Ադրբեջանցիներն արդեն փշալար են քաշում մեր հողերում. Տեղ համայնքի ավագանու անդամ «Հայաստանն ու Մալթան տնտեսության ոլորտում ունեն համագործակցության մեծ ներուժ»․ Գևորգ Պապոյան ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև ռազմական համաձայնագիր է կնքվել «Փաշինյանը «ջրեց» փաստաթղթավորված հետաքննության մեխանիզմների ներդրման գործընթացը. բանավոր պայմանավորվածությունն Ալիևն օգտագործեց պատերազմի նախապատրաստության համար». Տ. Աբրահամյան. 168.am Արամ Ա. կաթողիկոսը Իրանի դեսպանի հետ քննարկել է արցահայության հետ վերադարձի իրավունքը Սարգիս Գալստյանի գործով նախաքննությունը չի ավարտվել, նրա կինը մեղադրյալի կարգավիճակ չունի Վահագն Խաչատուրյան, գնա, շաքարաքլոր ծախի. Նիքոլ Փաշին, լավություն արա, բիձա մարդ ես, Արքիմեդը քեզնից ջահել ա երևում. Գևորգ Պետրոսյան «Եթե Պուտինն էլ իրեն պահի լկտիի նման, Ռուսաստան էլ չենք գնա». Հովիկ Աղազարյան «Hyundai»-ի դանակահարված վարորդին բժիշկները տեղափոխել են հիվանդանոց Փաստաբան Արսեն Բաբայանը ՀՅԴ գործիչների ապօրինի ձերբակալությունների մասին 

Ո՞վ է տերը մեր երկրի

Բլոգոսֆերա

Մենք չենք նկատում, բայց երկիրը լրիվ անտեր է։ Այս մասին իր վերլուծության մեջ գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

Բոլոր պրոցեսները թողնված են ինքնահոսի։ Հանրային տրամադրություններն անտեր են։ Մի ամբողջ պետություն չունի որևէ նպատակ, ձևակերպված խնդիրներ։ Արտաքին, ներքին, տնտեսական որևէ քաղաքականություն չկա։

Հակաիշխանական տրամադրություններն էլ են անտեր։ Մտահոգությունն ու գրագետ միտքը՝ առավել ևս։ Նույնիսկ Էրդողանի հետ հեռախոսազրույցն է անտեր։

Հանրային, զանգվածային սոցիալական օրակարգերն անտեր են. ոչ ոք չի սպասարկում դրանք։

Նիկոլն ապրում է միայն իրեն հայտնի օրակարգով։ Մեր մասին, մեր հաշվին, բայց՝ առանց մեզ։

Իշխանությունը վայելում է կյանքը՝ քեֆեր, համերգներ, շրջագայություններ՝ մոռացության տալով իրենց օրոք կատարվածը, տարածքները, սահմանները, պետության մյուս խնդիրները։ Հենց հակառակվում ես, ասում են՝ ժողովուրդը մեզ է ձայն տվել։

Բիզնես էլիտան քեֆերի մեջ է՝ միլիոնավոր դոլարներ ծախսելով։ Հենց առարկում ես, ասում են՝ հարկ ենք տալիս, բիզնես ենք անում, մնացածը ինչ կուզենք կանենք։ Ու չկա իշխանություն, որը կասի, որ, հարկերից բացի, Հայաստանի նման պետություններն ունենում են չգրված օրենքներ, բարոյական նորմեր, համակեցության կանոններ։ Որ տասնյակ հազարավոր ընտանիքներ ունեն ապրելու սուր խնդիր, կա Եռաբլուր, որ կան թանկ բուժման կարիք ունեցող հարյուրավոր տղերք։ Երկրում լիներ ուրիշ մթնոլորտ՝ նրանց վարքագիծն էլ ուրիշ կլիներ։

Զուգահեռ կյանքում դեռևս կա դիահերձարաններում տղա, եղբայր ու ամուսին փնտրող մեր հայրենակիցների մի մեծ թիվ, կա անհետ կորածների մի մեծ անվանացանկ, կան մինչ օրս Բաքվի բանտերում պահվող տղերք. ի՞նչ եք ուզում ասել ձեր ցուցադրական ճոխություններով, որ թքա՞ծ ունեք մեր բոլորի վրա, այդ մարդկանց վրա։

Երևանյան թանկ համերգների առաջին շարքերում իշխանության դեմքերն են կամ տոմսի համար մի քանի հարյուր հազար վճարածները։ Առարկես՝ կասեն՝ կյանքը շարունակվում է, լավ ենք անում։ Իհարկե, կյանքը պետք է շարունակվի, բայց ցուցադրաբար թռվռացողներից քանի՞սն է մտածել, թե այս պահին կոմայի մեջ գտնվող քանի´ զինվոր ունենք, քանի՝ ապրելու- չապրելու սահմանին վիրավոր, քանի հազար՝ հետպատերազմյան մարդկային աջակցության կարիք ունեցող ընտանիքներ։

Թռվռալուց առաջ կազմակերպե՞լ եք պատերազմի մասնակիցների, վիրավորների, նրանց ընտանիքների անվճար մասնակցությունն այդ համերգներին, թե՞ անցավ-գնաց։

Ամառային Երևանը հեղեղված է մոտիկ ու հեռավոր սփյուռքի հայերով, որոնց համար Հայաստանը ուրախ-համով ռեստորանային հարթակ է։

Ամբողջական հանրային շերտեր անտարբեր են Արցախի կորստի, Սյունիքի, պետականության, բոլոր կորուստների, իշխանության, ընդդիմության հանդեպ։ Ամեն ընդհանուրի, հանրայինի, համապետականի հանդեպ անտարբեր են։ Առարկես՝ կասեն՝ մենք քաղաքականությամբ չենք «զբաղվում», մեզ քաղաքականությունը հետաքրքիր չէ։ Ու իրենք վստահ են, որ իրենք են ճիշտ։
Ստացվում է, որ բոլորը ճիշտ են, բայց պետությունը մեռնում է։ Վերջը ո՞վ է տերը այս երկրի։

Այս հարցի պատասխանն իրականում բարդ չէ. շատ ժողովուրդներ են անցել սրա միջով։

Երկրի տերը որևէ անհատ չէ, փնտրվող լիդեր կամ քաղաքական թիմ չէ։ Երկրի տերը հավաքական գիտակցությունն է՝ այլ արժեքների, այլ պատկերացումների, այլ խաղի կանոնի գերիշխումը։ Մի օր, երբ կզտվի սոլիդ մի միավոր, հանրային հոսանք, որը կդնի նոր գաղափարներ, համակեցության նոր կանոններ, խաղի կանոններ, կպարզվի, որ շատ-շատերն են սիրում երկիրը ու շատ-շատերն են լավ քաղաքացի, լավ սփյուռքահայ, լավ մեծահարուստ։ Իսկ առայժմ ինքնահոս է՝ ինքնահոս դեգրադացիա։

Մենք հիմա անտեր ֆուտբոլի գնդակի նման ենք՝ հարևան պետությունների դաշտում՝ սպասելով մեր մասին վերջնական որոշմանը։ Եթե մենք տեր չկանգնեցինք մեր երկրին, նոր տերը գալու է դրսից։

Սա չափազանցություն չէ. սա Հայաստանի հավանական սցենարներից մեկն է։ Բայց սրա հակադիր գաղափարը պարզունակ հակաթուրքականությունը չէ, «դեմ ենք ճանապարհների ապաշրջափակմանը» իրականությունից կտրված ֆրազը չէ, հարևանների հետ երկխոսության բացառումը չէ։

