Հայաստանը վերահաստատում է ատելության խոսքի դեմ պայքարում իր հաստատակամությունը. ԱԳՆ Էկեք էրեխեքի ոտներից մեծ խաչքարներ կապենք և ասենք՝ Վարդան Մամիկոնյանի սերունդն եք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Տաշիրի շրջակայքում պտտահողմ է Երկխոսությունն առանցքային նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից․ ՄԻՊ Վարժական նոր հավաքներ կհայտարարվեն. ՊՆ-ն ներկայացրել է նախագիծը Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա Ռուբիկ Մխիթարյանը նոր պաշտոնի է նշանակվել Այ հաստագլուխ, օրը ցերեկով քաղաքի կենտրոնը քանդում ես, չնայած մի ամբողջ երկիր, սահման ու տուն ես քանդում, էս էլ քանդի. Մարգարիտ Եսայան Երևանում հերթական ավտովթարն է եղել կանչի վայր մեկնող շտապօգնության մասնակցությամբ. կա վիրավոր ԱԱԾ-ում կալանքի տակ գտնվող ՊԲ նախկին հրամանանատար Միքայել Արզումանյանը, կինը և որդիները դատի են տվել ՊՆ-ին. Armlur.am 

Թեհրան-22․ Վահե Հովհաննիսյան

Բլոգոսֆերա

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանն իր «Թեհրան–22» հոդվածում գրում է․ «Թեհրանն ունի աշխարհի ընթացքի վրա ազդելու մեծ պատմություն։ Բայց եթե 1943-ին Թեհրանն ավելի շատ հանդիպման վայր էր, ապա այսօր՝ ազդեցիկ ձայնի փայատեր։

Ռուսաստանի նախագահն այս պատմական օրերին իր այցով Թեհրան և կարևորագույն օրակարգերի հայտարարմամբ ընդգծեց և միտումնավոր բարձրացրեց Թեհրանի դերը տարածաշրջանային և ավելի խոշոր մասշտաբների հարցերում։ Պուտին-Էրդողան հանդիպումը Թեհրանում նույնպես Իրանի Իսլամական հանրապետության դերակատարման բարձրացման ցուցիչ է։

Երեք խոշոր տերությունների հանդիպումից անմիջապես հետո Իրանի ԱԳՆ-ն հայտարարեց Թեհրանում է 3+3 ձևաչափով հանդիպման նախապատրաստման մասին։

Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը ինչ-որ մի պահից պետք է ներգրավվեն իրենց մասին կայացվող որոշումների ընթացքին։ 1943-ի Թեհրանում նման ձևականություններ չկային, և փոքր պետությունների ու ժողովուրդների ճակատագրերը որոշվում էին առանց ավելորդ բարեկրթության։ Հիմա, ամեն դեպքում, 21-րդ դար է։

Պուտինի ելույթը Թեհրանից հետո

ՌԴ նախագահը Թեհրանում փակ դռների հետևում հանդիպումից անմիջապես հետո ռուսաստանյան լսարանի առաջ հրապարակային ելույթ ունեցավ «Ուժեղ գաղափարներ՝ նոր ժամանակների համար» ֆորումում։ Չափազանց հետաքրքիր ձևաչափ էր։ Հնչեցված գաղափարներից երկուսն առանցքային էին.

-         Համաշխարհային պատմության մեջ սկսվում է նոր դարաշրջան

-         Միայն սուվերեն պետություններն են ի վիճակի ունենալ զարգացում և աճի դինամիկա։

Կովկասյան նոր ճարտարապետությունը և մենք

Պատերազմից անմիջապես հետո պարզ էր, որ սկսվել է Հարավային Կովկասի նոր ճարտարապետությունը, որին բոլորն այս կամ այն կերպ պատրաստվում էին։ Բացի Հայաստանից։

Մեր գնահատականները մեր մասին սխալ էին և սխալ են առ այս պահը։ Հայաստանն ամենաթույլը չէ, ամենախոցելին չէ, ամենաանհեռանկարը չէ. Հայաստանն ուղղակի ամենաանպատրաստն է։ Մենք կարիք ունենք «նոր ժամանակների համար ուժեղ /նոր/ գաղափարների»։ Ու մենք այդ գաղափարները չենք մշակում։ Եթե ռուսներն են իրենց համար դա կարևորում, ապա մեզ համար դա պարզապես կենսական է։

Իշխանությունըհանդես է գալիս միայն իրեն հասկանալի դեկլարատիվ ձևակերպումներով, ուրիշ ոչինչ։ Իսկ գործնականում նրա քայլերը նշանակում են միայն Ադրբեջանի պայմանների կատարում և Թուրքիայի հետ «լավ լինելու» մանկական պատկերացումներ։ Հակաիշխանական համակարգը սրան հակադրում է պարզունակ, էլի դեկլարատիվ հակաթուրքականությունը՝ «Հայաստանն առանց թուրքի» և «դեմ ենք ապաշրջափակմանը» ժամանակավրեպ ձևակերպումներով։

