Փոխեք պատմության դասագրքերը, որ ապագայում էլ տգետ վարչապետներ չունենանք. Ստեփան Դանիելյան Ե՞րբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կկանգնի միջազգային դատարանի առաջ. «Փաստ» Վախը ծանր բան է. ժամանակն օրվա իշխանությունների օգտին չի աշխատում. «Փաստ» «Նրանց համար ամենից կարևորն իշխանություն ունենալն է՝ թեկուզ հայրենիքի կորստի հաշվին». «Փաստ» Ինչու Սրբազանը․ ում թեկնածություններն են քննարկվել․ «Հրապարակ» Էլ ավելի կարճացած ոտքերով ստա-«կառավարումը». «Փաստ» Նվնվոցն ու ձեռքը թափ տալը ոչ մի լավ տեղ չի տանի. «Փաստ» Զբոսաշրջային օպերատորների կողմից ներգնա զբոսաշրջային փաթեթների իրացման նկատմամբ կսահմանվի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ. «Փաստ» Քպական պատգամավորը նորից Մոսկվայում անհատական ցուցահանդես է բացել. «Փաստ» Աշխարհում նոր հակամարտություններ են սպասվում․ Էրդողան 

Ամեն ինչ արվում է, որ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները չհաստատվեն․ հայտարարություն

Հասարակություն

«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու վերաբերյալ գիտական խորհրդի հայտարարությունը․

«Մենք՝ գիտական խորհրդի անդամներս, զարմանքով ու զայրույթով կարդացինք ՀՀ գլխավոր դատախազության հայտարարությունը առ այն, որ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ ԲՊՀ) ռեկտորի՝ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ընտրության կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ: Զարմանքով ու զայրույթով, որովհետև դժվար էր պատկերացնել, որ պետական մարմինները և իրավապահ կառույցները կդիմեն ցանկացած քայլի՝ ստվեր գցելու ռեկտորի ընտրության գործընթացի վրա:

Նախ՝ ընտրության հաջորդ աշխատանքային օրը առանց որևէ պաշտոնական մեկնաբանության աշխատանքից ազատվեցին ՀՀ փոխվարչապետ, ԲՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Համբարձում Մաթևոսյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

Մամուլի մեկնաբանությունը միանշանակ էր. ընտրությունում 12 կողմ ձայնով հաղթել էր համալսարանի գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը, մինչդեռ, ինչպես պարզ դարձավ, Կառավարության ցանկությունն այլ էր:

Համալսարանի հրապարակած տեսանյութը՝ ռեկտորի ընտրության նպատակով հրավիրված հոգաբարձուների խորհրդի նիստի վերաբերյալ, ակնհայտորեն վկայում է, որ նիստն ընթացել է առանց որևէ միջադեպի և միջամտության, հանգիստ մթնոլորտում:

Հաշվիչ հանձնաժողովը ղեկավարել է ԿԳՄՍ նախարար (այդ պահին՝ նախարարի տեղակալ) Ժաննա Անդրեասյանը: Նա հրապարակել է քվեարկության արդյունքները և հայտարարել, որ ռեկտոր է ընտրվել Կարինե Հարությունյանը:

Հոգաբարձուների խորհուրդը միաձայն հաստատել է քվեարկության արդյունքները: Ժաննա Անդրեասյանը և հաշվիչ հանձնաժողովի մյուս անդամները ստորագրել են նաև քվեարկության արդյունքները հաստատող արձանագրությունը:

Հոգաբարձուների խորհրդի 20 անդամներից 10-ը ներկայացված են հիմնադրի և լիազոր մարմնի կողմից: Նրանցից որևէ մեկը նիստի ընթացքում քվեարկության արդյունքների վերաբերյալ առարկություն չի ունեցել: Այդ ամենը տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի 2 տասնյակ անդամների ներկայությամբ:

Ընտրությունից հետո տեղի ունեցած իրադարձություններից կարելի է եզրակացնել, որ ամեն ինչ արվում է ռեկտորի ընտրության արդյունքները չհաստատելու համար: Մասնավորապես՝ նախկին փոխվարչապետ Հ. Մաթևոսյանը, որը դեռևս համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, դրսևորում է անգործություն՝ հրաժարվելով ստորագրել հոգաբարձուների խորհրդի որոշումը և արձանագրությունը, իսկ ընտրությունից երկու շաբաթ անց հորինվել է հաղորդում՝ ինչ-որ անհասկանալի «կեղծիքների» վերաբերյալ, որի կապակցությամբ ՀՀ դատախազությունը նախաձեռնել է քրեական վարույթ:

ԲՊՀ գիտական խորհուրդը կարծում է, որ Կառավարությունը անհապաղ պետք է հաստատի ռեկտորի ընտրության արդյունքները՝ համալսարանի բնականոն գործունեությունը չխաթարելու համար:

ԲՊՀ ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմը պատրաստ են վճռականորեն պաշտպանելու գիտակրթական անխափան գործընթաց ունենալու իրենց իրավունքը:

