Փերիս Հիլթոնը հայտնել է, որ իր նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարվել
ԼուսանկարներՓերիս Հիլթոնն ասել է, որ Յուտայի Պրովո Կանյոն գիշերօթիկ դպրոցի աշխատակիցները բռնի կերպով «արգանդի վզիկի հետազոտություններ են կատարել» իր և այլ ուսանողների նկատմամբ: Դերասանուհու խոսքերը մեջբերում է New York Times-ը։
«Շատ ուշ գիշերը` ժամը 3-4-ի սահմաններում, ինձ և այլ աղջիկների բերեցին սենյակ և բուժզննում անցկացրին»,- հիշում է աստղը։ Հիլթոնի խոսքով՝ «զննումն» արել են ոչ թե բժիշկները, այլ կողմնակի անձինք։
Դերասանուհին բացատրել է, որ անմիջապես չի հասկաել, որ տեղի ունեցողը սեռական բռնություն է։ «Հիշողություններն անընդհատ վերադառնում են, և ես մտածում եմ այդ մասին: Եվ հիմա, հետ նայելով, հասկանում եմ, որ դա միանշանակ բռնություն էր»,- ասում է նա։
Երբ Հիլթոնը 16 տարեկան էր, ծնողները նրան ուղարկեցին մասնագիտացված գիշերօթիկ դպրոց՝ իր ըմբոստ բնավորության պատճառով։ Արտիստն այնտեղ անցկացրել է 11 ամիս՝ մինչ տուն վերադառնալը։