ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախագծի քննարկումը մինչև 2 ամսով հետաձգվել է ՔԿ-ն դիմել է դատարան՝ Ստեփանակերտի քաղաքապետի անազատության մեջ պահելու ժամկետը 2 ամսով երկարաձգելու համար․ փաստաբան Երևան-Մեղրի ավտոճանապարհից դեպի Գնդեվանք տանող ճանապարհին տեղի է ունեցել փլուզում Նորոգվում է Վայոց ձորի մարզի Եղեգիսի Զորաց եկեղեցին Եթե ժողովրդին տարան հարձակման ԱԺ-ի վրա, շենքը բոլոր միջոցներով պաշտպանվելու է. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Ստեփանակերտի քաղաքապետի կալանքի միջնորդությունը «պատահականության սկզբունքով» մակագրվել է Մելքոնյանին․ փաստաբան Դուք լա’վ գիտեք, թե ով է դա՝ հայ ժողովրդի թշնամին, նա վայրահաչում է Սրբազանի դեմ ու պաշտպանում ՔՊ-ին․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Ցնցումների երաշխավորը Նիկոլ Փաշինյանն է իր կառավարման առաջին իսկ օրից. Արման Վարդանյան. «Փաստ» «Ինչի՞ եք կերել փողերը», «Կերել ես դու, նորմալ խոսա». ՔՊ-ականի ելույթից հետո ԱԺ-ում լարված էր (տեսանյութ) Փշալարը ո՞ւր ա, բերե՛ք, վրայով անցնեմ․ Սրբազան (տեսանյութ) 

Դրանից շատ ավելի քիչ բանի համար Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց. Արման Վարդանյան

Քաղաքական

Hraparak.am -ը հարցազրույց է վարել «Միասնություն» շարժման հիմնադիր Արման Վարդանյանի հետ.

- Հետեւո՞ւմ եք իրադարձություններին, ընդդիմությունը պայքարում է, ի՞նչ գնահատական կարող եք տալ։

- Իհարկե, եթե որեւիցե գործընթաց է ՀՀ-ում տեղի ունենում, որտեղ ես չունեմ ակտիվ կամ ոչ այդքան երեւացող մասնակցություն, ապա գոնե հետեւում եմ։ Կարծում եմ, որ գրեթե բոլոր թեզերը, որոնք այդտեղ հնչում են, ունեն իրենց օբյեկտիվ դրսեւորումը, այսինքն՝ բոլորս հասկանում ենք, որ շատ սուր դրված է Արցախի անվտանգության ու հետագայում նաեւ կարգավիճակի հարցը, եւ ուժեղ ճնշում կա այսօրվա իշխանությունների վրա, որպեսզի Արցախը ճանաչեն Ադրբեջանի կազմում։ Լսելով իշխանությունների հռետորաբանությունը, չգիտեմ, սա ժամանակ շահելու մարտավարությո՞ւն է, թե՞ կա «պլան Բ», որ իշխանությունները փորձում են ի կատար ածել, բայց երեւում է, որ իշխանության շատ ներկայացուցիչներ դրան նայում են դրական։

- Իսկ ինչո՞ւ չեք մասնակցում այս իրադարձություններին։

- Ոչ թե չեմ մասնակցում, այլ չունեմ այն ակտիվ մասնակցությունը, որը սովոր եմ այսպիսի հարցերում դրսեւորել, որովհետեւ այս հարցի լուծումը մի փոքր այլ ձեւով եմ պատկերացնում եւ փորձում եմ ինչ-որ ձեւաչափեր, քաղաքական նիշա ստեղծել, որտեղ այն մարդիկ, ովքեր ընդունում են, որ պետք է Արցախի համար պայքարել, բայց չեն ընդունում այն գործիքակազմը եւ անձերին, որոնք այսօր պայքարում են, այդ մարդիկ կարողանան այդ ձեւով իրենց պայքարի մասին բարձրաձայնել ու կարողանան նաեւ ազդել այս իշխանությունների վրա։

- Ի՞նչ քաղաքական նիշայի մասին է խոսքը, նոր շարժո՞ւմ, առանձին թի՞մ, որն այսօրվա ընդդիմությունից դուրս կլինի, բայց նաեւ այս իշխանություններին ընդդիմադիր։

- Ես կարծում եմ՝ այս պայքարը մեկ օրվա պայքար չէ։ Այս պայքարը երկար է լինելու, եւ Արցախի ճանաչումը կամ չճանաչումը մեկ օրվա կամ մեկ ամսվա գործընթաց չէ։ Չնայած Ադրբեջանի կողմից կան մաքսիմալ ճնշումներ, որպեսզի շատ կարճ ժամանակում այս հարցի լուծումը տրվի։ Ու երկարատեւ պայքարի ժամանակ այս կամ այն պլատֆորմի ոչ էֆեկտիվ լինելը բերում է երկու արդյունքի՝ կա՛մ ընդհանրապես շարժումը մարում է, կա՛մ նոր պլատֆորմներ են ստեղծվում։ Հիմա, եթե այս պայքարը չհասնի հաջողության, ես կարծում եմ, որ պետք է ստեղծել բազմաթիվ այլ` այլընտրանքային պլատֆորմներ, որտեղ կլինեն մարդիկ, ովքեր չեն ընդունում այսօրվա հավաքվածներին կամ նրանց կիրառած տեխնոլոգիաները։

- Ասում եք՝ նոր շարժում, բայց Դուք դեռ 2017-18 թվականից ունեիք նման շարժում՝ «Միասնություն» շարժումը։ Այդ շարժումից ի՞նչ է մնացել։

- «Միասնություն» շարժումն այս պահին, այո, այդքան ակտիվ չէ, որքան 2017, 2018, 2019 թվականներին, որովհետեւ այդ ժամանակ կային կոնկրետ ազգային խնդիրներ, որի համար այն ստեղծվել էր: Դուք տեսաք, որ շարժումն ընտրություններին էլ չմասնակցեց, որովհետեւ մենք իշխանության գալու խնդիր չէինք դրել մեր առջեւ։ Խնդիրը դրված էր սերնդափոխությունը։ Եվ մեր շարժումից էլ այսօր բազմաթիվ մարդիկ ակտիվ մասնակցում են քաղաքական գործընթացներին։ Դրա համար պետք է ստեղծել մի քանի հարթակներ, որտեղ մարդը կախված չի լինի այս կամ այն անձից՝ ինքը կգա այդ հարթակում իր կարծիքը կարտահայտի, եւ այդտեղ կծնվեն նոր լիդերներ։

- Ընդդիմության սխալները, ըստ Ձեզ, որո՞նք են, որոնց պատճառով չեն կարողանում գալ իշխանության։

- Կարելի է բազմաթիվ սխալներ նշել, բայց ընդդիմության ամենակարեւոր ֆունկցիան այն է, ինչ հիմա անում է։ Այսինքն՝ տեսնում է բացասական գործընթաց երկրում եւ փորձում է այդ գործընթացի դեմն առնել։ Տեսնում է, որ կա արտաքին բավականին մեծ ճնշում Հայաստանի վրա, եւ փորձում է այդ ճնշումը որեւէ կերպ դիվերսիֆիկացիա անել։ Ունենալով ուժեղ ընդդիմություն՝ իշխանությունը չի կարող գնալ եւ ամեն վայրկյան ստորագրել այն, ինչ ինքը կուզի, ինչպես եղավ պատերազմի ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը մեկ օրում կապիտուլյացիայի ակտը ստորագրեց։

- Դուք համաձա՞յն եք, որ Նիկոլ Փաշինյանը պետք է օր առաջ հեռանա, դիմադրության շարժմանը կհաջողվի՞ Փաշինյանին մոտ ապագայում հեռացնել իշխանությունից։

- Գործընթացները դեռ միջանկյալ փուլում են։ Այս պահին տալ գնահատական` կհաջողվի, թե ոչ, ես չեմ կարող։ Քաղաքականությունը գուցե ճիշտ հաշվարկների գիտություն է, բայց  շատ հաճախ լինում են նաեւ ֆորսմաժորներ։ Իսկ դրանք երկու բանից են կախված՝ այն տեխնոլոգիաներից, որոնք կիրառվում են, ինչքանով են դրանք ազդում ժողովրդի վրա, եւ աշխարհաքաղաքական գործընթացներից։ Այժմ տեսնում եք, որ աշխարհաքաղաքական լուրջ պրոցեսներ են ընթանում՝ պատերազմ է տեղի ունենում` Ռուսաստան-Ուկրաինա, ավելի ճիշտ՝ Ռուսաստան-Արեւմուտք, եւ կախված դրանից՝ շատ բան կարող է նաեւ այստեղ փոփոխվել։ Բայց կարող եմ ասել միանշանակ մի բան, որ թե՛ ժողովուրդը եւ թե՛ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը չեն ցանկանում Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում։

