41-ամյա Փերիս Հիլթոնը լուսանկարվել է Versace-ի երեք մինի զգեստներով
ԼուսանկարներՓոփ երգչուհի Փերիս Հիլթոնը ֆոտոշարք է իրականացրել Versace-ի երեք վարդագույն մինի զգեստներով։ Չորեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 12-ին, 41-ամյա երգչուհին որոշել է լուսանկարվել և իր համար ընտրել է Versace ապրանքանիշի նոր հավաքածուից թրենդային մինի զգեստներ։ Առաջին կերպարը կորսետով մինին է, որը նա լրացրել է rhinestone choker-ով։ Երկրորդը երկար թևերով զգեստ է, խորը դեկոլտեով։ Երրորդը թավշյա հանդերձանք է՝ կրծքավանդակի վրա ընդգծված վարդով։ Սոցցանցերում հրապարակված լուսանկարներին կից գրառման մեջ երգչուհին գրել է.«Չորեքշաբթի օրը վարդագույն Versace ենք կրում»։
Հոկտեմբերի սկզբին Փերիս Հիլթոնը սկանդալի կենտրոնում էր հայտնվել։ Նա, ինչպես հայտնել ենք, հայտարարել էր, որ ինքը սեռական բռնության է ենթարկվել դեռահաս տարիքում: Յուտա նահանգի Պրովո Կանյոն գիշերօթիկ դպրոցի աշխատակիցները բռնի կերպով «զննել են նրա և մյուս ուսանքղների արգանդի վզիկը»: «Շատ ուշ գիշերը, ժամը 3-4-ի սահմաններում, ինձ և այլ աղջիկների բերեցին սենյակ և բուժզննում անցկացրին»,- հիշում է աստղը։ Հիլթոնի խոսքով՝ «զննումն» արել են ոչ թե բժիշկները, այլ կողմնակի անձինք։