Հայաստանը հետաքրքրված է տարածաշրջանային լայն համագործակցության խորացմամբ. Փաշինյան Դատավորը մտածում ա՝ ավելի լավ ա Ալենի ուզած ակտը տամ, քան ԲԴԽ նախագահի ու նախարարի ձեռքն ընկնեմ (տեսանյութ) Տեսեք արդեն երկրորդ հարցն է, հետո կհնչի երրորդ հարցը․ ՊՆ փոխնախարարը դարձյալ խուսափեց լրատվամիջոցներից (տեսանյութ) 2018թ.-ից ողբերգություն է. նախ դագաղներ էին պարացնում, 2020թ. հետո ոսկորների վրա են պարում. Մկրտչյան (տեսանյութ) Երեխшյի վшճшռք՝ Հանրապետական հիվանդանnցn՞ւմ․ մայրը պնդnւմ է՝ դnւստրը nղջ է. MediaHub Քաղաքական դաշտը՝ պայքարի հանդիսատես. «Հրապարակ» 50-130 հազար դոլար փոխհատուցում՝ Կիրանցում տներից զրկվող մարդկանց Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար․ ՀՀ ԱԳՆ Ահազանգ. հազարավոր հայաստանցիների հեռախոսահամարների արտահոսք է եղել Ապօրինի կառուցված և քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող որևէ գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի. Տիգրան Ավինյան 

«Արաբկիր» բժշկական կենտրոնում 6-ամյա տղա է մահացել․ նրա մահվան մեջ ծնողները մեղադրում են վիրահատող բժշկուհուն

Հասարակություն

Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Արագածավան գյուղի բնակիչ 6-ամյա Անդրանիկ Խալաթյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան սեպտեմբերի 22-ից նշիկները վիրահատելու նատակով գտնվում էր «Արաբկիր» բժշկական կենտրոնում, որտեղ 2 օր անց, ըստ երեխայի ծնողների հայտարարության՝ բժշկուհի Կլարա Օրդոյանի մեղքով երեխան հայտնվում է ծայրահեղ ծանր վիճակում ու օրեր շարունակ կենաց մահու պայքար էր տանում կյանքի համար։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Արագածավան գյուղի բնակիչներ՝ ամուսիններ Դավիթ Խալաթյանն ու Ծաղիկ Կիրակոսյանը իրենց հարազատների հետ գիշերում են Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնի բակում; Հոկտեմբերի 1-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում, Դ․ Խալաթյանն ասում էր․ «Սեպտեմբերի 22-ին տղաս՝ 6 տարեկան Անդրանիկը, ոտքերի ցավեր ունեցավ։ Մասնագետը երեխային զննեց և ասաց, որ ցավերի պատճառը նշիկներն են (գլանները), և դրանք պետք է հեռացվեն։  Այդ օրը երեխայի հետ քաղցր խոսելով, ուրախանալով, իր ոտքով եկել ենք «Արաբկիր» բժշկական կենտրոն, որտեղ նշիկները պետք է հեռացնեին։

Ու կատարեցին վիրահատություն։ Երեխային վիրահատող բժկուհին Կլարա Օրդոյանն է, ով աշխատում է «Արաբկիր» բժշկական կենտրոնում որպես քիթ-կոկորդ-ականջաբան։  Մեզ ասել էին, որ վիրահատությունը կտևի 1 ժամից մի քիչ ավելի, սակայն չգիտես ինչու՝ այն տևում է 4 ժամից ավելի։ Ճիշտն ասած՝ շատ անհանգստացանք, որ վիրահատությունը էդքան տևեց։ Ու հետո մեզ ասում են, թե երեխայի երակն են վնասել։ Ու 2 օր անց երեխան հիվանդանոցում ընկնում է կոմայի մեջ։ Ինքնազգացողությունը լրիվ վատանում է։ Ու դրա մեղավորը վիրահատությունը կատարող բժշկուհի Կլարան է։ Մինչև այսօր մեր տղան գտնվում է վերականդանցման բաժանմունքում։ Ու էլ հույս էլ չեն տալիս։ Մեզ ասում են՝ հույսներդ դրեք Աստծո վրա, եկեղեցում մոմ վառեք, որ երեխան ապրի։ Նման պատասխան ո՞նց կարող ես ստանալ 21-րդ դարում բժշկուհուց, երբ գլանների վիրահատությունը շատ բժիշկներ կարող են աչքերը փակ անել։

Երկրորդ բժիշկը, ով տղամարդ էր, իմ երեխուն էն աշխարհից հետ է բերել։ Մենք նրանից շատ շնորհակալ ենք։ Բայց նա էլ ոչինչ չի կարող անել։ Հիմա, իսկականից, ամեն վայրկյան հույսներս դրել ենք Աստծո խնամակալության վրա։ Բայց ուզում ենք նաև, որպեսզի բժշկուհի Կլարա Օրդոյանը պատասխանատվության ենթարկվի, որպեսզի մյուս անգամ նման ապրումներ չունենա ոչ մի ընտանիք, որը հիմա մենք ենք ապրում։    3 օր է անընդհատ ուզում ենք բժշկուհի Կլարային հանդիպենք, պարզաբանում ստանանք։ Մեզ ասում են՝ չի եկել, տեղում չի, ցրում են։ Մի ժամից ավելի դռան մոտ սպասել ենք, այն դեպքում երբ հստակ գիտեինք, որ ինքը ներսում է։

Ով մոտից դուրս էր գալիս, ներսից զամոկով դուռը փակում էին։ Բայց մեր համբերության բաժակը լցվեց։ Երբ հերթական անգամ նրա աշխատասենյակից դուրս եկան ու փորձեցին դուռը նորից փակել, հրելով մտանք ներս ու տեսնենք՝ բժշկուհին սենյակում է։ Առանց վիրավորելու, թեպետ դրա իրավունքն ունեինք, ասացինք․ «Բժշկուհի, չե՞ք ամաչում։ Դուք ներսում եք, մի ժամ է մեզ խաբում են, թե Դուք տեղում չեք»։ Էդտեղ էլ փորձեց մեզ համոզել, թե ինքը նոր է մտել ներս։ Անտեսանելի՞ էիք։ Մի ժամ է դռանդ դեմը կանգնած ենք, էդ ո՞նց մտար, որ չտեսանք։ 

Երեխային հիվանդանոց բերելու առաջին պահից մեր ընտանիքին բարոյական ու ֆինանսական օգնություն է ցուցաբերել Արագածավանի գյուղապետ Անդրանիկ Պապիկյանը։ Ինչով հնարավոր է՝ նա օգնել է մեզ։ Ու մեզ հետ հավասար մի քանի օր շարունակ սպասել է, որ հիվանդանոցից մի լավ լուր կտան։ Բայց այսօր արդեն հոկտեմբերի 1-ն է։ Մեզ նորից ասում են՝ երեխայի կյանքը մազից է կախված։ Ո՞նց չխենթանաս։ 6 տարեկան առողջ, առույգ երեխուն բերես, որ նշիկները վիրահատեն, ու հիմա ամեն պահի սպասում ես, որ երեխուդ անշնչացած մարմինը կտան։ Տղես միշտ ասում է՝ «Մեծանամ՝ զինվոր եմ դառնալու»։ Փայտից ատրճանակ է սարքում, ասում է՝ գնամ պոստեր, որ թուրքը չկարողանա գա մտնի մեր տները։ Լրիվ պապուն է քաշել։ Ու հավատարիմ Զորավար Անդրանիկի անվանը, ասում է․ «Ես պատրաստի զինվոր եմ»»։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանը հետաքրքրված է տարածաշրջանային լայն համագործակցության խորացմամբ. Փաշինյան Շատ հակառուս դուրս եկան, հա. լրագրողԴատավորը մտածում ա՝ ավելի լավ ա Ալենի ուզած ակտը տամ, քան ԲԴԽ նախագահի ու նախարարի ձեռքն ընկնեմ (տեսանյութ) Պայթյունից հետո տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, 1 դիզելի և 1 բենզինի ցիստեռի արտահոսք՝ հրդեհի բռնկումով․ մանրամասներՏեսեք արդեն երկրորդ հարցն է, հետո կհնչի երրորդ հարցը․ ՊՆ փոխնախարարը դարձյալ խուսափեց լրատվամիջոցներից (տեսանյութ) 2018թ.-ից ողբերգություն է. նախ դագաղներ էին պարացնում, 2020թ. հետո ոսկորների վրա են պարում. Մկրտչյան (տեսանյութ)Ոստիկանական գվարդիա կստեղծվի, այն կլինի ոստիկանապետի ղեկավարման ներքո․ մանրամասնում է փոխնախարարը Ladaniva խումբը ներկայացրել է նոր երգ և տեսահոլովակ, այս անգամ՝ ռումինական ելևեջներով (տեսանյութ) Երեխшյի վшճшռք՝ Հանրապետական հիվանդանnցn՞ւմ․ մայրը պնդnւմ է՝ դnւստրը nղջ է. MediaHub Քաղաքական դաշտը՝ պայքարի հանդիսատես. «Հրապարակ»Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են իտալական ակումբները 50-130 հազար դոլար փոխհատուցում՝ Կիրանցում տներից զրկվող մարդկանցՉափից ավելի բաց ենք՝ Տավուշում սահմանազատված մասը սահմանապահների հսկողության գոտին է․ փոխնախարար (տեսանյութ) Կսահմանվի կիբերհանցագործությունների ցանկ, IP հասցեն կտրամադրվի դատական վերահսկողության շրջանակներում ԱԱԾ-ով, քաղավիացիայով չկարողացաք գտնել՝ ոնց է VIP սրահի վիդեոն հայտվել կառավարության պաշտոնյայի մոտ 1 օրում բացահայտվել է հանցագործության 74 դեպք ՀԻՄԱ. Ալեն Սիմոնյանն ընդդեմ Աննա Մկրտչյանի. դատական նիստը շարունակվում էՊայթյունի ձայնը շատ ուժեղ էր, հարևան գյուղերում էլ է լսվել, ինձ թվաց՝ երկրաշարժ է. ականատես Կոչ ենք անում Ադրբեջանին ազատ արձակել հայ քաղբանտարկյալներին՝ ապացուցելու «COP-ի» իր հանձնառությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար․ ՀՀ ԱԳՆՏիգրան Ավինյանը կանաչապատման ոլորտի մի շարք գիտնականների պարգևատրել է շնորհակալագրերով Ընտրացուցացակները էլփոստով ուղարկելը մեծ ծախս է և հնացած իրազեկման ձև. նոր կարգ կսահմանվի (տեսանյութ) Ահազանգ. հազարավոր հայաստանցիների հեռախոսահամարների արտահոսք է եղել Լոռու մարզպետն այցեր է կատարում աղետի գոտու բնակավայրեր և հետևում կատարվող աշխատանքներին Ոչ միայն ՀՀ-ի անվտանգությունն ու կենսունակությունն է խիստ խոցելի դառնալու, այլ պատերազմի թեման բաց է մնալու կամ փոխանցվելու է հաջորդ սերունդներին. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանն և Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են մեզ Lեռնանիստ գյուղի դպրոցի մոտակայքում տուն է այրվել Ընտրացուցացակները էլփոստով ուղարկելը մեծ ծախս է և հնացած իրազեկման ձև. նոր կարգ կսահմանվի Ապօրինի կառուցված և քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող որևէ գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի. Տիգրան ԱվինյանՊատվեր է կատարվել, օբյեկտը պայթեցված է. գազալցակայանի սեփականատիրոջ ամուսինՀայկ Դեմոյանը նկատողություն է արել Ժաննա ԱնդրեասյանինԱնվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Աբովյանի գազամատակարարումը Եզդիների մոտ վաղ ամուսնությունը ավանդույթ չէ, արատավոր սովորույթ է, որը արմատացել է. Բաքոյան (տեսանյութ) «Առավոտ եկան, մեզ գիշերանոցով դուրս հանեցին, տունը խուզարկեցին, Նարեկին տարան»․ պատմում է արցախցի Նարեկ Թևոսյանի կինըՀաագայի միջազգային դատարանին խնդրել են ձերբակալման օրդեր տրամադրել Մեդվեդևի, Մարգարիտա Սիմոնյանի և ևս չորս անձանց համար18 տարեկանը չլրացածներին ՀՀ-ում ալլևս չի թույլատրվի ամուսնանալ. նախագիծ Ակնհայտ է, որ իրեն հատուկ նենգ ոճով գործելով, Ադրբեջանի բռնապետը միայն մեծացնում է իր ախորժակը Աշխարհում մոտ 600 մլն մարդ հիվանդանում է աղտոտված սննդի օգտագործումից. այսօր սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրն է ՀԻՄԱ. Ալեն Սիմոնյանը ընդդեմ Աննա Մկրտչյանի դատական նիստը Երևանում կանցկացվի բռնցքամարտի միջազգային բաց առաջնությունԳազալցակայանի կողքին բնակելի տուն է եղել․ սեփականատերը ծայրահեղ ծանր վիճակում էՀայաստանում տեղի ունեցող ամեն վատ բանի մեղավորը ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանություններն են. Էդգար ԷլբակյանՄահացած վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 ամսական երեխա «Կեցցե հեծանիվը»․ վերջին օրերին երկրորդ աղետն է պատուհասել, Փաշինյանը հեծանվի գովազդ է անում Կրիպտոակտիվները գնալով անվերահսկելի են դառնում, հանցագործությունների գումարը ավելի քան 5 մլն դոլար է (տեսանյութ) Բնական է, եթե քաղաքն արթնացած լիներ փողոցով հեծանիվ քշելու համարձակություն չէիք ունենա. Ռոբերտ ՄարգարյանՄ-4‚ Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի 16.2-րդ կմ հատվածը՝ Երևան-Սևան ուղղությամբ‚ միակողմանի փակ է 2023 թվականի համար վարձակալության հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը հուլիսի 22-ն է Պատիվ ունեմ ներկայացնելու պարոն Ավետիք Իշխանյանի շահերը. փաստաբան
Ամենադիտված