Օդեսայի գիշերային գնդակոծությունները (լուսանկարներ)
ԼուսանկարներՈւկրաինայի զինված ուժերի «Հարավ» օպերատիվ հրամանատարությունը կադրեր է հրապարակել, որոնք ցույց են տալիս Օդեսայի գիշերային հրետակոծության հետևանքները։
«Հակառակորդի Տու-22 ինքնաթիռից արձակված Խ-22 թևավոր հրթիռի արդյունքում ժամանակավորապես օկուպացված Ղրիմի ուղղությամբ՝ Օդեսայի շրջանի գյուղերից մեկի բնակելի թաղամասում, երեք առանձնատներ և կենցաղային շենքեր հրդեհվել են 500 քմ ընդհանուր մակերեսով։ Թարմացված տվյալներով՝ պայթյունի հետևանքով 8 մարդ ստացել է բեկորային թեթև վնասվածքներ, որոնցից 1-ը՝ երեխա»,- ասված է զինվորականների հաղորդագրության մեջ։