Ինչո՞ւ այսպես ստացվեց, դժվար է ասել։ Այդպես չպետք է լիներ, որովհետև կար սոլիդ այլընտրանք ձևավորելու անհրաժեշտ ռեսուրսը։

Ռուսաստանի դեսպանն ավելի է, քան դեսպանը

Հայաստանի և Արցախի անտանգությունն այս պահին ապահովում է Ռուսաստանը, նրա բանակն է ֆիզիկապես կանգնած սահմանագծին, և նրա քաղաքական կշիռն է կասեցնում ադրբեջանաթուրքական նոր ագրեսիան։ Սա՝ այս պահին, թե ինչ կլինի ավելի ուշ՝ շատ դժվար է հաշվարկել։

Անհավանական է, բայց այս պայմաններում Հայաստանում զարգանում են հակառուսական տրամադրություններ՝ ընդհանուր ազգային և պետական անկման ֆոնին։ Ակնհայտ է, որ այդ ուղղությամբ տարվում է լուրջ աշխատանք։

Երբ քո պետության ֆիզիկական անվտանգությունն ապահովում է Ռուսաստանը, իսկ քո երկրի ներսում աճում են հակառուսական տրամադրություններ, և անարգել գործունեություն է ծավալվում այդ ուղղությամբ, դա մեծ աղետի նախանշաններն են։ Այստեղ անելիք ունեն թե´ ներսի գիտակից շրջանակները, թե´ հենց Ռուսաստանը։

Պարզ մի օրինակ. պրոռուսական ակտիվիստների բանտարկությունները անցնում են ռուսական խոր անտարբերության ներքո։ Դա բերում է հայ հասարակության ներսում Ռուսաստանի հեղինակության անկմանը։ Մարտի 1-ից հետո արևմտյան դեսպաններն օրվա ռեժիմով զբաղված էին դատաիրավական պրոցեսներով, պրոարևմտյան ակտիվիստներին ամեն տեսակի աջակցության ցուցադրմամբ և կազմակերպմամբ, ընդհուպ մինչև քրեական օրենսգրքի հոդվածներ փոխել տալով։

Կա տպավորություն, որ Ռուսաստանը նման հարցերոմ դեռևս չունի «նոր գաղափարներ, նոր ժամանակների համար» և չի կարողանում գտնել համարժեք աշխատանքի ճիշտ մոտեցումները։ Հայտնի բանաստեղծական տողը վերաշարադրելով՝ «Ռուսաստանի դեսպանն ավելին է, քան դեսպանը»։ Հակառակ դեպքում դեռևս գոյություն չունեցող թուրքական դեսպանն ավելի ազդեցիկ է դառնում։

Ընդհանուր վտանգի առաջ

Կա մի ծանր կասկած, որ  Թեհրանի հանդիպումների արդյունքում իրավիճակը (մեր մասով) չի լիցքաթափվել, և զարգացումները դեռևս հստակ չեն։ Մեր պետությունն այսօր քանդված վիճակում է, և ունի բովանդակային ու ռազմական Սիրիայի վերածվելու շատ մեծ  հնարավորություն։ Գերտերությունների հատուկ ծառայությունների անակնկալ այցերը Երևան, Ալիևի կոշտացող սպառնալիքները, Իրանի հանդեպ լարվածությունը և Ռուսաստան-Արևմուտք գրեթեպատերազմը խոսում են այն մասին, որ ամեն պահի հնարավոր է նոր զարգացում, և Հայաստանը կանգնած է տեսանելի վտանգի առաջ։

Երկրի ներսում այս՝ ընդհանուր վտանգի գաղափարը պետք է լինի մեր գործողությունների առանցքում։ Ու հիմա Հայաստանում «նոր ժամանակների համար՝ նոր գաղափարներ» են պետք։

Եվ թե´ իշխանությունը, թե´ Նիկոլը (այս երկուսի միջև կա որոշակի տարբերություն), թե´ ոչ իշխանական համակարգը ունեն հընթացս հետևություններ անելու և նկատելի փոփոխությունների ենթարկվելու անհրաժեշտություն։ Սա է պահանջում ազգային, պետական շահը։  Բարիկադներում վերանայումներ են պետք՝ ձևակերպումների, հռետորաբանության, մարտավարական և այլն։ Որպես առաջին քայլ՝ ընդհանուր վտանգի գիտակցման, իշխանությունը պետք է ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցվեն բոլոր հետապնդումները, դադարեցնի քաղաքական բոլոր դատավարությունները, իսկ ընդդիմությունը պետք է հրաժարվի անձնական սպառնալիքի և վիրավորանքի ձևակերպումներից։ Այս պարզ երկու քայլերը կմեղմեն ներքին լարվածությունը։

