Աշխարհում նոր հակամարտություններ են սպասվում․ Էրդողան ՄԱԳԱՏԷ-ն դադարեցրել է Իրանի հետ բանակցությունները` Ռայիսիի մահվան պատճառով Սունակը հայտարարել Է Բրիտանիայում արտահերթ ընտրությունների ամսաթիվը Ինչպես են ամաչում Կիրանցը բլոկադայի ենթարկած Երեւանի ոստիկանները. (տեսանյութ) Հունիսի վերջին Ադրբեջանցիները կժամանեն Կիրանց (Հրապարակ) Սանահին վանական համալիր տանող ճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Այսօր Սևանա լիճ է բաց թողնվել 87 300 հատ Սևանի իշխանի Ամառային ենթատեսակ Լեհաստանը հայտարարել է՝ կավելացնի զինվորականների թիվը Բելառուսի հետ սահմանին Կիրանցում տնակներ են բերվել, որոնք ըստ էության, հայ սահմանապահների համար են ԶՈՒ ԳՇ պետը ռազմական ակադեմիայում ներկայացրել է սպա դառնալու առավելությունները 

Վեդի տարածքային ստորաբաժանման ղեկավարի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Իրավունք

2022 թվականի նոյեմբերի 15-ին ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ 2005 թվականի սեպտեմբերից մինչև 2010 թվականի սեպտեմբերը Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) աշխատակազմի Վեդի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, կոմիտեի այլ աշխատակիցների հետ հանցակցությամբ, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ:

Մասնավորապես՝ Կոմիտեի Վեդի տարածքային ստորաբաժանման ղեկավարը Պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից սահմանված կարգի խախտմամբ և ընդամենը 2 մլն 500 հազար դրամով վաճառված, Արարատի մարզում գտնվող «Երասխ 2» զորամասի 0,9 հա մակերեսով «հատուկ նշանակության» հողը և դրա վրա առկա շինությունները 2009 թվականի փետրվարի 2-ին Կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում որպես սեփականություն գրանցել է գնորդի անվամբ և տրամադրել է սեփականության իրավունքի վկայական:

Այս գործողությամբ Կոմիտեի Վեդի տարածքային ստորաբաժանման ղեկավարը խախտել է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 13-րդ կետի և   87-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, ըստ որոնց՝ արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հատուկ նշանակության հողերը և այն շենքերը կամ շինությունները, որոնք կառուցված են այդ հողամասերում: Նշված պաշտոնատար անձն անտեսել է նաև 1999 թվականի մայիսի 6-ին ուժի մեջ մտած «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 43-րդ հոդվածով սահմանված՝ գրանցման համար ներկայացված փաստաթղթերը ՀՀ օրենսդրության պահանջներին չհամապատասխանելու դեպքում պետական գրանցման արգելքը:

Բացի այդ, նույն պաշտոնատար անձը, դարձյալ Կոմիտեի այլ աշխատակիցների հետ հանցակցությամբ, կրկին անտեսելով Հողային օրենսգրքի վերոնշյալ պահանջները, ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից սահմանված կարգի խախտմամբ և ընդամենը 4 մլն դրամով վաճառված, Արարատի մարզի Արմաշ համայնքի «Երասխ 1» զորամասի 1,2 հա մակերեսով «հատուկ նշանակության» հողը և դրա վրա առկա շինությունները, 2009 թվականի փետրվարի 16-ին Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում որպես սեփականություն գրանցել է գնորդի անվամբ և տրամադրել է սեփականության իրավունքի վկայական:

Վերոգրյալ երկու դեպքում էլ հիշյալ պաշտոնատար անձի արարքն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

2022 թվականի դեկտեմբերի 28-ին հսկող դատախազի որոշմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Կոմիտեի Վեդի տարածքային ստորաբաժանման ղեկավարի նկատմամբ 2 դրվագ՝ 2003 թվականի օգոստոսի մեկին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (անզգուշությամբ ծանր հետևանքների առաջացմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահում), որը համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին:

