Էրդողանը հանդիպել է Վոլոդինի հետ
Ռուսաստան![Էրդողանը հանդիպել է Վոլոդինի հետ](/timthumb.php?src=disc/13-12-22/a9103d870b12e628706fc5aab06fe7e3.jpg&w=780)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ընդունել է Ռուսաստանի խորհրդարանի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, հայտնում է A News լրատվական պորտալը։
Թուրքիայի նախագահի գրասենյակը լրացուցիչ տեղեկություն չի տարածել նախագահական համալիրում Էրդողանի և Վոլոդինի փակ հանդիպման մասին։
Ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանի (Ազգային մեծ ժողով) նախագահ Մուստաֆա Սենթոփը և Վյաչելավ Վոլոդինը քննարկել էին Թուրքիայի և Ռուսաստանի խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացումը, երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային այլ հարցեր։
![](banners/armflix.jpg)