Հարգելի բժշկական հանրույթ հաջորդը դու ես. Անուշ Պողոսյան Հարյուրավոր պարեկներ են բերվում՝ պաշտպանելու ԱԺ-ի Դեմիրճյան մուտքը (տեսանյութ) Ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կազմաքանդված է. գնալու են. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Այս պահին միակ ուժը, որից կվախենան կապիտուլյանտները, մարդկային մեծ բազմությունն է. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՌԴ-ի իշխանությունը Հայաստանին և հայ ժողովրդին «քցել» է, մեզ խաբել են, թողել մենակ. Սիմոնյան (տեսանյութ) ՀՀ քաղաքացիներին անհանգստացնում են, քանի որ նրանք չեն կիսում իրենց կարծիքը. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) ԱԺ խորհուրդը կմերժի ընդդիմադիր խմբակցությունների` արտահերթ նիստ անցկացնելու պահանջը. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան Գնել Սանոսյանի եղբոր ՍՊԸ-ն ՌԴ-ում ընդամենը 2.5 միլիոն դրամի եկամուտ է ստացել. Hetq.am Նրա ուղերձը «հանուն է». հրապարակվել է «Լինել մարդ. Ռուբեն Վարդանյանի մանիֆեստը» ֆիլմը (տեսանյութ) ՀԻՄԱ. Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը 

Հայաստանին պետք են ուրիշ առաջնորդներ և ուրիշ ընդդիմություն․ Արմեն Այվազյան

Բլոգոսֆերա
Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 
 
«Երեկվա հանրահավաքին «Հայաստան» խմբակցության անունից ներկայացվեցին մի շարք թեզեր, որոնք վերջապես ուրվագծում են խորհրդարանական ընդդիմության իրական ծրագրերն ու նպատակները (https://news.am/arm/news/728804.html
Հնչեցին բազմաթիվ լոզունգներ, օրինակ՝
«Նոր բանակցողի պարագայում ներքին կյանքում պետք է բացառվի հին բարքերի կրկնությունը կամ այսօրվա այլասերված բարքերի վերարտադրությունը»։ Գյուլնազ տատի այս խոստումը ներկայացված է որպես 8-րդ «թեզ»։
 
Կամ «Հայաստանը պետք է ժամանակ ու շունչ քաշելու հնարավորություն ստանա»։ Այո, թշնամին էլ, ըստ երևույթին, նստած սպասելու է մինչև մենք հանգիստ շունչ քաշենք ու հզորանանք։
 
Կամ «Մեզ պետք է ոչ միայն ուժեղ ու անվտանգ, այլ նաև արդար Հայաստան կերտել, որտեղ իրենց լիարժեք տեր կզգան բոլոր մեր քաղաքացիները»։ Սա էլ նախկին ու ներկա բոլոր իշխանությունների «ոսկե» բառապաշարից քաղված մի չարչրկված ու ծամծված դրույթ է, որի արժեքը բոլորս էլ արդեն լավ գիտենք (ՄՈՍԿՎԱ-ՎԱՍՅՈՒԿԻ սերիայից)։
Այս դատարկաբանությունները մի կողմ թողնենք ու կենտրոնանանք «Հայաստան» խմբակցության գլխավոր դրույթների վրա, որոնք հետևյալ չորսն են.
1. (Թեզ 1-ին) «Պետք է փոխվի Հայաստանի անունից բանակցողը»:
Ասել կուզի՝ պետք է տեղի ունենա իշխանափոխություն։
2. (Թեզ 2-րդ) «Նոր բանակցողը չպետք է ավելի զիջողական լինի, քան այսօրվա բանակցողը և, միևնույն ժամանակ, չպետք է տղայական կեղծ ռազմահայրենասիրական դիրքորոշմամբ հանդես գա»։
 
Ասել կուզի՝ Նիկոլ Փաշինյանին փոխարինելու եկող ՀՀ նոր իշխանությունը պետք է պաշտոնապես ընդունի նրա ստորագրած բոլոր դավաճանական համաձայնագրերը և 2020 թ. նոյեմբերից 9-ից մինչև այսօր կատարած բոլոր խայտառակ զիջումները, ներառյալ, օրինակ, Գորիս-Կապան հայ-իրանական միջազգային մայրուղու 21 կիլոմետրանոց հատվածի հանձնումն ադրբեջանցիներին։ Թեզի վերջում «ընդդիմադիրները», ճիշտ ինչպես Փաշինյանը, ահաբեկում են հայ ժողովրդին, թե ադրբեջանցիներից ավել բան պահանջելու դեպքում «պատերազմ ու պարտություն ենք ստանալու»։ Այսինքն՝ իշխանափոխությունից հետո այս «ընդդիմադիրներից» կազմված նոր կառավարությունն Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերվելու է մոտավորապես այնպես, ինչպես այժմ դա անում է Փաշինյանը։ Իսկ ուրիշ ի՞նչ կերպ կարելի է հասկանալ «Չպետք է ավելի զիջողական լինի, քան այսօրվա բանակցողը» նախադասությունը, եթե ոչ հե՛նց այդպես։ Այս թեզի վերջին նախադասությունն էլ՝ թե «մեզ երկարատև ու կայուն խաղաղություն է պետք»՝ ընդամենը միակողմանի ցանկություն է, մի անիրական երազանք, որը թշնամին մեզ երբեք չի պարգևելու։ Ըստ այդմ՝ Երևանի հրապարակներում նման կոչեր հնչեցնելն ավելորդաբանություն է։
 
3. (Թեզ 6-րդ, մաս 1) «Խաղաղության ու լարվածության թուլացման համար պետք է բացվեն տրանսպորտային բոլոր տեսակի կոմունիկացիաները՝ բացառելով միջանցքային տրամաբանությունը»։
 
Ասել կուզի՝ ադրբեջանական ու թուրքական բեռները և ուղևորները (ներառյալ, բնականաբար, քաղաքացիական հագուստով զինվորականները) պետք է Հայաստանի միջով անցնող բոլոր ճանապարհներով հանգիստ գնան-գան թե՛ ավտոմոբիլային, թե՛ երկաթգծային տրանսպորտով՝ բայց (ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ) առանց մինչ այդ բավարարելու հայկական կողմի որևէ նախապայման, մասնավորապես՝ առանց ադրբեջանական զորքերը Հայաստանի Հանրապետության տարածքից (ինչպես նաև Արցախի Հանրապետության 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո զավթված տարածքներից) հետ քաշելու և առանց Բաքվի բանտերից հայ գերիներին հայրենիք վերադարձնելու։ Փաստորեն, հաղորդակցությունների կենսականորեն կարևոր ու մեզ համար խսիտ վտանգավոր հարցում ընդդիմության դիրքորոշումը ոչնչով չի տարբերվում Փաշինյանի կառավարության դիրքորոշումներից։ Ի դեպ, «կոմունիկացիաներ» բառն ականջ ծակող օտարաբանություն է։
 
4. (Թեզ 6-րդ, մաս 2) «Սահմանների դելիմիտացիան պետք է իրականացվի սովետական քարտեզներով այնպես, որ դրանից չտուժեն մեր քաղաքացիների իրավունքները, մեր երկրի տարածքային ամբողջականությունը»։
 
Ասել կուզի՝ պետք է ընդունել Ադրբեջանի պահանջները և շտապ կատարել սահմանազատում («դելիմիտացիա»), ինչին մինչև վերջերս ընդդիմությունը, կարծես, դեմ էր հանդես գալիս՝ արդարացիորեն հայտարարելով, որ այս պահին նման գործողությունները միանշանակ ծառայելու են Ադրբեջանի շահերին։ Ընդ որում՝ հասկանալի է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատումը բերելու է նաև Հայաստանից Արցախի հետագա մեկուսացմանն ու տարանջատմանը, մանավանդ, որ ընդդիմության այսօրվա թեզերում Արցախի ներկա կամ ապագա կարգավիճակի մասին խոսք չկա։ Այս հարցում ևս ընդդիմության դիրքորոշումը ոչնչով չի տարբերվում Փաշինյանի կառավարության դիրքորոշումներից։ Ընդդիմությունը նույնիսկ չի համարձակվում ճշտել, թե սահմանների «դելիմիտացիան», ըստ իրեն, սովետական հատկապես ո՞ր քարտեզներով պետք է իրականացվի։ Չէ՞ որ 1920 թ. ի վեր գոյություն ունեն սովետական տարբեր քարտեզներ, որոնք տարբեր թվականներին ՀՍԽՀ-ն ներկայացրել են տարբեր սահմաններում՝ մինչև 1928 թ. ավելի մեծ, հետագայում՝ ավելի փոքր տարածքով։
 
Կարճ ասած՝ անձամբ ես «ընդդիմության» ներկայացրած վերոհիշյալ կետերը համարում եմ փաշինյանական և դրանք վճռականորեն մերժում եմ։ Ասել, որ հիասթափված եմ, ճիշտ չի լինի, որովհետև վաղուց եմ հիասթափվել այսօր ընդդիմության դերում հանդես եկող հայտնի ուժերից և նրանց առաջնորդներից։
ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԵՏՔ ԵՆ ՈՒՐԻՇ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ ԵՎ ՈՒՐԻՇ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ...»:
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության․ ՍրբազանԱյսուհետ կգործարկվի նաև իմ ֆեյսբուքյան պաշտոնական էջը. Բագրատ ՍրբազանԵրկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները հանձնաժողովում ստացել են դրական եզրակացություն Եթե փողոցը եկել է համաձայնության, առճակատումը ոչ մեկի օգուտ չի տա. Աշոտ Բլեյան (տեսանյութ)Ադրբեջանը Բերքաբերում խախտել է պայմանավորվածությունը. Ոսկան ՍարգսյանԵրևանի Աղբյուր Սերոբի փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվելՓաշինյանը մի «իզմ» ունի՝ «աթոռիզմ».քաղաքականության մեջ մնալու նպատակս սրանց դեմ պայքարն է. Շարմազանով (տեսանյութ)Հարգելի բժշկական հանրույթ հաջորդը դու ես. Անուշ ՊողոսյանՎստահ եմ՝ ընդդիմությունը մանդատները չի դնելու, արտահերթ ընտրությունների հարց չենք քննարկելու (տեսանյութ)Հարյուրավոր պարեկներ են բերվում՝ պաշտպանելու ԱԺ-ի Դեմիրճյան մուտքը (տեսանյութ)Ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կազմաքանդված է. գնալու են. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)Այս պահին միակ ուժը, որից կվախենան կապիտուլյանտները, մարդկային մեծ բազմությունն է. Հայկ Մամիջանյան (տեսանյութ)ՌԴ-ի իշխանությունը Հայաստանին և հայ ժողովրդին «քցել» է, մեզ խաբել են, թողել մենակ. Սիմոնյան (տեսանյութ)Ոստիկանական զորքերը գնալով շատանում են ԱԺ-ի Դեմիրճյանի մուտքի հատվածում (տեսանյութ)Հունիսի 10-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կարմրուկով վարակման 452 դեպք Ուզում են ժողովրդից խլել ընտրության իրավունքը, ես թույլ չեմ տա, հրապարակում օրակարգ չկաՀՀ քաղաքացիներին անհանգստացնում են, քանի որ նրանք չեն կիսում իրենց կարծիքը. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Անցած երեք օրում արձանագրվել է 43 ՃՏՊ, 8 մարդ զոհվել է, 57-ը՝ վիրավորվել Հիմա է ժամանակը, հետո ինձ հետ թասիբների ու պատիվների մասին չխոսեք. ՍրբազանԱլիևը ժամանել է Թուրքիա ԱԺ խորհուրդը կմերժի ընդդիմադիր խմբակցությունների` արտահերթ նիստ անցկացնելու պահանջը. ԱԺ նախագահ Ալեն ՍիմոնյանԱվինյանն աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով Գնել Սանոսյանի եղբոր ՍՊԸ-ն ՌԴ-ում ընդամենը 2.5 միլիոն դրամի եկամուտ է ստացել. Hetq.amՆրա ուղերձը «հանուն է». հրապարակվել է «Լինել մարդ. Ռուբեն Վարդանյանի մանիֆեստը» ֆիլմը (տեսանյութ)Բացահայտվել է հանցագործության 150 դեպք Արարատ Միրզոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմինԱԺ-ի մոտ ոստիկաններին «դուբինկաներ են» բաժանում (տեսանյութ) Ոստիկանները չեն հասկանում՝ «պագոն» կրե՞ն, թե՞ գողական գնան. բայց իրենք զզվել են Նիկոլից. Հայկ Դերզյան (տեսանյութ) Վաղը մեկնարկում է բուհերի ընդունելության միասնական քննությունների հիմնական փուլը Իրանը դեմ է ցանկացած նախաձեռնության, որը կփոխի տարածաշրջանի սահմանները. Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարՀԻՄԱ. Ալեն Սիմոնյանի ճեպազրույցըԱկտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ սպասվում են անձրև, ամպրոպ, նաև կարկուտ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո ԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են Տավուշի մի շարք հուշարձաններ (լուսանկարներ) Գետն ընկած մեքենայից դուրս են բերվել 13-ամյա աղջկա և 40-ամյա կնոջ դիեր ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է հնդիկ գործընկերոջը՝ երկրի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ Հրատապ. ԱԺ ընդդիմադիր պատգամավորները ներկայացնում են կառավարության հրաժարականին միտված քայլերը (տեսանյութ)Հայաստանի պատճառով` ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն․ ՌԴ ԱԳՆՄիացե՛ք Բագրատ Սրբազանի օրակարգին. Ատոմ Մարգարյանը դիմել է ՔՊ-ի պատգամավորներին Թվային լուծումների շնորհիվ հնարավոր կդառնա հիվանդությունների վերահսկումը. փոխնախարար Վահանավոր ոստիկանները փակել են Դեմիրճյանի մուտքը (տեսանյութ)Ուկրաինան առաջին անգամ ինքնաթիռով թիրախ է խոցել Ռուսաստանում. Sky NewsԻմպիչմենտի վրա մի՛ կենտրոնացեք, կենտրոնացե՛ք հանրային ճնշման վրա. Պետրոսյան (տեսանյութ)Եթե 10 հոգի բողոքում է, նշանակում է՝ շարժումը չի մարել. ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանի «չփլախ լեգիտիմությունը». Անդրանիկ ԹեւանյանԳրանցվել է 614 դեպք, որից 165-ը՝ արտակարգ Սրբազան շարժումը տեղավորվում է համաշխարհային քաղաքականության մեջ ձևավորվող որոշ մեգաթրենդերի մեջ. Վահե ԴավթյանՏարադրամի փոխարժեքները հունիսի 10-ին ԱԺ ընդդիմադիր խմբակացությունները միջնորդություն ներկայացրեցին ԱԺ խորհուրդ՝ արտահերթ նիստ գումարելու պահանջով Երևանում. ավտոմեքենան կամրջից թռել ու գլխիվայր շրջվել է
Ամենադիտված