Ուզում ենք ապագա ունենալ, չթուրքանալ և չգետտոյանալ, չվերածվել անհեռանկար կենցաղային զանգվածի, ուրեմն պետք է տեր կանգնել երկրին՝ իր բոլոր աղետներով, իրողություններով, դժվարություններով հանդերձ։ Պետք է տիրոջ գիտակցումով ընդունել իրականությունը և սկսել կառուցել ժամանակակից պետություն։ Դրա համար անհրաժեշտ հիմնական ռեսուրսները կան։ Ինչպես նաև՝ խանգարող։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ադրբեջանցիներն արդեն փշալար են քաշում մեր հողերում. Տեղ համայնքի ավագանու անդամ Դատախազներն ասում են՝ Նարեկի, Վազգենի խոսքը դատարանը չպիտի սահմանափակեր, դրա համար պիտի նստեն. Մելիքյան «Հայաստանն ու Մալթան տնտեսության ոլորտում ունեն համագործակցության մեծ ներուժ»․ Գևորգ ՊապոյանԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև ռազմական համաձայնագիր է կնքվել «Փաշինյանը «ջրեց» փաստաթղթավորված հետաքննության մեխանիզմների ներդրման գործընթացը. բանավոր պայմանավորվածությունն Ալիևն օգտագործեց պատերազմի նախապատրաստության համար». Տ. Աբրահամյան. 168.am ԵՄ-ն 100 հազար եվրո մարդասիրական օգնություն է տրամադրել Հայաստանում hեղեղումների հետևանքով տուժածներին Արամ Ա. կաթողիկոսը Իրանի դեսպանի հետ քննարկել է արցահայության հետ վերադարձի իրավունքըՍարգիս Գալստյանի գործով նախաքննությունը չի ավարտվել, նրա կինը մեղադրյալի կարգավիճակ չունիՎահագն Խաչատուրյան, գնա, շաքարաքլոր ծախի. Նիքոլ Փաշին, լավություն արա, բիձա մարդ ես, Արքիմեդը քեզնից ջահել ա երևում. Գևորգ Պետրոսյան Հանրային մեղադրողների միջնորդությունը իրավաչափ չէր. պաշտպաններ «Եթե Պուտինն էլ իրեն պահի լկտիի նման, Ռուսաստան էլ չենք գնա». Հովիկ Աղազարյան «Hyundai»-ի դանակահարված վարորդին բժիշկները տեղափոխել են հիվանդանոցՓաստաբան Արսեն Բաբայանը ՀՅԴ գործիչների ապօրինի ձերբակալությունների մասին«Եթե Պուտինն էլ իրեն պահի լկտիի նման, Ռուսաստան էլ չենք գնա». Հովիկ ԱղազարյանԱննա Հակոբյանն իսկապես գումար է խնդրել «Իմ քայլի» համարԵրևանում և Գեղարքունիքի մարզում երեք գազա-բենզալցակայանների գործունեություն է դադարեցվելԱդրբեջանի ՊՆ-ից արձագանքել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև կնքված նոր պայմանագրինՉստեղծվի տպավորություն՝ այսպիսի միջնորդություններով հնարավոր է ազդել դատավորի անկախության վրա. դատավոր Բաքուն կրկին սպառնում է. այս անգամ ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ ՖրանսիայինՀայաստանն ու Ֆրանսիան ռազմարդյունաբերության ոլորտում ստորագրել են մի շարք պայմանագրերՀունիսի 21-ից Պուշկին-Աբովյան խաչմերուկից մինչև Պուշկին-Նալբանդյան հատված վճարովի կայանատեղի կլինիԿյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Համելտ Գևորգյանը Մեսրոպ Պապիկյանը հեռացվել է Մարտական եղբայրության շարքերիցԱվելի քան 1500 անօրինական միգրանտ կվտարվի ՌԴ-ից Մոսկվայի մարզում իրականացված ռեյդից հետո Սլովակիան համաձայնել է պաշտպանել Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Արտակարգ դեպք՝ Երևանում. ավտոլվացման կետի տանիքը քամին պոկել ու շպրտել է՝ փակելով ճանապարհըԵվրոն թանկացել էՀեղափոխական և հակահեղափոխական ՆիկոլներըԻրանում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. 50 մարդ է վիրավnրվելԵՄ 3 փորձագետներ կօգնեն գնահատել աղետի գոտում հեղեղումներից ենթակառուցվածքներին հասցված վնասներըՌուսաստանում ավտոբուսը բախվել է երկու բեռնատարի և մեկ մարդատարի. 7 մարդ է մահացել (լուսանկարներ)Սուրեն Պապիկյանը շարունակել է շրջայցը EUROSATORY միջազգային ցուցահանդեսի տաղավարներումԳևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին Հայաստանը վերահաստատում է ատելության խոսքի դեմ պայքարում իր հաստատակամությունը. ԱԳՆՄեքենան բախվել է սյանը և կողաշրջվել. վարորդը տեղափոխվել է բուժհաստատություն Մայիսին 84 հարկ վճարողի մոտ արձանագրվել են վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր․ տուգանքի չափը՝ ավելի քան 59 մլն դրամ ՈՒՂԻՂ․ Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով դատական լսումները շարունակվում ենՎահե Գևորգյանը հեռացել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչի պաշտոնից Էկեք էրեխեքի ոտներից մեծ խաչքարներ կապենք և ասենք՝ Վարդան Մամիկոնյանի սերունդն եք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Կիևը պետք է շտապի ընդունել Պուտինի առաջարկները. ՄեդվեդևԴատապարտում եմ լրագրող Իրինա Մկրտչյանի թիրախավորումը. Ռուբեն Ռուբինյան Հորդորում ենք կասկածելի դրվագներ չփորձել փնտրել Ոստիկանության և Փրկարար ծառայության ղեկավարների կենսագրությունում. ՆԳՆ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Գերմանիա համագործակցության ընդլայնման հեռանկարների և ընթացիկ ծրագրերի շուրջՏաշիրի շրջակայքում պտտահողմ էԵրկխոսությունն առանցքային նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից․ ՄԻՊՎարժական նոր հավաքներ կհայտարարվեն. ՊՆ-ն ներկայացրել է նախագիծը Վարչապետը կարևորել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հետևողական զարգացումը Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է ԳերմանիաՌուբիկ Մխիթարյանը նոր պաշտոնի է նշանակվելԱյ հաստագլուխ, օրը ցերեկով քաղաքի կենտրոնը քանդում ես, չնայած մի ամբողջ երկիր, սահման ու տուն ես քանդում, էս էլ քանդի. Մարգարիտ Եսայան
Ամենադիտված