Շրջում են կիսամերկ. Աբխազիայի բնակիչները կոչ են անում պատժել ռուս կին զբոսաշրջիկներին արտաքին տեսքի համար
ԱշխարհԱբխազիայի բնակիչները կոչ են անում պատժել ռուս կին զբոսաշրջիկներին արտաքին տեսքի համար: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Աբխազիայի մի քանի բնակչի։ Բնակիչների խոսքով՝ ռուս կանայք չափազանց գռեհիկ են, գայթակղիչ են հագնվում և ոչ ադեկվատ են արձագանքում քննադատությանը։
«Բողոքում են, որ ոտնձգությունների են ենթարկվել, բայց իրենք իրենց նայե՞լ են։ Նրանք շրջում են կիսամերկ, իսկ շուկա, խանութներ են գնում շորտերով: Իսկ այդտեղ մեր երեխաներն են: Շատ անգամ եմ տեսել։ Երբ դու դիտողություն ես անում, բացատրում, որ դա տգեղ է, անբարեկիրթ է, կոպտում են քեզ: Նման մարդկանց համար պետք է ինչ-որ պատիժ սահմանել, ես կտուգանեի նրանց»,- ասել է Օմարը Սուխում քաղաքից։
Նույն կարծիքին է ևս մեկ աբխազ, ով ցանկացել է անհայտ մնալ։ Նրա խոսքերով, եթե մարդը գալիս է Կովկաս, ապա նրա հագուստն ու պահվածքը պետք է համապատասխանեն տեղի ավանդույթներին,-գրում է Shantnews.am-ը։
«Բայց գռեհիկ են պահում իրենց. շշից են խմում, կիսամերկ կանգնում են փողոցի մեջտեղում։ Սա անհարգալից վերաբերմունք է ոչ միայն ձեր, այլև մեր երկրի հանդեպ։ Ընդհանրապես, կարծում եմ, որ օրենսդրական մակարդակով պետք է ինչ-որ բան անել այս ուղղությամբ։ Մեկնաբանություններին չեն արձագանքում, մշակույթ չկա, եկեք նրանց կալանքի ենթարկենք, գուցե դա օգնի»,- ասել է նա։
«Նրանք գալիս են, հագնում բաց շորեր, մի քանիսը նույնիսկ շատ բացահայտ, գայթակղում են մեր տղաներին. գայթակղում են պանդոկներում, խմում են նրանց հետ, հետո օգտագործում»,- ասել է մեկ ուրիշ աբխազ, ով նույնպես ցանկացել է անհայտ մնալ: