Գերիների վերադարձը տեղի չի ունենա, եթե չկան իրական բանակցություններ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) ՈւՂԻՂ. Սրբազանը շարժման մասնակիցների հետ ավտոերթով շարժվում է դեպի Վանաձոր Անցումային կառավարությունը պետք է պատրաստվի արտահերթ ընտրություններին, որին չի մասնակցելու. Սրբազան (տեսանյութ) «Մալիբու» այգում դանակահարել են 21-ամյա տղամարդուն. հայտնաբերվել են արնանման հետքեր. shamshyan.com Այսօր ՀՀ-ի հետ չեն բանակցում, կա ուժի պարտադրանք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Ոսկե մեդալ» ՀՀ վաստակավոր մարզիչ Աշոտ Ավետիսյանին՝ ՌԴ սպորտի նախարար Մատիցինի հրամանով Ռուսական կողմին բազմաթիվ հարցեր ունենք, բայց դրանք պիտի լուծվեն խորը երկխոսության շնորհիվ. Սրբազան (տեսանյութ) Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ, ծանոթացել իրականացվող աշխատանքներին (տեսանյութ) Բագրատ Սրբազանի ասուլիսը միջազգային լրատվականներին (տեսանյութ) 

ԱՄՆ-ի օգնությունն Ադրբեջանին աններելի և անընդունելի է. Բոբ Մենենդես

Արտաքին Քաղաքական

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ  Բոբ Մենենդեսը շեշտել է, որ ԱՄՆ-ի աջակցությունն Ադրբեջանին աններելի է և բարոյապես անընդունելի: Ինչպես տեղեկացնում է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը՝ սենատորն այս մասին ընդգծել է հանձնաժողովում լսումների ժամանակ՝ ելույթ ունենալով ԱՄՆ պետքարտուղարի՝  Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի և ԱՄՆ պետքարտուղարի՝ կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականի առաջ:

Սենատորը նախ ընդգծել է, որ տարածաշրջանը խորը աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող հնագույն խաչմերուկ է՝ որպես կամուրջ Արևմուտքի և Ասիայի սրտի միջև: Սակայն շատ հաճախ կայսերական նկրտումներ ունեցող բռնապետերը Հարավային Կովկասում ապրողներին զոհ են դարձնում՝ որպես օրինակ նշելով Թուրքիայի կողմից աջակցություն ստացող  ադրբեջանական ագրեսիան հայերի դեմ: Նա հիշեցրել է, որ 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը մոտ հարյուր հազար հայերի ստիպել է լքել Լեռնային Ղարաբաղում իրենց տները։ Սենատորը խոսել է նաև էթնիկ զտումների սպառնալիքների մասին:

Ըստ նրա՝ ԱՄՆ-ի մարդասիրական արձագանքը բավարար չի եղել, ահա, թե ինչու ինքն ավելի շատ առաջ է քաշել մարդասիրական օգնության հարցը՝ օգնելու տուժածներին ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում:  

«Բայց անհավատալիորեն մենք դեռևս անվտանգային աջակցություն ենք ուղարկում Ադրբեջանին: Միացյալ Նահանգներն ինչպե՞ս կարող է հիմնավորել Բաքվի ռեժիմին ցանկացած տեսակի աջակցություն՝ անվտանգային կամ այլ: Դա աններելի է: Անձամբ ես կարծում եմ, որ դա բարոյապես անընդունելի»,-ասել է հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ դա անարգանք է Ազատության աջակցության ակտին:

Այդ ակտի 907-րդ բաժինը կոչված է արգելելու աջակցությունն Ադրբեջանին անվտանգության ոլորտում, քանի դեռ Բաքուն ակնհայտ քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ բոլոր տեսակի շրջափակումների և ուժի կիրառման սպառնալիքի վերացման ուղղությամբ: Եվ, այնուամենայնիվ, Պետդեպարտամենտը կրկին ու կրկին հրաժարվել է 907-րդ բաժնի կասեցումից: Նա տեղեկացրել է, որ այն 600 000 դոլար է խնդրել 2022 ֆինանսական տարվա համար՝ Ադրբեջանին միջազգային ռազմական կրթությամբ և ուսուցմամբ ապահովելու համար։

«Ես կտրականապես դեմ եմ, որ որևէ օգնություն տրամադրվի այն ուժերին, որոնք հայտնի են պատերազմական հանցագործություններով և ագրեսիայով՝ հարևան պետության դեմ»,-շեշտել է սենատորը:

Մենենդեսը հիշեցրել է դեռ ամիսներ առաջ տարածված տեսանյութերի մասին, որոնցում երևում է, թե ինչպես են ադրբեջանական ուժերը սառնասրտորեն սպանում անզեն հայ զինվորներին, նա նաև հիշեցրել է ադրբեջանցի զինվորականների կողմից հայ կին զինվորի նկատմամբ սեռական ոտնձգությունների և մատերը, ոտքերը կտրելու մասին:

Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ օգնությունն ազդել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռության վրա։ «Ուստի ուզում եմ, որ դուք մեզ փոխանցեք Կոնգրեսի պահանջած բոլոր մանրամասները, որպեսզի մենք կարողանանք գնահատել ցանկացած օգնություն, որը ԱՄՆ-ն տրամադրում է Բաքվին: Ես դեռ հույսեր ունեմ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար»,-ասել է Մենենդեսը՝ հույս հայտնելով ներկաներից լսել, թե ինչ կարող են անել Կովկասում խաղաղության համար՝ հատկապես Հայաստանի վրա վերջին հարձակումից հետո:

Սենատորը շեշտել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում մարդիկ չեն ուզում ապրել  բռնության սպառնալիքի ներքո, չեն ցանկանում ավտորիտար կառավարում, որը նրանց պարտադրվում է զենքով:

«Նրանք արժանի են խաղաղ ապրելու։ Նրանք արժանի են ազատության և անվտանգության: Իսկ դա նշանակում է երաշխավորել, որ խաղաղության պայմանագիրը չի հանգեցնի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումների: Դա նշանակում է լուծել այնտեղ հումանիտար ճգնաժամի արդյունքում առաջացած կարիքները: Դա նշանակում է պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր պատվիրում և իրականացնում են այն բռնությունները, որ մենք տեսել ենք  տարածաշրջանում»,-ընդգծել է Մենենդեսը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փաշինյանն է թշնամու բերանի մեջ լեզու դրել, բացել դռները, նրանք էլ օգտվում են. Մանվելյան Ողբերգական ավտովթար՝ Արարատում․ բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր «Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը ներկայացվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին Գերիների վերադարձը տեղի չի ունենա, եթե չկան իրական բանակցություններ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրաՈւՂԻՂ. Սրբազանը շարժման մասնակիցների հետ ավտոերթով շարժվում է դեպի ՎանաձորԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը կայցելի Հայաստան Անցումային կառավարությունը պետք է պատրաստվի արտահերթ ընտրություններին, որին չի մասնակցելու. Սրբազան (տեսանյութ)«Մալիբու» այգում դանակահարել են 21-ամյա տղամարդուն. հայտնաբերվել են արնանման հետքեր. shamshyan.comԱյսօր ՀՀ-ի հետ չեն բանակցում, կա ուժի պարտադրանք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Ոսկե մեդալ» ՀՀ վաստակավոր մարզիչ Աշոտ Ավետիսյանին՝ ՌԴ սպորտի նախարար Մատիցինի հրամանովՌուսական կողմին բազմաթիվ հարցեր ունենք, բայց դրանք պիտի լուծվեն խորը երկխոսության շնորհիվ. Սրբազան (տեսանյութ)Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրՓաշինյանն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ, ծանոթացել իրականացվող աշխատանքներին (տեսանյութ)Բագրատ Սրբազանի ասուլիսը միջազգային լրատվականներին (տեսանյութ)Այսօր թիրախում արցախցին է, հաջորդ օրը տավուշցին, սա կշարունակվի այնքան, քանի ՀՀ-ն չունի հայի օրակարգՍեռական հարաբերություն ունենալու առաջարկ է արել 44-ամյա կնոջը, մերժվել ու հարվածել է նրա դեմքինՕդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՀունիսի 8-ի աստղագուշակՕրվա խորհուրդ. Հունիսի 8Մեղավոր են նախկինները, Կրեմլը, գազը, բենզինը, այլմոլորակայինները, ով ասես․ «Փաստ»Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին (տեսանյութ)Ովքեր են Սրբազան շարժման ստվերային աջկիցները. «Հրապարակ»Քիմ Քարդաշյանը արտասովոր հանդերձանքով (լուսանկարներ)ԱԱԾ տնօրենը մերժում է Փաշինյանի՝ Կոնդի առանձնատուն տեղափոխվելու առաջարկը․ «Հրապարակ»«Ժողովուրդ». 6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը«Փաստ». ՀՀ կներմուծվեն և կիրացվեն ԵԱՏՄ միասնական ռեեստրում ընդգրկված 3-րդ երկրների կազմակերպությունների ապրանքներ«Հրապարակ». ՔՊ-ն «զադնի» չի դնի«Հրապարակ». Շարժումը հոգեվիճակ է թելադրում«Փաստ». Ինչո՞ւ է Փաշինյանը բոլոր յուրայիններին «փչացնում»«Ժողովուրդ». ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները30 արծաթով հայրենիքը վաճառածների նկարները գիշերը հայտնվել են Երևանի տարբեր հատվածներում. «Տավուշը հանուն հայրենիքի» «Փաստ». Ի՞նչ կտան Հայաստանին արևմտյան խոստումները«Ժողովուրդ». ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ»Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցելՌուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. ՊուտինԱննա Մկրտչյանը՝ 2018-ի դագաղների շքերթի մասին. Aravot Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջարկությունների կատարման մասինՆոել Միքայելյանի առաջիկա մենամարտը հետաձգվել էԷլեկտրաէներգիայի անջատման հասցեներըԿոռուպցիան Դիլիջանում, «արու» համայնքապետը հող է ծախել հարազատ եղբորը. Ոսկան ՍարգսյանԱնդրանիկ Ա.-ն ձերբակալվել է Երևան-Մոսկվա չվերթի հաշվառումից հետոԱրցախյան եզակի զարդանախշերով գորգերի կրկնօրինակները ներկայացվում են «Ադրբեջանի գենետիկական կոդ»Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբԵկեղեցու դեմ պայքարելով՝ նիկոլիստները թևակոխում են Երրորդ Հանրապետության քանդման վերջին փուլը. ՇարմազանովԱվստրիայի Ազգային խորհրդի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը կժամանի ՀայաստանՔննիչները հեռացան․ նրանք չառգրավեցին Արցախի նախագահին սպասարկող ծառայողական մեքենանԿիրանցում գտնվող ճանապարհի փոխարեն կառուցվող նոր ճանապարհի հեռավորությունը Ադրբեջանի սահմանից 19 մ է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովինՄեքենան կողաշրջվել և այրվել է, վարորդը մահացել է
Ամենադիտված