Լարիսա Գուզեևան ներկայացել է առանց դիմահարդարման (լուսանկար)
ԺամանցԴերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Լարիսա Գուզեևան առանց դիմահարդարման լուսանկար է հրապարակել Instagram-ի իր միկրոբլոգում։ Երկրպագուները գնահատել են 63-ամյա ռուս աստղի արտաքինը։
Նկարում Գուզեեւան կեցվածք է ընդունել հայելու առաջ՝ առանց դիմահարդարման։ Հեռուստահաղորդավարուհին գրկում շուն է պահել. «Տիկինը՝ շան հետ։ Թե չէ ոմանց զայրացնում է 18 տարի առաջվա լուսանկարը», - այսպես է Գուզեևան մակագրել լուսանկարը:
Հեռուստահաղորդավարուհու հետևորդները գնահատել են նրա բնական գեղեցկությունը։ «Դուք գեղեցիկ եք ցանկացած տարիքում», «Ռուսաստանի լավագույն կինը»,- գրել են նրանք։