ԱՄՆ-ն պատրաստվում է հայտարարել Ուկրաինային տրամադրվելիք օգնության նոր փաթեթի մասին Փաշինյանը և Կլոդ Վիզլերը քննարկել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրին վերաբերող հարցեր Հայաստանն էլ կարող է բայրաքթար ստեղծել, եթե ճիշտ աշխատի. Սրբազան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Իրանի դեսպանի հետ, իր ցավակցությունն է հայտնել ողբերգական դեպքի կապակցությամբ (տեսանյութ) Անցումային կառավարությունը լինելու է վերկուսակցական, ունակ և պրոֆեսիոնալ. Սրբազան (տեսանյութ) Պռոշյան գյուղում իրար են բախվել են 7 ավտոմեքենա. կա 7 վիրավոր Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կիրանց գյուղի բնակիչն այրել Է բանջարանոցային փոքրիկ շինությունը, որը սահմանազատումից հետո մնալու էր Ադրբեջանին (տեսանյութ) Տղե՛րք, սա մեր հայրենիքի, մեր գոյության հարցն է, ձեզ ճիշտ պահեք, մի ընկեք ցեխերի մեջ. Բեկ Խաչատրյան Ես պարտադրված եմ հայտնվել հրապարակում, սա ոչ թե երեք գյուղի, այլ ողջ Հայաստանի հարցն է. Սրբազան 

Բերդի համայնքապետ ընտրվեց «Զորավոր համայնք» դաշինքի թեկնածու Աստղիկ Հակոբյանը

Քաղաքական

Բերդ համայնքի ղեկավար ընտրվեց սեպտեմբերի 25–ին ՏԻՄ ընտրություններում հաղթած «Զորավոր համայնք» դաշինքի համայնքապետի թեկնածու Աստղիկ Հակոբյանը, որը ընտրական ցուցակի երրորդ համարն էր։

Համայնքապետի պաշտոնում առաջադրվել էր երեք թեկնածու՝ «Արժանապատիվ սերունդ» դաշինքից՝ Արթուր Սաֆարյանը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ Վահրամ Սուքիասյանը եւ «Զորավոր համայնք» դաշինքից՝ Աստղիկ Հակոբյանը։

Քվեարկության արդյունքում Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվեց Աստղիկ Հակոբյանը։ Նա ստացել է 11 ձայն, ՔՊ–ից Վահրամ Սուքիասյանը՝ 8 ձայն եւ «Արժանապատիվ սերունդ» դաշինքից՝ Արթուր Սաֆարյանը 2 ձայն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը ձերբակալվել է։

«Հայաստանում օկուպացիոն ռեժիմը չհամակերպվելով Բերդում իր պարտության հետ, այսօր հերթական դիվերսիոն «ներթափացումն» է արել սահմանամերձ Տավուշ ու ձերբակալել են համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին, որ ընկճեն իր թիմակից ավագանու անդամներին»,– գրել էր նա։

Նշենք՝ Բերդի համայնքապետարանում այսօր՝ նոյեմբերի 10–ին, տեղի է ունենում  նորընտիր ավագանու առաջին նիստը, որի օրակարգում համայնքապետի ընտրության հարցն է։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ընտրություններում 50 տոկոսից ավելի ձայն ստացած «Զորավոր համայնք» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Հարություն Մանուչարյանը ինքնաբացարկ էր հայտնել։

Ըստ ԸՕ սահմանադրական օրենքի 142.2.-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ավագանու խմբակցությունները կարող են իրենց կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում տեղ զբաղեցրած անձին առաջադրել որպես համայնքի ղեկավարի թեկնածու, իսկ եթե նա հրաժարվում է, ապա խմբակցությունը կարող է առաջադրել տվյալ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի համապատասխանաբար հաջորդ այն անձին, որը համաձայն է առաջադրվել որպես թեկնածու: Այս դեպքում արդեն համայնքի ղեկավարն ընտրվում է բաց քվեարկության միջոցով:

Բերդ համայնքի ղեկավար, ինքնաբացարկ հայտնած «Զորավոր համայնք» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Հարություն Մանուչարյանը, հիշեցնենք, շուրջ 11 ամիս է՝ անազատության մեջ էր։

Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն գործերով քրեական դատարանը հոկտեմբերի 7–ին, Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշում էր կայացրել։

Մանուչարյանը  մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, սակայն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, վստահեցնում է, որ ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում։ Տեղեկություններ կան, որ Մանուչարյանին պատժել են 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին ՔՊ–ին չաջակցելու համար։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՌԴ ՊՆ ևս մեկ բարձրաստիճան սպա է ձերբակալվել Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի նախագահը ԵՄ դիտորդների հետ ծանոթացել է սահմանային իրավիճակին Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել ձեռնպահ մնալ դեպի Թայվան կոնգրեսականների այցելություններ կազմակերպելուց Մեծ Բրիտանիայում հայտնել են Կիևին ռազմական օգնության նոր փաթեթ ուղարկելու մասին ԱՄՆ-ն պատրաստվում է հայտարարել Ուկրաինային տրամադրվելիք օգնության նոր փաթեթի մասինՓաշինյանը և Կլոդ Վիզլերը քննարկել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրին վերաբերող հարցերՄաշհադում Իրանի նախագահ Ռայիսիի հուղարկավորությանը մասնակցում են օտարերկրյա պատվիրակություններ Հայաստանն էլ կարող է բայրաքթար ստեղծել, եթե ճիշտ աշխատի. Սրբազան (տեսանյութ) Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պետք է կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Իրանի դեսպանի հետ, իր ցավակցությունն է հայտնել ողբերգական դեպքի կապակցությամբ (տեսանյութ)Անցումային կառավարությունը լինելու է վերկուսակցական, ունակ և պրոֆեսիոնալ. Սրբազան (տեսանյութ) Պռոշյան գյուղում իրար են բախվել են 7 ավտոմեքենա. կա 7 վիրավորՀՀ ԱԽ քարտուղարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը քննարկել են ՀՀ- Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը Հաջորդը անկլավների հարցն է բարձրանալու, մենք ասում ենք՝ stop այս ավերին ու աղետին. Սրբազան Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԿիրանց գյուղի բնակիչն այրել Է բանջարանոցային փոքրիկ շինությունը, որը սահմանազատումից հետո մնալու էր Ադրբեջանին (տեսանյութ)Ո՞րտեղ է իշխանության զիջումների վերջնակետը. Բագրատ Սրբազանը պատասխանում է ՏՏ-ի ներկայացուցչի հարցին Տղե՛րք, սա մեր հայրենիքի, մեր գոյության հարցն է, ձեզ ճիշտ պահեք, մի ընկեք ցեխերի մեջ. Բեկ ԽաչատրյանԵս պարտադրված եմ հայտնվել հրապարակում, սա ոչ թե երեք գյուղի, այլ ողջ Հայաստանի հարցն է. Սրբազան Մենք հիմա խաղա՞ղ ենք ապրում, պետք է ընդունենք սա, որ հիմա էլ ենք պատերազմի մեջ ու առաջ գնանք Փաշինյանը կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին 3 օրով գործուղում է ԺնևԼեհաստանն ու բալթյան երկրները Ռուսաստանի հետ սահմանին միասնական պաշտպանական գիծ կստեղծեն Բագրատ Սրբազանը հանդիպում է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ. ուղիղՍա աթոռակռիվ չէ, սա հայրենիքի փրկության շարժում է. սփյուռքահայ (տեսանյութ)Ուկրաինան «Կամիկաձեով» հարձակվել է Բելգորոդում դպրոցի վրա. մարզպետԿԳՄՍ նախարարը գրառում է կատարել Իրանի դեսպանատան սգո մատյանումՄԻՊ-ի և ՄԱԿ-ի ՓԳՀ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են «Հատուկ Կացարան» ՊՈԱԿՏարադրամի փոխարժեքներն այսօր Կիրանցի բնակիչները քանդում են իրենց գույքը, որ չհանձնեն ադրբեջանցիներին (տեսանյութ) Անդեմ, անհոգի հայի տեսակը պետք է վերացվի, պետք ա պայքարենք. ռուսաստանաբնակ գործարար (տեսանյութ)Կիրանցի սահմանազատումը արբանյակով արել, պրծել են. սրանից ավել էլ ի՞նչ պետք է անեին. գյուղապետԸնտանիքս հանելու եմ, տունը վառեմ. հորս ու մորս քրտինքը թուրքը չի վայելելու. կիրանցին՝ ոստիկանապետին (տեսանյութ) Ադրբեջանն ու Տաջիկստանը ռազմավարական համագործակցության հռչակագիր են ստորագրելՀԻՄԱ. Սրբազանը ներկա է «ԳՈՅ»-ի «Գարեգին Նժդեհ. իրական առասպել» կատարմանըՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ 2024 թվականի ապրիլը համարվեց ամենատաքը և ամենաչորը Հայաստանի համար «Երևանի ավտոբուս» ՓԲԸ աշխատանքի է հրավիրում վարորդներիՌուսաստանն արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանն իրեն լքված և մոռացված չզգա. ԶախարովաԿապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի մեքենայի հրկիզման դեպքը բացահայտվել էԳրիգորյանը և Բոնոն կարևորել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շարունակության ապահովումըԱԱԾ-ն՝ Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերման մասին. Panorama.am Հայաստան ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կկիրառվիՄայիսի 26-ին՝ Ավարայրի ճակատամարտի օրը, Հանրապետության հրապարակում բոլորիդ աչքերի լույսը կտեսնենք Ես քո ցերեկով անցած ճանապարհը, գիշերով եմ անցել, դու հիմա ճիշտ չես ասում. Սրբազանը` իշխանական լրագրողին (տեսանյութ)Դատարանն անփոփոխ թողեց Ալբերտ Բազեյանի խափանման միջոցըՀայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան նոր ռեկտոր ունիԱվարայրը երբեք էլ բարոյական հաղթանակ չի եղել. Սրբազան (տեսանյութ) Այս խունտան պետության սյուները խարխլել է, բանակը խեղճացրել է, կրթությունը` փոշիացրել. հայրենադարձ Բազկամարտիկ Ազատ Սրապյանը նվաճել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնի կոչումըՈրպեսզի չգուշակենք, Փաշինյանն ինքը թող հայտարարեր, թե այդ ո՞ր երկրներն են պատրաստվել ԼՂ-ի պատերազմին. Զախարովա (տեսանյութ)
Ամենադիտված