Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Աքարի հետ
Ռուսաստան![Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Աքարի հետ](/timthumb.php?src=disc/24-11-22/4ebdcdb6d445e6b21a573cfd1854160b.jpg&w=780)
Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ:
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալով՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ:
Բանակցությունների ընթացքում քննարկվել են Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակը, ինչպես նաև «սևծովյան նախաձեռնության» իրականացման շարունակման հետ կապված առանձին հարցեր:
![](banners/armflix.jpg)