնանկությունը մեխանիկորեն չի ենթադրելու հայանպաստ լուծումների առատություն։ Ռիսկերը չափազանց մեծ են, և մեծ հաշվով մենք լավ սցենարներ չունենք։ Առավելագույնը, որ կարող ենք ստանալ, վատագույնից խուսափելն է։ Բայց դրա համար համազգային կոնսոլիդացիա է պետք, սոլիդ իշխանություն, և ահռելի գրագետ ջանքեր։

Պետք է արագ փոխել նարատիվը. այսօր մատուցվող նարատիվն այն է, թե իբր իշխանությունը գնում է կայունացման ճանապարհով, իսկ ընդդիմությունը՝ էսկալացիայի։ Սա իրականության հետ կապ չունեցող և սխալ պատկերացում է, բայց սա նաև ընդդիմադիր ձևաչափերի ամենամեծ տապալումն է՝ այն, որ հնարավոր է եղել հասարակության մեջ նման մոլորության ամրակալումը։

Ստեղծված պայմաններում պետական մտածողությունը տալիս է մեկ ճիշտ տարբերակ՝ գնալ տարածաշրջանում իրավիճակի կայունացման, հանդարտացման, և զուգահեռ՝ ինքնապաշտպանվելու պոտենցիալի մեծացման, անվտանգության նոր մեխանիզմների ձևավորման ուղղությամբ։ Սա է միակ իրատեսական տարբերակը։ Պետք է գնալ Թուրքիայի հետ պրագմատիկ երկխոսություն՝ հարաբերությունների աստիճանական կարգավորման միտումով, պետք է ունենալ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի վերականգնում՝ երկարաժամկետ խաղաղության միտումով։ Պետք է գնալ  Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների նոր բովանդակության, ստրատեգիական ծրագրերի հաստատման ուղղությամբ, Իրանի, Վրաստանի հետ նոր օրակարգի և  հեռանկարային ծրագրերի իրականացման ճանապարհով։ ԵՄ, ԱՄՆ և արաբական աշխարհի հետ նոր որակի աշխատանքային հարաբերությունների հաստատում՝ համագործակցության լայն  օրակարգով։ Պարզ ասած՝ մեզ պետք է ժամանակ՝ մինչև կկայունանա միջազգային դրությունը, մինչև հայ ժողովուրդը դուրս կգա նվաստացած և հյուծված հոգեվիճակից, մինչև կվերականգնվի մեր պաշտպանական համակարգը, մինչև տարածաշրջանում մի բան կփոխվի։ Սա անհամեմատ ավելի բարդ խնդիր է, քան՝ «անհապաղ» զիջումների գնալը, բայց սա է միակ ճիշտ լուծումը։ Եվ սա պետք է լինի Նիկոլի ելույթին այլըտրանք քաղաքական միտքը։

Իշխանությունը գնում է «խաղաղություն՝ խոշոր զիջումներով» տարբերակով։ Սա բերելու է խոշոր պետական փլուզումների, լուրջ աղետի։ Հայաստանը վերածվելու է թույլ, մշտական քաոսի մեջ ապրող, անկայուն մի կիսապետության։ Ո՞րն է սրա այլընտրանքը։ Ընդդիմադիր կամ ոչիշխանական համակարգի առաջարկած այլընտրանքը պետք է լինի «Կայուն խաղաղություն՝ ազգային շահերի պաշտպանությամբ» գաղափարը, որը գրեթե նույն է, թե «Արժանապատիվ խաղաղությունը»։ Սա շատ բարդ խնդիր է, չափազանց բարդ, բայց միակ տարբերակն է՝ պետությունը պահելու համար։

Հայաստանը կարիք ունի նոր քաղաքական հոսանքի, որը հանդես կգա նոր ասելիքով, նոր բանաձևերով, ու կներկայացնի հետպատերազմյան Հայաստանի այլ տեսլական, վերականգնման ծրագիր։

 Հետաքրքիր գաղափար է համայկական վեհաժողովը՝ հայ ժողովրդի ազդեցիկ ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ստեղծված իրավիճակի քննարկման և համահայկական նոր օրակարգի մշակման համար։

