Ովքե՞ր են խոսում «կեղծ օրակարգից» ու Հայաստանի շահերից. զավե՞շտ, թե՞ ինքնասարկազմ. «Փաստ» Հայ առաքելական եկեղեցին առաջին հերթին հայ ժողովրդի համար ազգային բարոյականության ուղենիշ է. «Փաստ» Կոլումբիայում գնդակոծել են փոխվարչապետի ընտանիքին տեղափոխող ավտոմեքենան Գլխավոր մարզիչը հեռացել է «Ալաշկերտ»-ից 1 ամիս գիշերային ժամերին փակ են լինելու Նորք-Մարաշի որոշ փողոցներ «Ոսկե ծիրան»-ի լիամետրաժ ֆիլմերի ժյուրին կգլխավորի կրկնակի օսկարակիր Ալեքսանդր Փեյնը Թուրքիան լռելյայն դիտարկվում է Իրանի տարածաշրջանային ախոյան. Վարդան Ոսկանյան Մանդատները դնելու հիմքով Ազգային ժողովը չի արձակվում, պարզ ասած` չի ցրվում. Վահե Գրիգոչյան Աննա Հակոբյանը հաղթեց Նիկոլ Փաշինյանին և Կարեն Անդրեասյանին. իր ընկերուհին անձեռնմխելի է․ 168․am Հավկիթի մեծությամբ կարկուտ` Լոռու մարզում. Գագիկ Սուրենյան 

Ադրբեջանը գերեվարել է առնվազն 7 հայի. ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ​​ներկայացուցիչ

Հասարակություն

Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի վերջին հարձակումը խլել է 105 մարդու կյանք, տասնյակ մարդիկ վիրավորվել են, տասնյակ մարդիկ անհետ կորել են, իսկ  քաղաքացիական բնակավայրերին եւ ենթակառուցվածքներին հասցվել է լուրջ նյութական վնաս։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ​​ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։ «Ադրբեջանը գերեվարել է առնվազն 7 հայի, բայց նրանց թիվը կարող է ավելին լինել։ Ավերածությունների մասշտաբներն այնքան մեծ են, որ նախնական տվյալներով վնասվել է մոտ 200 տուն, որոնցից 60-ն ամբողջությամբ ավերվել է։ Մի քանի օր անընդմեջ Հայաստանի մի շարք խիտ բնակեցված տարածքներ, այդ թվում՝ Գորիսը, Ջերմուկը, Վարդենիսը, Կապանը, Սոթքը ենթարկվում էին ուժեղ գնդակոծության։ Ըստ վերջին հաղորդագրությունների՝ հարձակման հետեւանքով Գեղարքունիքում, Սյունիքում եւ Վայոց ձորում տեղահանվել է առնվազն 2756 մարդ, այդ թվում՝ 370 երեխա եւ 55 հաշմանդամ։

Ջերմուկ հանգստավայրի գնդակոծությունը, որը բացարձակապես ռազմական թիրախ չէ, ռազմական հանցագործություն է, ինչպես Կեչուտի ջրամբարի վրա հարձակումները, որոնք կարող են հանգեցնել աղետալի հետեւանքների մարդկանց եւ շրջակա միջավայրի համար։ Սա Ժնեւի կոնվենցիայի եւ մարդու իրավունքների կոպտագույն խախտում է։

Հարվածների են ենթարկվել նաեւ տեղացի եւ արտասահմանցի լրագրողները, որոնք լուսաբանել են այս իրադարձությունները։

Անցած տարվա ընթացքում մենք բազմիցս հրավիրել ենք Անվտանգության խորհրդի ուշադրությունն այն փաստի վրա, որ Ադրբեջանն իրականացնում է տարածքները ուժով զավթելու անօրինական պրակտիկա։ 2021 թվականի մայիսի 14-ին, հուլիսի 29-ին եւ նոյեմբերի 16-ին թվագրված նամակներում Հայաստանը նախազգուշացրել է Անվտանգության խորհրդի անդամներին, որ Ադրբեջանը մշտապես խախտում է միջազգային իրավունքի նորմերը եւ սկզբունքները, ինչպես նաեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրի դրույթները։

Վերջին երկու օրերի ընթացքում Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի ավելի քան 10 քառակուսի կիլոմետրը։ Այս հարվածը հաջորդել է 2021 թվականի մայիսին եւ նոյեմբերին տեղի ունեցած հարձակումներին, երբ Ադրբեջանը գրավեց մեր երկրի ինքնիշխան տարածքի մոտ 45 քառակուսի կիլոմետրը։ Այս ագրեսիան իրականացվել է խաղաղ բանակցությունների համատեքստում, որոնք ընթանում են տարբեր հարթակներում եւ տարբեր խաղացողների աջակցությամբ։ Հայաստանը մասնակցում է այս բոլոր գործընթացներին՝ բարեխղճորեն հետապնդելով Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման նպատակը։ Հայաստանը բացահայտ ջանքեր է գործադրում տարածաշրջանի հետ աշխատելու համար եւ արդեն հայտարարել է խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին։ Այս ագրեսիան Ադրբեջանի պատասխանն է միջազգային հանրության միջնորդական ջանքերին։

Ադրբեջանը կարդարացնի իր երկրի գիշատիչ պահվածքը, բայց եկեք չշփոթենք՝ Հայաստանի նախաձեռնությամբ զինված հարվածներ չեն իրականացվել։ Մենք հասկանում ենք, որ երկար տարիներ այդ մեղադրական խաղերը եղել են Ադրբեջանի լավագույն բարեկամները։ Հենց սա է պատճառը, որ Ադրբեջանը դեմ է հրադադարի ռեժիմի խախտումները բացահայտելու մեխանիզմներ ստեղծելու գաղափարին»,-ասել է Մարգարյանը։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ովքե՞ր են խոսում «կեղծ օրակարգից» ու Հայաստանի շահերից. զավե՞շտ, թե՞ ինքնասարկազմ. «Փաստ»Հայ առաքելական եկեղեցին առաջին հերթին հայ ժողովրդի համար ազգային բարոյականության ուղենիշ է. «Փաստ»Կոլումբիայում գնդակոծել են փոխվարչապետի ընտանիքին տեղափոխող ավտոմեքենանԳլխավոր մարզիչը հեռացել է «Ալաշկերտ»-ից1 ամիս գիշերային ժամերին փակ են լինելու Նորք-Մարաշի որոշ փողոցներ«Ոսկե ծիրան»-ի լիամետրաժ ֆիլմերի ժյուրին կգլխավորի կրկնակի օսկարակիր Ալեքսանդր ՓեյնըԹուրքիան լռելյայն դիտարկվում է Իրանի տարածաշրջանային ախոյան. Վարդան ՈսկանյանՄանդատները դնելու հիմքով Ազգային ժողովը չի արձակվում, պարզ ասած` չի ցրվում. Վահե ԳրիգոչյանԱննա Հակոբյանը հաղթեց Նիկոլ Փաշինյանին և Կարեն Անդրեասյանին. իր ընկերուհին անձեռնմխելի է․ 168․amՀավկիթի մեծությամբ կարկուտ` Լոռու մարզում. Գագիկ ՍուրենյանԱնընդհատ չեն կարող փախչել, մի օր ստիպված գալու են ու մասնակցեն. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)Հայաստանը ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության հետ համագործակցության պայմանագիր է կնքել«Գայի պոստի» մոտ մեքենան մխրճվել է առևտրի տաղավարի մեջ և վրաերթի ենթարկել հետիոտնին, վերջինս մաhացել էԵրևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Դիլիջանի թունել չհասած հատվածում ավտոմեքենա է այրվումՍրբազան շարժման համախոհների քանակը պետք է ավելացնել՝ գնալով մարզեր եւ անմիջականորեն շփվելով հասարակության բոլոր շերտերի հետ. Արման ՎարդանյանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության պատվիրակությանը«Իմ հիշողության մեջ այսքան մեծ թվով տուժողներ լուսաձայնային նռնակներից մինչեւ այս պահը մենք չենք ունեցել». Նինա ԿարապետյանցՀունիսի 12-ին հիվանդանոցում էի, հայ ոստիկանը նման կերպ չպետք է վարվեր. Հարությունյան (տեսանյութ)Կալանավորվածնե'ր, բեմ բարձրացե'ք, շուտ արե'ք, հետ եք գնալու. Բագրատ Սրբազանը կատակեց (տեսանյութ)ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանի կառավարության որոշելիքն է. ԱՄՆ պետքարտուղարությունԻնտենսիվ հանդիպումների շարք է լինելու, պատրաստվում ենք, մարզեր էլ ենք գնալու, կասեմ` երբ. Սրբազան (տեսանյութ)Բագրատ Սրբազա'ն, հավատում եմ, որ կհաղթես այս պայքարում. 8-ամյա Մարիամը` Սրբազանին (տեսանյութ)Ո'չ ուրացող, ո'չ դավաճանող եմ ձեզ, մեր ճանապարհի նշակետը մեկն է` այս ստախոսին հեռացնելն ու հաղթելը. Սրբազան (տեսանյութ)ԱԱԾ-ն պնդում է՝ Սուրեն Պետրոսյանին ԱԱԾ ծառայողները չեն տարելՍահմանազատման անվան տակ ինքը մեր հայրենիքը պետք է բաժան-բաժան անի ու հանձնի․ դա է ծրագիրը․ Հովհաննիսյան (տեսանյութ)Ժողովրդի վրա նռնակ նետած իշխանությունը հեշտ հեռացողներից չէ, բայց գնալու են. Սրբազան (տեսանյութ)Վարչապետը Խնձորեսկում այցելել է ԱԱԾ սահմանապահներին (տեսանյութ)Եթե ուզում եք նստեք սպասեք, թե թուրքերը երբ են հասնելու ձեր տուն՝ ուրեմն սպասեք․ Գայա Արզումանյան (տեսանյութ)Փաշինյանը 23 մլն․ եվրոյով Ֆրանսիայում գնել է նախկին նախագահի շե՞նքը․ բացահայտում Լեո Նիկոլյանից (տեսանյութ)Էն մեծ-մեծ խոսող գործարարներին եմ դիմում` ձեր ընկերներին ճնշում են, ձեզ էլ է հասնելու, պաշտպանեք. Սրբազան (տեսանյութ)Աբրահամ Գասպարյանը դուրս է գրվել հիվանդանոցից․ մանրամասներ Որպես հայ մայրեր ենք հորդորում` մի' կործանեք ներկա և գալիք սերունդների ապագան, հեռացե'ք (տեսանյութ)ՔՊ-ի՝ նիստին չգալը սահմանադրական կարգը տապալելու փորձ է, դիմել եմ ԱԺ-ին, հարցը օրակարգից չի հանվելու. Մինասյան (տեսանյութ)Մեզ վրա կրակել են, սպառնացել, վախեցրել ԱԱԾ-ով, բայց մենք թքած ունենք այդ սպառնալիքների վրա․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Թագուհի Թովմասյանը մեկնաբանել է, թե ինչու այսօր չի մասնակցել Աժ արտահերթ նիստին«Հո՛ւպ տվիր, վերջին ելույթիցդ շատ գոհ ենք, թալանչիների հանդեպ քրգործ հարուցի»․ սյունեցին՝ Փաշինյանին Շարժվում ենք ճիշտ ճանապարհով, ունենք շոշափելի արդյունքներ․ Միրզոյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալինՀունիսի 12-ին անհամաչափ ու բռնի ուժ կիրառվեց, ձերբակալված 27 ցուցարար ազատ արձակվեց (տեսանյութ)Հունիսի 12-ը` «նոր Մարտի 1-ը», անջնջելի խարան է այս ստախոս ղեկավարի և իր իշխանության ճակատին. Սրբազան (տեսանյութ)Մենք երբեք չենք փախել, այլ մեզնից են փախել, թաքնվել բունկերներն ու փոխել իրենց պլանները. Գառնիկ Դանիելյան ԱԺ-ի շենք գրավելու հրահանգ եղել է, որ հարձակվեն վարչապետի, ԱԺ նախագահի, պատգամավորների վրա․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Վահագն Խաչատուրյանը և Ռիչարդ Վերման քննարկել են ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համագործակցության խթանման վերաբերյալ հարցերՎախենալու ոչինչ չունենք, «Վազգեն Մանուկյան 2» արեցին, ուղղակի Վազգեն Գալստանյանին բերեցին. Սիմոնյան (տեսանյութ)Մեր հետևում մարտական զինված զորք էր, իմ խնդիրը ժողովրդին պաշտպանելն էր ոստիկանների բռնություններից․ Սրբազան (տեսանյութ)Նեղսրտու՞մ եք, որ նռնակներ են նետել, ոստիկաններին քարով խփել են, հարձակվել են ոստիկանների վրա. Սիմոնյան (տեսանյութ)Եթե գիտակցեի, որ դա նռնակ է, հիմարություն կլիներ վերցնելը. ինչ է պատմում մատները կորցրած քաղաքացին (տեսանյութ)ՔՊ-ն հարվածեց իր լեգիտիմությանը՝ բոյկոտելով ԱԺ նիստը, նրանք խուսափեցին հարցեր քննարկել․ Թևան Պողոսյան (տեսանյութ)Հայաստանում գտնվող ապաստան հայցողների իրավունքների հետ կապված խնդիրները բազմաթիվ են․ ՄԻՊԴուք այն սալաքարն եք, որը կանգնած է ճանապարհին՝ թույլ չտալով սողուններին ու չար ուժերին ոչնչացնել այն. Հայկ Բաբուխանյանը պարգևատրվել է «Десять лет. Крымская весна» հուշամեդալովՇարժմանը չվնասելու համար չեմ մասնակցել հանրահավաքներին, որ իրենց կեղտոտ քարոզչությամբ չշահարկեն. Լեւոն Քոչարյան (տեսանյութ)
Ամենադիտված