Ոճաբանը նշել է ցածրահասակ աղջիկների համար հիմնական հակաթրենդները
ԱյլDearly Bethany նորաձեւության բլոգի հեղինակը նշել է հինգ թրենդ, որոնցից պետք է խուսափեն ցածրահասակ կանայք։ Այդ մասին գրում է The Sun-ը։
Այսպիսով, ոճաբանը petite չափերի աղջիկներին հորդորել է խուսափել ցածր գոտկատեղով ջինսերից, քանի որ դրանք տեսողականորեն կրճատում են ոտքերի երկարությունը։ Փոխարենը նրանք ավելի լավ է ընտրեն բարձր գոտկատեղով ջինսեր։
Նրա խոսքով` կոշիկները, որոնք ավարտվում են սրունքի մեջտեղում, ավելի կփոքրացնեն հասակը։ Բլոգերը խորհուրդ է տալիս ընտրել բոտիլյոններ, կամ կրել երկարաճիտ կոշիկներ, որոնք կօգնեն տեսողականորեն երկարացնել ոտքերը։
Այս սեզոնին ջինսերը պահանջվածից երկու չափսով մեծ են. դրանք ավելի ազատ և հանգիստ տեսք ունեն: Սակայն այս մոդելը նույնպես հարմար չէ ցածրահասակ աղջիկների համար։ Եթե ցանկանում եք կրել մեծ չափսեր, ապա պետք է փորձել մինչև կոճը հասնող ջինսեր։
«Ոչինչ չի կրճատում կարճ ոտքերը, ինչպես ցածր գոտկատեղով զգեստը կամ կոմբինեզոնը», - նկատել է Բեթանին ևս մեկ սխալ:
Փոխարենը պետք է նախապատվությունը տալ բարձր գոտկատեղով զգեստներին ու կիսաշրջազգեստներին։
Վերջին սխալը, որից պետք է խուսափել, տունիկա կրելն է։ Եթե դուք դեռ ցանկանում եք փորձել այս թրենդը, ապա պետք է ընտրեք միաձույլ գույնի տեսք, որը կօգնի ձեզ մի փոքր բարձրահասակ երևալ: