Բուայեն միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել ադրբեջանցիների գործողությունները Արցախում
Բլոգոսֆերա![Բուայեն միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել ադրբեջանցիների գործողությունները Արցախում](/timthumb.php?src=disc/12-12-22/85ecf279cba885443b2ffacce2a1a22a.jpg&w=780)
Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն միջազգային հանրությանը կոչ է արել խստորեն դատապարտել Արցախում ադրբեջանցիների գործողությունները։
«Պատժամիջոցների բացակայության պայմաններում Ադրբեջանն այլեւս որեւէ սահմանափակում չունի»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ժամը 10:30-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը՝ կրկին իբր «էկոլոգիական պատճառներով»։ Արցախի ՆԳՆ-ն նաեւ հայտնել է, որ Լիսագոր-Շուշի եւ Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհներին 100 քաղաքացի է արգելափակվել։
![](banners/armflix.jpg)