Աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 5 մարմնամարզիկ
ՍպորտՀայաստանի մարմնամարզության հավաքականն աշխարհի առաջնությանը կմասնակցի 5 մարզիկով:
Այս մասին գրում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:
Սպորտային մարմնամարզության 51-րդ աշխարհի առաջնության Հայաստանը կներակայցնեն Հարություն Մերդինյանը, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչատրյանը: Մարզիչը կլինի Հայկ Նազարյանը:
Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերբոյանը կլինի մրցավարների շարքում:
Մարմնամարզության աշխարհի առաջնությունն այս տարի անցկացվում է անգլիական Լիվերպուլ քաղաքում: Այն կմեկնարկի հոկտեմբերի 26-ին և կեզրափակվի նոյեմբերի 7-ին: