«Համբերում եմ, բայց կա մի սահման, որից այն կողմ համբերությունը դադարում է առաքինություն լինել»․ Անի Լուպե
ԼուսանկարներԿամերային թատրոնի դերասանուհի Անի Լուպեն նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայանալով ոճային կերպարում։
«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրերում դերասանուհին դեղին գույնի կոստյում է կրում, որը համադրել է սեւ տոպի եւ երկարաճիտների հետ։ Նրա մազերն արձակված են, նուրբ շպարով է։ «Համբերում եմ, հանդուրժում եմ, բայց կա մի սահման, որից այն կողմ համբերությունն ու հանդուրժողականությունը դադարում են առաքինություն լինել», - հրապարակումը մակագրել է դերասանուհին։