Հայտնի է՝ Դեշամը որքան կարող է մնալ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում
ՍպորտՖրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը դիտարկում է իր կարիերայի հետագա տարբերակները։
Ինչպես հայտնում է իսպանական As պարբերականը, 54-ամյա մասնագետը կշարունակի աշխատել հավաքականում միայն այն դեպքում, եթե Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան նրան առաջարկի չորս տարվա աշխատանքային պայմանագիր։
Ֆեդերացիայի ղեկավար Նոել Լե Գրեի հաջորդ հանդիպումը նախատեսված է 2023 թվականի հունվարին։ Եթե Դեշամը որոշի հեռանալ ազգային թիմից, ապա նրան փոխարինելու հիմնական թեկնածուն Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանն է։
Ֆրանսիան չկարողացավ պաշտպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը, որը նվաճել էր 2018 թվականին Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությունում՝ եզրափակչում հաղթելով Խորվաթիային։