- Իսկ իշխանությո՞ւնը։

- Իշխանությունն այլընտրանք չի տեսնում, իշխանությունն ունի երկու բան՝ կա՛մ փորձի, օգտվելով այս ցույցերից, ձգձգել այդ ճանաչման գործընթացը, կա՛մ պետք է հրաժարական տա, որովհետեւ Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, դա անդառնալի գործընթաց է, եւ դրանից շատ ավելի քիչ բանի համար Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց։ Ես կարծում եմ, որ իշխանությունները կունենան այդքան բարոյականություն, որ գոնե այս ճակատագրական զիջմանը չգնան։ Բայց, միեւնույն ժամանակ, ենթադրենք՝ Նիկոլ Փաշինյանը ճնշումների տակ հրաժարական տվեց, մեր հարգելի ընդդիմադիր գործիչները պետք է ժողովրդին բացատրեն, թե ինչ է լինելու դրանից հետո։ Այն ընդհանուր բառերը, որոնք ասվում են, պարզ է, չէ՞, որ որեւիցե մեկի մոտ հավատ եւ գործողություններ անելու ցանկություն չեն առաջացնում։ Մի բան է, երբ դու ասում ես՝ Փաշինյանը կգնա, դրանից հետո մենք կանենք այս քայլը, հետո կանենք երկրորդ քայլը, հետո կգնանք կպայմանավորվենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կամ ԵԱՀԿ Մինսկի ֆորմատը հեչ կանենք եւ միայն Ռուսաստանի հետ կշփվենք ու կհասնենք նրան, որ ոչ միայն Արցախի հարցը դուրս կգա օրակարգից, այլեւ Հադրութն ու Շուշին էլ հետ կբերենք։ Այսինքն՝ չկա այն կոնկրետ գործողությունների պլանը, որը լսելով՝ ժողովուրդը դուրս կգա եւ կասի՝ այո, այս իշխանություններին պետք է հեռացնել։ Այդ «Մերժիր Սերժինը», որ աշխատեց չորս տարի առաջ, այսօր չի աշխատում «Մերժիր Նիկոլ»-ով, որովհետեւ այն ժամանակ Նիկոլը ցույց չէր տվել, թե ինքն ինչ ձեւի կառավարիչ է լինելու։

Մարդիկ ուղղակի դուրս եկան եւ մերժեցին Սերժ Սարգսյանին։ Այսօր մարդիկ արդեն տեսնում են, թե Նիկոլ Փաշինյանն ինչպես է իրեն դրսեւորում որպես կառավարիչ, բայց այն մարդիկ, որոնք ուզում են նորից գալ իշխանության, ժողովուրդը նրանց նկատամբ էլ ունի բացասական վերաբերմունք։ Ուստի, իրենք կա՛մ պետք է ներկայացնեն իրենց վարչապետի թեկնածուին եւ ասեն՝ այս մաքրամաքուր մարդը պետք է լինի ապագայում ՀՀ վարչապետ, եւ մենք գնալու ենք նրա հետեւից ու ներկայացնելու ենք հստակ ծրագիր, իսկ մենք իրեն օգնելու ենք, որպեսզի երկիրն էս իրավիճակից հանենք, կա՛մ լինելու է այն, ինչ այս պահին ունենք։  Այսինքն՝ պետք է մարդկանց տալ կոնկրետ տեսլական։ Եվ եթե ընդդիմությանը հաջողվի դա առաջ քաշել, ապա ես կարծում եմ՝ ցույցերը, բնականաբար, ավելի բազմամարդ կլինեն, եւ ավելի մեծ կլինեն հաջողության հասնելու շանսերը։

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 11-ին այցելել է Լոռու մարզի աղետից տուժած բնակավայրերՎերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել է ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախագծի քննարկումը մինչև 2 ամսով հետաձգվել է ՔԿ-ն դիմել է դատարան՝ Ստեփանակերտի քաղաքապետի անազատության մեջ պահելու ժամկետը 2 ամսով երկարաձգելու համար․ փաստաբանՀամակարգիչների վրա ծածկագրիչների գրոհներն ակտիվացել են, այլ կիբեռսպառնալիքներն անկում են գրանցել Երևան-Մեղրի ավտոճանապարհից դեպի Գնդեվանք տանող ճանապարհին տեղի է ունեցել փլուզում«Ազնավուր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվել է Գյումրու համերգից «Տա լույս» երգչախմբի դուրս մնալու հարցը. փակագծերը դեռ չեն բացվում. 168.amԳրեթե 400 միլիոն մանկահասակ երեխա ամբողջ աշխարհում տանը պարբերաբար ենթարկվում է դաստիարակության բռնի մեթոդների Մի հատ տեղդ նստի խելոք ու էդ տոնով չխոսես իմ հետ, չխառնես հանկարծ․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց (տեսանյութ) Նորոգվում է Վայոց ձորի մարզի Եղեգիսի Զորաց եկեղեցինԵթե ժողովրդին տարան հարձակման ԱԺ-ի վրա, շենքը բոլոր միջոցներով պաշտպանվելու է. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)ՔՊ-ն մանդատները չի դնելու, հերթական ընտրությունները 2026-ին են լինելու. Հայկ Կոնջորյան (տեսանյութ)Ստեփանակերտի քաղաքապետի կալանքի միջնորդությունը «պատահականության սկզբունքով» մակագրվել է Մելքոնյանին․ փաստաբանԵվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 11-ին «Անջատե’ք միկրոֆոնը», «Դու չէ, դուք». ԱԺ-ում կրքերը շարունակում են բորբոքված մնալ (տեսանյութ) Դուք լա’վ գիտեք, թե ով է դա՝ հայ ժողովրդի թշնամին, նա վայրահաչում է Սրբազանի դեմ ու պաշտպանում ՔՊ-ին․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Ցնցումների երաշխավորը Նիկոլ Փաշինյանն է իր կառավարման առաջին իսկ օրից. Արման Վարդանյան. «Փաստ»Լափամանից օգտվողը դուք եք, դուք ձեզ տեսե՞լ եք. Դանիելյանը՝ ՔՊ-ին Մեկնարկեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը. կքննարկվեն Հայրենիքի առջև ծառացած արտաքին սպառնալիքներըՍեբուհ Բաղդոյանը նշանակվել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար Անկարան ԱՄՆ-ից 40 F-16 կnրծանիչ կգնի«Ինչի՞ եք կերել փողերը», «Կերել ես դու, նորմալ խոսա». ՔՊ-ականի ելույթից հետո ԱԺ-ում լարված էր (տեսանյութ) Ասրյանը Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարի հետ քննարկել է համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր Փշալարը ո՞ւր ա, բերե՛ք, վրայով անցնեմ․ Սրբազան (տեսանյութ)Արյան դոնորի համաշխարհային օրվա կապակցությամբ Երևանում կանցկացվի բացօթյա արյունատվության ակցիաԿառավարությունն ու նրա ղեկավարը պետք է հեռանան. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛ԲրայենինՀովիկ Աղազարյանն իբր ոտանավոր է գրել Բագրատ Սրբազանի մասին՝ համեմված անձնական վիրավորանքներով (տեսանյութ)ՀՀ ԿԸՀ անդամները դիտարկել են Եվրախորհրդարանի ընտրությունները «Ինձ զանգահարում են, հայհոյում, սպառնում». ՔՊ-ականը հայտարարում է, թե դիմում է իրավապահներին (տեսանյութ)Դատական գործերի մակագրման էլեկտրոնային համակարգը կրկին խափանվել է ․ ահազանգում է Արսեն Բաբայանը ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ստորագրվել է մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագիրՉմարդ եք, լկտի ու գռեհիկ. այս ամենը ձեր վախճանին է բերելու, շատերդ արդեն գիտեք դրա մասին. Աբրահամյան (տեսանյութ) Ադրբեջանում կարգելվեն բարեկամների միջև ամուսնությունները ՀՀ կենտրոնական բանկը դարձյալ նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն հասցնելով 8 տոկոսիԼարված վիճակ՝ Թումանյան փողոցում. Փաշինյանի կողմնակիցը կնոջ խորհուրդ տվեց «գնալ ու պոստ պահել» (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում հայտարարությունների ժամ էԶՈւ ԳՇ պետը և Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր Պապի' շահեցինք, շահեցինք. թոռներիս հետ զբոսայգի էինք գնացել, շահումով խաղերը տեսան, աչքերը փայլեցին (տեսանյութ) Զենքի, հատուկ միջոցների գործադրում, ֆիզիկական ուժ. կստեղծվի ոստիկանության գվարդիա․ ՆԳ փոխնախարար (տեսանյութ)Հոռոմի խաչմերուկում» բախվել են «Mercedes Vito»-ն ու բեռնատար «Գազել»-ը․ կա 7 վիրավորՊուտինն այսօր կհանդիպի Թուրքիայի ԱԳ նախարարի հետ Փաշինյանը Ֆրանսիայի նախկին վարչապետի հետ խոսել է խաղաղության պայմանագրի և սահմանազատման մասինԱղետալի վիճակում ենք, հաջորդ քայլը անդունդից ընկնելն է լինելու. սա ասում եմ առանց դրամատիզացնելու (տեսանյութ) Աշոտյանին համացանցին հասանելիություն չունեցող համակարգիչ կտան գործի նյութերին ծանոթանալու համար (տեսանյութ)ԱԺ ՔՊ-ական պատգամավորը հեռվից հետևում էր Բաղրամյանի ակցիային (տեսանյութ) ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած անձին Վահագն Ալեքսանյանն ո՞վ է, ի՞նչ է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ելիսեյան պալատը հերքում է Մակրոնի հրաժարականի մասին լուրերը Երբ 5 օր ճանապարհներն այնպես կփակվեն, որ ինձ չկարողանան հասցնել դատարան, շարժումը կհաղթի. Աշոտյան (տեսանյութ)
Ամենադիտված