Հայ եւ թուրք բանագնացների հաջորդ հանդիպումը նախատեսված է Թուրքիայում. Sanah
Համաշխարհային Մամուլ![Հայ եւ թուրք բանագնացների հաջորդ հանդիպումը նախատեսված է Թուրքիայում. Sanah](/timthumb.php?src=disc/25-10-22/82852fe6c8b6eba29c78d623c8948957.jpg&w=780)
Թուրքական իշխանամետ Sabah պարբերականը հոդված է հրապարակել հայ–թուրքական սահմանի բացման հետ կապված։
Թուրքական Sabah-ը՝ վկայակոչելով դիվանագիտական անանուն աղբյուրները, գրել է, թե հայ եւ թուրք բանագնացների վերջին հանդիպման ժամանակ սեղանին դրված հարցերի հետ կապված Թուրքիայում մոտ ժամանակներս հատուկ հանձնաժողով է հավաքվելու, ինչպես նաեւ նշվում է, որ հայ եւ թուրք բանագնացների հաջորդ հանդիպումը նախատեսվում է Թուրքիայում, որտեղ կքննարկվեն 2 երկրի միջև սահմանի բացման և սահմանային առևտրի հաստատման հարցը:
«Թուրքիայում Ակյակի սահմանային անցակետից հեռադիտակով երևում է Հայաստանի Ալիկան անցակետը։ 1993 թվականին, երբ սահմանը փակվեց, դրանով 40 հազար տոննա ապրանք է տեղափոխվել, ինչին էլ հետևել է 140 հազար մարդ։ Սահմանը բացելիս այդ ցուցանիշները կաճեն 10 անգամ։ Հայաստանի հետ սահմանը բացելու որոշում կայացնելուց հետո Ակյակա անցակետը կգործի մեկ ամսվա ընթացքում»,– նշում է գործակալությունը։
Հրապարակման մեջ նշվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո անմիջապես ձեռնախուխ են լինելու սահմանների բացմանը։
![](banners/armflix.jpg)