Որոշումն ուղարկվել է վարույթն իրականացնող մարմին՝ Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածով սահմանված կարգով մեղադրանք ներկայացնելու համար:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ընտանիքը կառավարության բջիջն է. «Ժողովուրդ»Աշխարհում նոր հակամարտություններ են սպասվում․ ԷրդողանՄԱԳԱՏԷ-ն դադարեցրել է Իրանի հետ բանակցությունները` Ռայիսիի մահվան պատճառովՍունակը հայտարարել Է Բրիտանիայում արտահերթ ընտրությունների ամսաթիվըՀՀ տարածքային ամբողջականությունը 29 հազար 743 քառ կմ-ով չենք ընդունում․ Սուրեն ՊետրոսյանԻնչպես են ամաչում Կիրանցը բլոկադայի ենթարկած Երեւանի ոստիկանները. (տեսանյութ)Հունիսի վերջին Ադրբեջանցիները կժամանեն Կիրանց (Հրապարակ) Սանահին վանական համալիր տանող ճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներԱյսօր Սևանա լիճ է բաց թողնվել 87 300 հատ Սևանի իշխանի Ամառային ենթատեսակԼեհաստանը հայտարարել է՝ կավելացնի զինվորականների թիվը Բելառուսի հետ սահմանինԿիրանցում տնակներ են բերվել, որոնք ըստ էության, հայ սահմանապահների համար ենԶՈՒ ԳՇ պետը ռազմական ակադեմիայում ներկայացրել է սպա դառնալու առավելություններըԳույք կորցնող գյուղացիները Կիրանցի գյուղապետարանում դիմումներ են գրում․ «Ազատություն»Մենք ամեն ինչի պատրաստ ենք՝ միայն թե իշխանափոխություն լինի. Սերժ Սարգսյան (տեսանյութ)Իրանի նախագահի հրաժեշտի արարողությանը 60 օտարերկրյա պատվիրակություններ են ժամանելՇատջրեքում կառուցվող դպրոցում թերությունները շտկելու նպատակով քանդման աշխատանքներ են կատարվելՔաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարությունների միջևԲաքվից հայտարարում են` Հայաստանը հրաժարվում է ականների մասին ամբողջական տեղեկատվություն տրամադրելՀրդեհ՝ Կոտայքի մարզում. երկհարկանի տանն առաջացած կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրիցՄեր ազգն ի՞նչ մեղք է գործել, որ Նիկոլի նման փառասեր ու անգրագետ ղեկավար է իշխում մեր երկրում. ՇարմազանովՄայիսի 23-ից հունիսի 20-ը փակ կլինեն Նոր Նորքի Գալշոյան փողոցի առանձին հատվածները․ մանրամասներԱդրբեջանը մինչև 2030թ․ Արցախում կառուցելու է 5 նոր ջրամբար և 11 ՀԷԿԽորին ցավակցություններս եմ հայտնում Իրանի եղբայրական ժողովրդին և բարեկամ պետությանը․ Արթուր ՎանեցյանԱյսօր մեր հրամանատար Կոմանդոսի ծննդյան տարեդարձն է. Բագրատ Սրբազանը՝ Շուշին ազատագրած լեգենդար հրամանատար Կոմանդոսի մասինԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համարՎեհափառ Հայրապետը հորդորեց եկեղեցականներին ամբարել նոր գիտելիքներ, զորանալ միմյանց փորձառությամբԹուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին«Շիրակը Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնությամբ վաղը տեղի է ունենալու հանդիպում՝ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հետՏիգրան Ավինյանն այս պահին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հավաքակայանում է1680 ձայն հավաքած պատգամավորը երաշխիք է ուզում 270,000 քվե ստացած ուժից` մասնակցություն չունենալու երկրի քաղաքական կյանքումՍահմանագծման, սահմանազատման համար պետք է բացառապես հիմք հանդիսանան 1929 և 1988 թվականի քարտեզները. ՀայտարարությունԽաչատուր Սուքիասյանը սպառնում է Բագրատ Սրբազանին, իբր անդառնալի դեպքեր կլինեն. Դանիելյան (տեսանյութ)Ոչ մեկի երեսը լվանալու խնդիր չունենք, մեր պետությունը պիտի հնարավորություն ստեղծի արդարանալու, մաքրվելու. Սրբազան (տեսանյութ)Իշխանությունից հետո մենք միայն գռզոյի բռնագրավված միջոցներով կարող ենք հոգալ ոչ միայն ղարաբաղցիների կարիքները, այլև` հայաստանցիների. Հրանտ ԽալաթյանՄայրաքաղաքում երթևեկությունը կաթվածահար էՄելքոնյան Գագիկ, դու հայերեն գրել սովորիր, խոսելդ՝ յոլլա կտանենք. Սրբազան (տեսանյութ)«Երկու ձև կար Կիրանց մտնելու․ մեկը՝ հրեշտակի թևով, մյուսը՝ ոստիկանության համագործակցությամբ․ Ընտրեք՝ որն է ձեզ հարմար»․ Բագրատ Սրբազանը` Տավուշի ոստիկանապետինՀՀ նախագահը ցավակցական գրառում է կատարել Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում (տեսանյութ)Իրանը վերահաստատում է այն ուղեգիծը, որ կար հանգուցյալ նախագահի ծրագրերում․ վերլուծաբանն անդրադարձել է ԻԻՀ հոգևոր առաջնորդի ուղերձին Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան 12 պաշտպանական ընկերությունների նկատմամբ Սուքիասյանն առաջարկում է եկեղեցուն հարկել Օսմանյան Թուրքիայի օրինակով (տեսանյութ) Մեքսիկայում սաստիկ շոգը դարձել է հարյուրից ավելի կապիկների անկման պատճառ ՀԻՄԱ. Բագրատ Սրբազանն ամփոփում է օրըԼիտվան որոշել է լուծարել Ռուսաստանի հետ մի քանի երկկողմ համաձայնագրեր ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներԿիրանցի նոր ճանապարհի կառուցումն արդեն մեկնարկել է, 2 ամսում պիտի ավարտվի. Գնել Սանոսյան (տեսանյութ) Ռայիսիին հրաժեշտ տալու համար Թեհրան են ժամանել շուրջ 60 օտարերկրյա պատվիրակություններ ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանի արկածները Դուբայում (տեսանյութ) Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի եզրափակիչը կկայանա Բուդապեշտում Այս քարտեզը ապացույցն է, որ ՀՀ-ի ինքնիշխան տարածքից որևէ մեկին չի զիջվել, Բաքվից էլ չենք վերցրել
Ամենադիտված