Սոս Ջանիբեկյանը և Մադոննա Հարությունյանը կրկին միասի՞ն են (լուսանկարներ)
ԼուսանկարներԴերասան Սոս Ջանիբեկյանի և հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանի երկրպագուները ենթադրում են, որ նրանց ընտանիքը վերամիավորվել է: Նման ենթադրությունների տեղիք են տվել հաղորդավարուհու վերջին հրապարակումներն Ինստագրամում:
Մադոննան «սթորիներ» է հրապարակել, որոնցում պատկերված է նախկին ամուսնու և դստեր` Անաիսի հետ ավոտոմեքենայի սրահում:
«Ընտանեկան ճամփորդություն»,- այսպես է նա մակագրել կադրը: Մեկ այլ հոլովակում նրանք իրենց հանգիստն են անցկացնում Դիլիջանում:
Նշենք, որ Մադոննայի և Սոսի բաժանման մասին հայտնի դարձավ մի քանի տարի առաջ` 2019 թվականին:
«Մենք վաղուց միասին չենք ապրում, բայց միեւնույն ժամանակ փորձում ենք պահել ջերմ ընտանեկան հարաբերություններ` որպես Անաիսի ծնողներ»,- դեռ այն ժամանակ պարզաբանել էր Մադոննան: