Բրիտանացի պատգամավորը ղեկին նստել է մինի կիսաշրջազգեստով և փախել վթարի վայրից
Աշխարհ![Բրիտանացի պատգամավորը ղեկին նստել է մինի կիսաշրջազգեստով և փախել վթարի վայրից](/timthumb.php?src=disc/12-07-22/6e79515dbe65b61c76ed812b14395c8e.jpg&w=780)
Բրիտանացի տրանսվեստիտ պատգամավորին վեց ամսով զրկել են արտոնագրից այն բանից հետո, երբ նա ղեկին նստել է մինի կիսաշրջազգեստով ու բարձրակրունկներով և փախել վթարի վայրից։
Ջեյմի Ուոլիսը բախվել է սյանը, սակայն չի սպասել ոստիկանության ժամանելուն։ Բացի վարորդական իրավունքը կորցնելուց, նա տուգանվել է 2,5 հազար ֆունտ ստերլինգով (175 հազար ռուբլի):
Պատգամավորը բացատրեց, որ անցած սեպտեմբերին ոստիկանություն չի հայտնել դեպքի մասին, քանի որ բռնաբարությունից հետո տառապել է հետտրավմատիկ սթրեսային խանգարումով և իրեն ունակ չի զգացել։
![](banners/armflix.jpg)