«Փաստ». Ի՞նչ կտան Հայաստանին արևմտյան խոստումները «Ժողովուրդ». ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ» Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին Աննա Մկրտչյանը՝ 2018-ի դագաղների շքերթի մասին. Aravot Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջարկությունների կատարման մասին Նոել Միքայելյանի առաջիկա մենամարտը հետաձգվել է Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները Կոռուպցիան Դիլիջանում, «արու» համայնքապետը հող է ծախել հարազատ եղբորը. Ոսկան Սարգսյան Անդրանիկ Ա.-ն ձերբակալվել է Երևան-Մոսկվա չվերթի հաշվառումից հետո 

Պատրաստ ենք ուղիղ բանակցել Ադրբեջանի հետ. Արցախի ԱԳ նախարար

Քաղաքական

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադարձել է Արցախի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունների հնարավորությանը: Բաբայանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար հստակ ձևաչափ կա, որն  ընդունվել է ԵԱՀԿ-ի Բուդապեշտի գագաթնաժողովի ժամանակ՝  1994 թվականին։

«Խնդիրը նրանում է, որ պետք է պահպանել այդ ձևաչափը, որով Արցախը ճանաչված է որպես և՛ բանակցությունների, և՛ հակամարտության կողմ ։ Ադրբեջանի հետ ուղիղ բանակցելուն, իհարկե, պատրաստ ենք, բայց անհրաժեշտ է հակամարտության համապարփակ կարգավորում՝ այդ գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի ներգրավմամբ: Ուղիղ բանակցությունները կարող ենք ընկալել տարբեր ձևերով, բայց եթե քաղաքական հարցի մասին ենք խոսում, ապա Ադրբեջանը պետք է ընդունի մեր սուբյեկտայնությունը և Արցախը՝ որպես հակամարտության լիիրավ կողմ, այնուհետև հավասարը հավասարի հետ կարող ենք բանակցել»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով` բնական է, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որ խուսափի, չհանդիպի Արցախի ներկայացուցիչների հետ, չքննարկի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, հետևաբար պետք է ձգտել լիարժեք ձևաչափի վերականգնմանը։ «Կան շփումներ, որ  անհրաժեշտ են: Օրինակ, եթե նրանց կողմը հովիվ է անցել, ապա նրան վերադարձնելու,  մեր զոհվածների մասունքների որոնման համար պետք են, չէ,՞ ինչ-որ շփումներ, բնական է, ռուս խաղաղապահների հետ միասին։ Այսինքն՝ ուզած- չուզած պետք են շփումներ, ինչը, սակայն, կոչել  բանակցություններ արտաքին քաղաքական հարցերի շուրջ, բնականաբար, ճիշտ չէ»,- մանրամասնեց Բաբայանը։

Դավիթ Բաբայանն անդրադարձել է նաև հարցին, թե Հայաստանի ինքնիշխան տարածքների վրա Ադրբեջանի վերջին հարձակման համատեքստում ինչ առաջնահերթ անելիքներ կան և որոնք են օրակարգային հարցերը դիվանագիտական ճակատում՝ հաշվի առնելով անվտանգային մարտահրավերները:

Նրա գնահատմամբ՝ պետք է շատ ճիշտ և իմաստուն արտաքին քաղաքականություն վարել ՝ հասկանալով, որ Արցախի անվտանգությունը, Արցախի ժողովրդի հուսալի ու արժանապատիվ ապագան անհնարին է ապահովել առանց դրա։

«Անհրաժեշտ է զերծ մնալ արկածախնդրությունից:Մենք ունենք բնական դաշնակիցներ, եղբայրական երկրներ։ Ընդհանրապես, հայ ժողովուրդը, ինչպես հրեաները, այն եզակիներից է, որ  ի վիճակի է շատ ու շատ երկրիների հետ նորմալ հարաբերություններ ունենալ. նույնիսկ այն երկրների, որոնք մեկը մյուսի հետ վատ հարաբերություններ ունեն:Մենք ունենք Սփյուռք և պարտավոր ենք լավ հարաբերություններ ունենալ  բոլոր երկրների հետ, որտեղ կա  հայկական համայնք: Սա մեր շահերից է բխում, ինչը  չի նշանակում, որ մեկը մյուսի հաշվին պիտի իրականացվի:Ես դա անթույլատրելի եմ համարում: Այն պարագայում, որ Ռուսաստանում 3 մլն հայ է ապրում, ինչո՞ւ պետք  է հակառուսական լինենք, հատկապես, երբ դրանից է կախված ապագան: Եթե չլինեն ռուս խաղաղապահները, չի լինի Արցախը։ Սա  չի նշանակում, որ պետք է Արևմուտքի հետ թշնամի դառնանք, բնավ, որովհետև 2 մլն հայ կա ԱՄՆ-ում։  Արևմտամետ լինելու միակ չափանիշը պետք է լինի ռուսատյացությու՞նը. սա նորմալ երևույթ  չէ։ Մենք պարտավոր ենք մեր բնական դաշնակցի  հետ ունենալ  լավ հարաբերություններ, որոնք ձևավորվել են օբյեկտիվորեն, երկար ժամանակի ընթացքում։ Ընդհանրապես, ցանկացած քաղաքակրթություն պետք է ուսումնասիրել  և  հարգել, պետք է մտածել, թե ինչ կարելի է այնտեղից ընդօրինակել, որը կարող է մեզ օգտակար լինել:   Կարծում եմ, որ սա ճիշտ մոտեցում է»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Փաստ». Ի՞նչ կտան Հայաստանին արևմտյան խոստումները«Ժողովուրդ». ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ»Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցելՌուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. ՊուտինԱննա Մկրտչյանը՝ 2018-ի դագաղների շքերթի մասին. Aravot Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջարկությունների կատարման մասինՆոել Միքայելյանի առաջիկա մենամարտը հետաձգվել էԷլեկտրաէներգիայի անջատման հասցեներըԿոռուպցիան Դիլիջանում, «արու» համայնքապետը հող է ծախել հարազատ եղբորը. Ոսկան ՍարգսյանԱնդրանիկ Ա.-ն ձերբակալվել է Երևան-Մոսկվա չվերթի հաշվառումից հետոԱրցախյան եզակի զարդանախշերով գորգերի կրկնօրինակները ներկայացվում են «Ադրբեջանի գենետիկական կոդ»Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբԵկեղեցու դեմ պայքարելով՝ նիկոլիստները թևակոխում են Երրորդ Հանրապետության քանդման վերջին փուլը. ՇարմազանովԱվստրիայի Ազգային խորհրդի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը կժամանի ՀայաստանՔննիչները հեռացան․ նրանք չառգրավեցին Արցախի նախագահին սպասարկող ծառայողական մեքենանԿիրանցում գտնվող ճանապարհի փոխարեն կառուցվող նոր ճանապարհի հեռավորությունը Ադրբեջանի սահմանից 19 մ է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովինՄեքենան կողաշրջվել և այրվել է, վարորդը մահացել էՎրաերթի ենթարկված հետիոտնը մահացել է. 1 տարի առաջ նույն վայրում վրաերթի էր ենթարկվել մահացածի հայրըԻնչպիսի՞ն պետք է լինի Կասկադի ավարտուն տեսքը․ Ավինյանը քննարկել է Ֆրանսիացի ճարտարապետի առաջարկը«Կեցցե՛ հայ-վրացական հարատև բարեկամությունը»․ Ալեն Սիմոնյանի ելույթը՝ Վրաստանի անկախության տոնինՖինանսների նախարարը չեխական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերելՀայաստան Ղազախստան հանդիպումն ավարտվեց հաղթանակովՀայաստանը 148 ձայնով ընտրվեց ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամԱրշակյանն ու Հակոբ Ասլանյանը՝ Ինժեներական քաղաքի գիտության և տեխնիկայի թանգարանումՀարկատուն հերոս չի, ժողովու'րդ, հերոսն այն մարդն է, ով պատրաստ է կյանքը տալ հայրենիքին. Պողոսյան (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանն անում է այն, ինչ ասում է Սրբազանը, մնաց` մի բան անի. Արսեն Գրիգորյան«Ես երբեք իրենց վրա չեմ նստել». Սրբազանը՝ Ալեն Սիմոնյանի «էշի մասին» առածին ի պատասխան «Սիսիանի՞ գառ է, այծի չունե՞ք, հաջողություններ ձեր գործերին», «Շնորհակալ ենք շատ». Սրբազանը` գինու փառատոնումՍրբազան պայքարի հանրահավաք հունիսի 8-ին՝ Վանաձորի՝ Արցախի պուրակումՔննարկվել են Հայաստան-Գերմանիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցությանը վերաբերող հարցերԲախվել են «Hyundai»-ն և «Citroen»-ը․ կա տուժածՓոքրիկ կապիկն անցավ Սրբազանի գիրկը գինու փառատոնի ժամանակ (տեսանյութ)Միրզոյանն ու ՇՀԿ քարտուղարը քննակել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման զարգացումներըԱսե'ք, ի՞նչ կարող եմ անել ձեզ համար, ո՞ր գինուց տամ. Սրբազանը աջակիցների հետ գնացել է գինու փառատոնՀայաստանն առաջ է անցնում հաշվի մեջ Ղազախստանի դեմ խաղումՀայտնի է Հայաստանի ֆուտբոլի ընտրանու մեկնարկային կազմը Ղազախստանի դեմ խաղում30 մլն դրամ արժողությամբ նոր բնակարան․ ինչ ունեցվածք ունի ՔՊ քարտուղար Արթուր Հովաննիսյանը․ ArmlurԲագրատ Սրբազանը մոտեցավ գինու տաղավարներից մեկին, քաղաքացիները ողջունում, նկարվում են նրա հետ Շինծու, քաղաքական գործ է, բռնապետական մեթոդով ուզում են Արցախի նախագահի ծառայողական մեքենան առգրավել (տեսանյութ)Զինծառայողները ՄԻՊ-ին ներկայացրել են իրենց առողջական խնդիրները, ծառայողական առօրյանԱլեն Սիմոնյանն ո՞վ է, ես չեմ ճանաչում նման մեկին, իսկ ակվարիումում ձկները լավ են լողում. Սրբազան (տեսանյութ)Բավակա'ն է աթոռը պահելու համար անընդհատ հանձնես, զիջես, գտնվես թշնամու հրամանի ներքո. Սրբազան (տեսանյութ)Սանահին կայարանում լուծվել է խմելու ջրամատակարարման խնդիրը. Արեն ՄկրտչյանՈՒՂԻՂ․ ՔԿ-ն փորձում է առգրավել Արցախի նախագահի ծառայողական մեքենան Գազալցակայան պայթում` մարդը գնում է հեծանիվ քշելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Արամ Ա Կաթողիկոսը ՍԴՀԿ ատենապետի հետ քննարկել է Հայաստանի ներսում տեղի ունեցող վերջին զարգացումներըԱվինյանի հրավերով Երևան է ժամանում աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին ՀադելիխըԻնքը փուռը չէ՞ր տալիս քաղաքացիներին, երբ թքում էր մարդկանց վրա, իր հարսի մասով է գործն էլ կարճվեց (տեսանյութ)ՔՊ-ն մոռացել է, թե ժողովրդի ուժ ինչ է նշանակում. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)
Ամենադիտված