Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետի հետ
Ռուսաստան![Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետի հետ](/timthumb.php?src=disc/30-11-22/0fbf033025221c87333d48f995afeb33.jpg&w=780)
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր գործընկեր Ալի Ասադովի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության հարցեր։ Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։
Միշուստինը նաև շնորհավորել է Ասադովին ծննդյան օրվա առթիվ։
Հայտնի է դարձել նաեւ, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 5-ին բանակցություններ կվարի Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
![](banners/armflix.jpg)