Դա արդեն  հնարավորություն կստեղծի՝ կոմունիկացիայի հաջորդ մակարդակների համար։

Պետք է ձևակերպվեն նոր ժամանակներում հայկական տեսակետները։ Եթե այդ տեսակետները պրագմատիզմի և ազգային արժանապատվության հենքի վրա ձևակերպված չեն, ապա անհնար է լինելու խոշոր խաղացողներին դրանք ներկայացնել, և առավել ևս անհնար է լինելու սեփական ժողովրդին համախմբել դրանք պաշտպանելու գաղափարի շուրջ։ Մենք պետք է մշակենք տնտեսական, կոմունիկացիոն, ռազմական, քաղաքական հարցերի սոլիդ փաթեթ՝ Ռուսաստանի և Իրանի հետ սերտ աշխատանքի։ Կոնկրետ առաջարկներով, կոնկրետ լուծումներով։Կան բազմաթիվ հետաքրքիր գաղափարներ, որոնք Հայաստանը կարող է զարգացնել։

Եթե դրա համար պետք է Աժ-ում միասին աշխատել, ուրեմն պետք է աշխատել։ Եթե պետք են նոր ընտրություններ, ուրեմն պետք է անել դրանք, եթե պետք է նոր կառավարություն, ուրեմն պետք է այն լինի, եթե պետք է ինչ-որ նոր ձևաչափ որակյալ աշխատանքի և արդյունքի համար, ուրեմն պետք է, եթե պետք է իշխանությունից և հարթակից դուրս ունակ մարդկանց ջանքերը միավորել, ուրեմն պետք է։ Մեզ պետք է միասնական ներքին պրոյեկտ։ Դադարեցնել է պետք «հայաթի տղու» աշխարհայացքով ներքին պրոցեսը։ Սա խաղ չէ, սա մեր պետության գոյության հարցն է, մեր ընտանիքներին, մեր բոլորին ուղղված ֆիզիկական սպառնալիք։

Եթե մեզ մեկ րոպե նայենք Թեհրանի պատուհանից, ապա Հայաստանն ունի այս պատկերը. իշխանություն՝ իր անհասկանալի պահվածքով, հակաիշխանություն՝ իր միագիծ հակաթուրքականությամբ, և բացառիկ անտարբեր հասարակություն։