Չափազանց կարևոր է Արցախի համար հումանիտար խոշոր ծրագրի մշակումը։ Պայմանական ասած՝ «Խաղաղ Արցախ» անվանումով ծրագիրը, որը կունենա զգալի հոգեբանական, նյութական և հեռանկարային նշանակություն Արցախի բնակչության համար, և որը  խիստ կարևոր է՝ ընկալելի կլինի միջազգային հանրության համար և կստանա աջակցություն։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բագրատ Սրբազանի մասին մի փաստ ուղղակի ինձ համար որոշիչ եղավ․ Տիգրան Քոչարյան Հայոց ցեղասպանությունը վերապրած երեխաներն՝ իրենց տիկնիկների հետ Այսօր Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է Պետք է ավելացնել նիկոլիզմի դեմ պայքարի ճնշումը, այլ ոչ թե երազել արտահերթ ընտրությունների մասին․ Շարմազանով ՃՏՊ Կապան քաղաքում. կան տուժածներՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀունիսի 2-ի աստղագուշակՕրվա խորհուրդ. Հունիսի 2Էլինա Ավանեսյանը հաղթելով աշխարհի 8-րդ ռակետին` «Ռոլան Գարոս»-ի 1/8 եզրափակիչում էԲռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանն Օլիմպիական խաղերի ուղեգրի համար ևս մեկ մենամարտ կանցկացնիԲենուր Փաշայանի հուշամրցաշարի հաղթողների մեծամասնությունը հայ մարզիկներն ենԱրայիկ Հարությունյանը Ջերմուկում է, քննարկվել է 2025 թ․ ձմեռային 2-րդ խաղերի կազմակերպման հարցը«Մարդիկ անորոշության մեջ են, չգիտեն՝ ինչ է լինելու». Կիրանցի գյուղապետՀԱՕԿ-ը երեխաների համար մարզական տոն է կազմակերպել (տեսանյութ)«Փայլոու» մյուզիքլով եզրափակեցինք հունիսմեկյան միջոցառումները․ Ավինյանը լուսանկարներ է հրապարակելՀանրային մեղադրողը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին 3 ամսով կալանավորելու վերաբերյալԱլավերդիում լայն թափով իրականացվում են վնասի գնահատման և գույքագրման աշխատաքներ. համայնքապետԾառուկյանի հանձնարարությամբ աղետի գոտի են հասցվել առաջին անհրաժեշտության իրերՍրբազանի կողմնակիցների մեքենաներն «ազատ արձակվեցին»` բանակցությունների արդյունքում (տեսանյութ)Գյումրու ավտոերթի մեքենաներն առանց պատճառի տեղափոխում են Գյումրու ՃՈ հատուկ պահպանվող տարածքՄատենադարանում ձևավորվել է նոր գիտական խորհուրդ՝ ընտրական սկզբունքովՀայտնի բևեռախույզը կյանքից հեռացել է 85 տարեկանումՄեղմ է ասված, որ քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ է կիրառվել, իսկ ձերբակալություններն ակնհայտորեն անհիմն են․ Փաստաբանը՝ ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցածի մասինՋրհեղեղից զգալիորեն տուժել են նաև Նոյեմբերյան խոշորացված համայնքի բնակավայրերը. համայնքապետը ներկայացրել է իրավիճակըՆիկոլը չի բավարարվում մեր կյանքերը թշնամուն նվիրաբերելով, նա ուզում է Ալիևին նվիրել մեր հայրենիքը. ԱշոտյանԵրեխաների տոնը իր ծնունդով փչացրել է ՀՀ-ի նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը. Շարժման մասնակից (տեսանյութ)Վաղը ՔԿ կգնանք, Քյարամյա'ն, կտեսնենք` կկալանավորե՞ս, թե՞ ոչ. Սրբազան (տեսանյութ)Կիրանցի հայտնի Արծվի արձանն ապամոնտաժել են (լուսանկարներ)ԱԳՆ նորանշանակ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը պոկում է թռուցիկները՝ «թուրք-ադրբեջանական գործակալ» գրությամբԿԳՄՍՆ-ից հայտնում են՝ Գյումրու դրամատիկական թատրոնի հրապարակում կայացել է բացօթյա տոնական համերգՄուրացկանի համար չկա խաղաղություն, այսօր տեղի է ունենում միակողմանի զիջումներ, որին դեմ ենք. Սրբազան (տեսանյութ)«Չայնիի» ոլորաններում բախվել են «ԳԱԶ» բեռնատարն ու «Nissan»-ըՉկա 5 հոգի, որ մեկը մյուսին թշնամի չեն, չկա 5 հոգի, որ մեկը մյուսի ունեցվածքի նկատմամբ աչք չունենա. ՍրբազանՈՒՂԻՂ. Գյումրու թատերական հրապարակում մեկնարկվել է Սրբազան շարժման հանրահավաքըԵթե մտածում են` հարկելով կահաբեկեն Եկեղեցուն, ապա չեն ճանաչում, Եկեղեցու անդամ չեն. Միքայել Սրբազան (տեսանյութ)Թուրքը որ եկավ, համարյա մեր ոստիկանների պես ա լինելու, կարող ա անգամ ավելի թույլ. նորատուսցի (տեսանյութ)Ուժեղ քամուց ծառի ճյուղը պոկվել, ընկել է ավտոմեքենայի վրաԳեղարքունիքում փակվում են ճանապարհներ` ի աջակցություն Սրբազան շարժման (տեսանյութ)Կոչ ենք անում մեր մարտական ընկերներին միանալ պայքարին․ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունՀունիսի 1-ին նվիրված միջոցառում՝ «Արմավիր» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց երեխաների մասնակցությամբԶինված անձը վնասազերծվել է. ոստիկանների բացահայտումը Նեթանյահուն հնարավոր չի համարել Գազայի հատվածում մշտական հրադադարը, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի ոչնչացվել Մեզնից է կախված, թե ինչպիսի մարդ երեխաները կմեծանան ու ինչպիսի աշխարհում կապրեն. Տավուշի մարզպետ 3 ժամից ավելի է Սևանա լճում որոնվում է ենթադրյալ ջրահեղձ եղած կոմպոզիտորը Չինաստանի հետ պատերազմը անխուսափելի չէ. Պենտագոնի ղեկավար Բագրատ Սրբազանն իր ծննդավայր Գյումրիում է (տեսանյութ) Կարիք ունենք գտնելու երեխաներին պաշտպանելու լավագույն ձևերը. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ուսուցչական համաժողովի Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երեխաների ելույթին ընդառառաջ բեմը քանդել են, ժամը՝ փոխելՈչ մի լավ բան չեմ տեսել Փաշինյանից. իմ հավատն ունեմ, իմ եկեղեցին, թող հրաժարական տա. գյումրեցի (տեսանյութ)
Ամենադիտված