ԲՊՀ գիտական խորհուրդ»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փոխեք պատմության դասագրքերը, որ ապագայում էլ տգետ վարչապետներ չունենանք. Ստեփան ԴանիելյանԵ՞րբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կկանգնի միջազգային դատարանի առաջ. «Փաստ»Վախը ծանր բան է. ժամանակն օրվա իշխանությունների օգտին չի աշխատում. «Փաստ»Կհաջողվի՞ փարատել Փաշինյանի կասկածները․ «Հրապարակ»«Նրանց համար ամենից կարևորն իշխանություն ունենալն է՝ թեկուզ հայրենիքի կորստի հաշվին». «Փաստ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԻնչու Սրբազանը․ ում թեկնածություններն են քննարկվել․ «Հրապարակ»Տիգրանաշենո՞ւմ էլ են կադաստրային վկայականները տրվել «ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա». «Փաստ»Էլ ավելի կարճացած ոտքերով ստա-«կառավարումը». «Փաստ»Աշխատատեղերն ու աշխատավարձերը չեն փոխվել. Փաշինյանը խաբել է. Մաս 212. «Ժողովուրդ»Արփի Դավոյանը ցանկանու՞մ է ընդլայնել Գլխավոր դատախազի լիազորությունները. «Ժողովուրդ»Նվնվոցն ու ձեռքը թափ տալը ոչ մի լավ տեղ չի տանի. «Փաստ»Հրաչյա Ղևոնդյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից․ պաշտպաններԿիրանցիների վրա «աշխատում» են ուժայիները․ «Հրապարակ»Ինչո՞ւ են անձրևների արդյունքում Երևանում «գետեր» ու «լճեր» առաջանում. «Փաստ»Զբոսաշրջային օպերատորների կողմից ներգնա զբոսաշրջային փաթեթների իրացման նկատմամբ կսահմանվի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ. «Փաստ»«Բիոլաբորատորիաների գործունեությունը մեծ ռիսկեր ու սպառնալիքներ է պարունակում». «Փաստ»Քպական պատգամավորը նորից Մոսկվայում անհատական ցուցահանդես է բացել. «Փաստ»Փաշինյանը թե՛ մասնատում է Հայաստանը, թե՛ ահռելի պետական պարտք է կուտակել, թե՛ հարստացրել թիմակիցներին. «Ժողովուրդ»Ընտանիքը կառավարության բջիջն է. «Ժողովուրդ»Աշխարհում նոր հակամարտություններ են սպասվում․ ԷրդողանՄԱԳԱՏԷ-ն դադարեցրել է Իրանի հետ բանակցությունները` Ռայիսիի մահվան պատճառովՍունակը հայտարարել Է Բրիտանիայում արտահերթ ընտրությունների ամսաթիվըՀՀ տարածքային ամբողջականությունը 29 հազար 743 քառ կմ-ով չենք ընդունում․ Սուրեն ՊետրոսյանԻնչպես են ամաչում Կիրանցը բլոկադայի ենթարկած Երեւանի ոստիկանները. (տեսանյութ)Հունիսի վերջին Ադրբեջանցիները կժամանեն Կիրանց (Հրապարակ) Սանահին վանական համալիր տանող ճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներԱյսօր Սևանա լիճ է բաց թողնվել 87 300 հատ Սևանի իշխանի Ամառային ենթատեսակԼեհաստանը հայտարարել է՝ կավելացնի զինվորականների թիվը Բելառուսի հետ սահմանինԿիրանցում տնակներ են բերվել, որոնք ըստ էության, հայ սահմանապահների համար ենԶՈՒ ԳՇ պետը ռազմական ակադեմիայում ներկայացրել է սպա դառնալու առավելություններըԳույք կորցնող գյուղացիները Կիրանցի գյուղապետարանում դիմումներ են գրում․ «Ազատություն»Մենք ամեն ինչի պատրաստ ենք՝ միայն թե իշխանափոխություն լինի. Սերժ Սարգսյան (տեսանյութ)Իրանի նախագահի հրաժեշտի արարողությանը 60 օտարերկրյա պատվիրակություններ են ժամանելՇատջրեքում կառուցվող դպրոցում թերությունները շտկելու նպատակով քանդման աշխատանքներ են կատարվելՔաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարությունների միջևԲաքվից հայտարարում են` Հայաստանը հրաժարվում է ականների մասին ամբողջական տեղեկատվություն տրամադրելՀրդեհ՝ Կոտայքի մարզում. երկհարկանի տանն առաջացած կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրիցՄեր ազգն ի՞նչ մեղք է գործել, որ Նիկոլի նման փառասեր ու անգրագետ ղեկավար է իշխում մեր երկրում. ՇարմազանովՄայիսի 23-ից հունիսի 20-ը փակ կլինեն Նոր Նորքի Գալշոյան փողոցի առանձին հատվածները․ մանրամասներԱդրբեջանը մինչև 2030թ․ Արցախում կառուցելու է 5 նոր ջրամբար և 11 ՀԷԿԽորին ցավակցություններս եմ հայտնում Իրանի եղբայրական ժողովրդին և բարեկամ պետությանը․ Արթուր ՎանեցյանԱյսօր մեր հրամանատար Կոմանդոսի ծննդյան տարեդարձն է. Բագրատ Սրբազանը՝ Շուշին ազատագրած լեգենդար հրամանատար Կոմանդոսի մասինԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համարՎեհափառ Հայրապետը հորդորեց եկեղեցականներին ամբարել նոր գիտելիքներ, զորանալ միմյանց փորձառությամբԹուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին«Շիրակը Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնությամբ վաղը տեղի է ունենալու հանդիպում՝ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հետՏիգրան Ավինյանն այս պահին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հավաքակայանում է1680 ձայն հավաքած պատգամավորը երաշխիք է ուզում 270,000 քվե ստացած ուժից` մասնակցություն չունենալու երկրի քաղաքական կյանքումՍահմանագծման, սահմանազատման համար պետք է բացառապես հիմք հանդիսանան 1929 և 1988 թվականի քարտեզները. Հայտարարություն
Ամենադիտված