Այսօրվա վիճակը պետական աննորմալություն է, որը մեզ տանում է սպասվող-անակնկալ պատերազմի կամ կորստի։ Հարավային Կովկասում նոր ճարտարապետության պրոցեսի պայմաններում հնարավոր չէ պետությունը դուրս դնել իրական  պրոցեսներից և հանդես գալ կամ բացառապես սպիտակ դրոշով, կամ ժամանակավրեպ պատկերացումներով։ Դա խոշոր խաղացողների մոտ անմիջապես կձևավորի այդ պետության գոյության նպատակահարմարության հարցը»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանը վերահաստատում է ատելության խոսքի դեմ պայքարում իր հաստատակամությունը. ԱԳՆՄեքենան բախվել է սյանը և կողաշրջվել. վարորդը տեղափոխվել է բուժհաստատություն Մայիսին 84 հարկ վճարողի մոտ արձանագրվել են վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր․ տուգանքի չափը՝ ավելի քան 59 մլն դրամ ՈՒՂԻՂ․ Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով դատական լսումները շարունակվում ենՎահե Գևորգյանը հեռացել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչի պաշտոնից Էկեք էրեխեքի ոտներից մեծ խաչքարներ կապենք և ասենք՝ Վարդան Մամիկոնյանի սերունդն եք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Կիևը պետք է շտապի ընդունել Պուտինի առաջարկները. ՄեդվեդևԴատապարտում եմ լրագրող Իրինա Մկրտչյանի թիրախավորումը. Ռուբեն Ռուբինյան Հորդորում ենք կասկածելի դրվագներ չփորձել փնտրել Ոստիկանության և Փրկարար ծառայության ղեկավարների կենսագրությունում. ՆԳՆ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Գերմանիա համագործակցության ընդլայնման հեռանկարների և ընթացիկ ծրագրերի շուրջՏաշիրի շրջակայքում պտտահողմ էԵրկխոսությունն առանցքային նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից․ ՄԻՊՎարժական նոր հավաքներ կհայտարարվեն. ՊՆ-ն ներկայացրել է նախագիծը Վարչապետը կարևորել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հետևողական զարգացումը Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է ԳերմանիաՌուբիկ Մխիթարյանը նոր պաշտոնի է նշանակվելԱյ հաստագլուխ, օրը ցերեկով քաղաքի կենտրոնը քանդում ես, չնայած մի ամբողջ երկիր, սահման ու տուն ես քանդում, էս էլ քանդի. Մարգարիտ ԵսայանՓամփուշտը ցանկապատի ներսով չի՞ կարողանում անցնի. Ներքին Հանդի բնակիչը՝ Փաշինյանի առաջարկած ցանկապատի մասին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ են իրականացվել Սպիտակ տունը հայտնել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության պայմաններըԵրևանում հերթական ավտովթարն է եղել կանչի վայր մեկնող շտապօգնության մասնակցությամբ. կա վիրավորՀանրային քննարկման է ներկայացվել «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը ԱԱԾ-ում կալանքի տակ գտնվող ՊԲ նախկին հրամանանատար Միքայել Արզումանյանը, կինը և որդիները դատի են տվել ՊՆ-ին. Armlur.amՓաշինյանի ելույթը լսեք ու մտածեք՝ Քյարամյանը թույլ կտա՞՝ մեկը ոստիկանի նկատմամբ քրգործ բացի. Մինասյան (տեսանյութ)13 առանձնատուն 3 միլիոն դոլարո՞վ․ հետաքրքիր է, ի՞նչ կարող է պարզել ծրագրի անկախ աուդիտը. Հակոբ ԲադալյանԻշխանական քմահաճույքով չենք գնալու. մանդատները վայր դնելու հետևանքը Փաշինյանի հեռացումը պետք է լինի. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)Մենք միշտ դրան ենք սպասում, որ թշնամին պետք է զորքը հետ քաշի. Սահմանազատման վերաբերյալ հարցերին Փաշինյանը կոնկրետ պատասխան չտվեց. Ներքին Հանդի վարչական ղեկավարՀայ ոստիկանը հայ քաղաքացու հետ նման կերպ չպետք է վարվեր. Աշոտ Հարությունյան (տեսանյութ)Ռուսաստանն ու Հյուսիսայինզ Կորեան ռազմավարական գործընկերության համաձայնագիր կստորագրեն Մտադիր չեմ մանդատս վայր դնել․ Սեյրան ՕհանյանՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՎերին Պտղնիում գործող ավտոլվացման կետում հայտնաբերվել է Հնդկաստանի 34-ամյա քաղաքացու դինՄարտի 1-ին արյուն բերող անձը Փաշինյանն է եղել, որտեղ նա կա՝ արյունն անխուսափելի է․ Մինասյան (տեսանյութ)Փաշինյանն ԱԺ-ում ոստիկանությանը քարտ-բլանշ տվեց ու ասաց՝ եթե իմ աթոռի համար է, ջարդեք, փշրեք (տեսանյութ)Փաշինյանը Տեր-Պետրոսյանի հոգեզավակն ա, իսկ նա գիտենք՝ ինչ հայտարարություններ արեց ՀՅԴ-ի դեմ (տեսանյութ)Ալեն Սիմոնյանը վճարել է 5000 դրամ տուգանքը, նաև մոտ 5 մլն դրամ՝ ԱԺ մեքենաների կայանման համար. MediahubՀրդեհ՝ Դավթաշենի բնակարաններից մեկումԵրեք օր է` նիկոլական իշխանությունը հարձակվել է ՀՅԴ-ի վրա, դա հիշեցնում է բոլշևիկյան շրջանը․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)Այսօր «ՀայաՔվեի» ներկայացուցիչները հյուրընկալել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության առաջին քարտուղարինԱՄԷ Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՈւՂԻՂ. ՀՅԴ-ն՝ իշխանությունների թիրախում․ կուսակցության դեմ բռնաճնշումների թեմայով ասուլիսՌուսաստանը միշտ կաջակցի Հյուսիային Կորեային. ՊուտինԿիրանցում նոր ճանապարհը կառուցելուց եւ ամբողջական սահմանազատումն ավարտելուց հետո իմ այգուց սահմանը հեռու է լինելու մաքսիմում 50 մետր. կիրանցեցիՆիկոլն իրեն քուչի գյադու պես է պահում. ՔՊ-ն հակասահմանադրական քայլ է անում. ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյան (տեսանյութ)ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով տեղակալի հետ (տեսանյութ)Սյունիքում կրքերը շիկացել են. ՔՊ-ականներին դուրս են հրավիրել դահլիճից. «Հրապարակ»Հունիսի 18-ի աստղագուշակՀովհաննես Հովհաննիսյանը՝ Եվրոպայի Մ17 առաջնության չեմպիոնՀայաստանի անցումն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «թղթե հովանոցի» տակ անհնարին կդարձնի ՀԱՊԿ-ի շրջանակում միասնական տարածքի պահպանումը. ԳալուզինԵրևանն ու Փարիզը CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են ստորագրել
Ամենադիտված