Վանդալիզմ` երեխաների նկատմամբ. ինչ է բաց թողել YouTube-ը
ԺամանցYouTube-ը երեխաներին մեկ օրվա ընթացքում խորհուրդ է տվել սարսափ մուլտֆիլմ: Տեսահոսթինգի ալգորիթմները մանկական բովանդակության կատեգորիայում տեղադրել են կարճամետրաժ ֆիլմ, որտեղ կմախքը սեր է փնտրում գերեզմանատանը, բայց չի գտնում այն և մահանում է դեպրեսիայից։
Տեսանյութի հեղինակ Քրիս Ստրաուբը Twitter-ում գրել է, որ իր աշխատանքը հարմար չի համարում երեխաների համար և փորձել է ուղղել սխալը, սակայն կայքը թույլ չի տվել։
Տեսանյութի տարիքային շեմը հնարավոր եղավ փոխել միայն պաշտոնական բողոքից հետո։