Պետք է ավելացնել նիկոլիզմի դեմ պայքարի ճնշումը, այլ ոչ թե երազել արտահերթ ընտրությունների մասին․ Շարմազանով Էլինա Ավանեսյանը հաղթելով աշխարհի 8-րդ ռակետին` «Ռոլան Գարոս»-ի 1/8 եզրափակիչում է Բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանն Օլիմպիական խաղերի ուղեգրի համար ևս մեկ մենամարտ կանցկացնի Բենուր Փաշայանի հուշամրցաշարի հաղթողների մեծամասնությունը հայ մարզիկներն են Արայիկ Հարությունյանը Ջերմուկում է, քննարկվել է 2025 թ․ ձմեռային 2-րդ խաղերի կազմակերպման հարցը «Մարդիկ անորոշության մեջ են, չգիտեն՝ ինչ է լինելու». Կիրանցի գյուղապետ ՀԱՕԿ-ը երեխաների համար մարզական տոն է կազմակերպել (տեսանյութ) «Փայլոու» մյուզիքլով եզրափակեցինք հունիսմեկյան միջոցառումները․ Ավինյանը լուսանկարներ է հրապարակել Հանրային մեղադրողը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին 3 ամսով կալանավորելու վերաբերյալ Ալավերդիում լայն թափով իրականացվում են վնասի գնահատման և գույքագրման աշխատաքներ. համայնքապետ 

Վահե Ղազարյանի և «սորոսականների» միջև չհայտարարված պատերազմում հաշիվը 1:0՝ հոգուտ նախարարի է

Վերլուծական

2020 թվականին ՀՀ կառավարությունը ստեղծեց Ոստիկանական բարեփոխումների համակարգող խորհուրդը, որում ուժային գերատեսչությունների հետ միասին ներգրավված էին քաղաքացիական հասարակության կազմակերպությունները՝ ի դեմս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրազեկ քաղաքացիների միավորման» և «Վարորդի ընկեր» իրավապաշտպան կազմակերպության:

Երեկ, սակայն, պարզ դարձավ, որ հասարակական կազմակերպությունները դադարեցնում են աշխատանքը Ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհրդում․ «Վերջին երկու տարում ակնհայտ դարձավ, որ անգամ հատվածային բարեփոխումների գործընթացը ակտիվորեն դիմադրություն է ստանում համակարգային բարեփոխման չենթարկված ոստիկանության ղեկավարության կողմից (այդ թվում՝ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի, փոխոստիկանապետ Կամո Ցուցուլյանի», - ասված էր երեք ՀԿ-ի տարածած հայտարարության մեջ:

Գաղտնիք չէ, որ վերը նշված ՀԿ-ները ֆինանսավորվում են արևմտյան մի շարք գրանտային կազմակերպությունների, գլխավորապես՝ Սորոսի հիմնադրամի կողմից, ԶԼՄ-ները վերջիններիս հաճախ անվանում են հենց սորոսական: Վահե Ղազարյանի՝ ոստիկանապետ նշանակվելուց հետո վերը նշված շրջանակները մի կողմից փորձում էին հասնել՝ համակարգում բարեփոխումների գործընթացի ողջ կուռացիան իրենց ձեռքը վերցնելուն, մյուս կողմից՝ անթաքույց ցանկանում էին հասնել Վահե Ղազարյանի փոխատեղմանը իրենց՝  «քիմքին» ավելի հարմար թեկնածուով: Այս ընթացքում Արևմուտքից ֆինանսավորվող ՀԿ-ներին հաջողվեց իրենց ձեռքը վերցնել դիցուք՝ պարեկային ծառայության ներդրմանն ուղղված ռեֆորմը, տեղ գտնել ոստիկանական համակարգի բարեփոխումները համակարգող խորհրդում, ՀՀ ոստիկանության կրթահամալիրում, որտեղ, ի դեպ, հանդուրժողականություն էին ուսուցանում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ: Սորոսի հիմնադրամը պարբերաբար նաև սեմինարներ է կազմակերպել՝ ոստիկանության բարեփոխումների տեսլականը և օրակարգը խորագրով:

Ուշագրավն այս պատմության մեջ այն է, որ սույն ՀԿ-ների ցանկությունը՝ իրենցով անել ոստիկանական համակարգը, նոր չէ: Իշխանափոխությունից հետո Բաց հասարակությունների հիմնադրամի կայքում հրապարակվեց ճանապարհային քարտեզ, որում հիմնադրամը ներկայացրել էր իր առաջիկա անելիքները: Որպես նպատակ էր սահմանվում հանել ոստիկանությունը վարչապետի անմիջական ենթակայությունից՝ տալով կառույցին նախարարության կարգավիճակ և ապահովելով Ազգային ժողովին նրա հաշվետվողականությունը՝ խորհրդարանական վերահսկողության հստակ գործիքների սահմանմամբ և կիրառմամբ:  Թեև ֆորմալ առումով հիմնադրամը և վերջինս կողմից ֆինանսավորվող ՀԿ-ները իրենց նպատակին հասան, սակայն գործնականում ՆԳՆ-ն լինելու է վարչապտի ենթակայության տակ․ նախարարը և նրա տեղակալները նշանակվելու և ազատվելու են միայն վարչապետի առաջարկով: Իսկ այս հանգամանքը, ինչպես նաև այն, որ ՆԳՆ նախարար նշանակվեց հենց սորոսական շրջանակների քննադատության գլխավոր թիրախ Վահե Ղազարյանը խոսում է այն մասին, որ Փաշինյանը չի ցանկանում ռիսկի դիմել և վերջիններիս հանձնել իր գլխավոր հենարաններից մեկը՝ ուժային բլոկը: Այս տեսանկյունից նրա համար օպտիմալ տարբերակը սուպերնախարարությունը յուրայինին վստահելն է, իսկ Ղազարյանը այն պաշտոնյաներից է, ով այս ընթացքում առանց վարանելու կատարել է Փաշինյանի բոլոր հրամանները և ինչն էլ ավելի կարևոր է՝ Փաշինյանի թիկունքում «խաղեր տալու» մեջ նրան դեռևս չեն նկատել:

Դեռևս 2018-ին գծված պլանների ձախողմամբ էլ պայմանավորված վերը նշված ՀԿ-ների երեկվա դեմարշը: Միևնույն ժամանակ, նրանց տարածած հայտարարության մեջ նշվում է, որ շարունակելու են հետևել ՆԳՆ աշխատանքին, սա, կարծես թե, նախազգուշացում է նորանշանակ նախարար Ղազարյանին, որ վերջինս մնալու է արևմտյան գրանտներով սնվող ՀԿ-ների խոշորացույցի տակ: Ի դեպ, այս հայտարարությանը անմիջապես հետևեց նաև Փաշինյանի թիմակից Արսեն Թորոսյանի գրառումը, ով վերջերս Գեղարքունիքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարը կապեց ոստիկանության ոչ պատշաճ վերահսկողության հետ: Սա էլ յուրահատուկ քար էր՝ ուղղված Վահե Ղազարյանին, չմոռանանք, որ Արսեն Թորոսյանը նույնպես պատկանում է այսպես կոչված՝ սորոսական շրջանակներին:

Նշենք, որ որոշ տեղեկությունների համաձայն՝ նորանշանակ ներքին գործերի նախարարի պատասխանը չի ուշանա, նրա կադրային փոփոխություններից առաջինը լինելու է Պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանի պաշտոնանկությունը, քանի որ վերջինս անմիջականորեն աշխատում էր հայտնի ՀԿ-ների հետ։ Ուշագրավ է նաև այն, որ Ումրշատյանը տարին փակեց կարգապահական տույժով։ Ակնհայտ է, որ մի կողմից՝ Վահե Ղազարյանը շարունակելու է համակարգը արևմտյան ՀԿ-ների ազդեցությունից դուրս բերելու գործընթացը, իսկ մյուս կողմից՝ այդ ՀԿ-ները շարունակելու են մանրադիտակի տակ պահել նորաստեղծ նախարարության աշխատանքը՝ հարմար առիթներ փնտրելով կառույցի թերացումները ջրի երես հանելու համար: Թե ինչով ի վերջո կավարտվի այս չհայտարարված պատերազմը՝ ցույց կտա ժամանակը..

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Պետք է ավելացնել նիկոլիզմի դեմ պայքարի ճնշումը, այլ ոչ թե երազել արտահերթ ընտրությունների մասին․ Շարմազանով ՃՏՊ Կապան քաղաքում. կան տուժածներՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀունիսի 2-ի աստղագուշակՕրվա խորհուրդ. Հունիսի 2Էլինա Ավանեսյանը հաղթելով աշխարհի 8-րդ ռակետին` «Ռոլան Գարոս»-ի 1/8 եզրափակիչում էԲռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանն Օլիմպիական խաղերի ուղեգրի համար ևս մեկ մենամարտ կանցկացնիԲենուր Փաշայանի հուշամրցաշարի հաղթողների մեծամասնությունը հայ մարզիկներն ենԱրայիկ Հարությունյանը Ջերմուկում է, քննարկվել է 2025 թ․ ձմեռային 2-րդ խաղերի կազմակերպման հարցը«Մարդիկ անորոշության մեջ են, չգիտեն՝ ինչ է լինելու». Կիրանցի գյուղապետՀԱՕԿ-ը երեխաների համար մարզական տոն է կազմակերպել (տեսանյութ)«Փայլոու» մյուզիքլով եզրափակեցինք հունիսմեկյան միջոցառումները․ Ավինյանը լուսանկարներ է հրապարակելՀանրային մեղադրողը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին 3 ամսով կալանավորելու վերաբերյալԱլավերդիում լայն թափով իրականացվում են վնասի գնահատման և գույքագրման աշխատաքներ. համայնքապետԾառուկյանի հանձնարարությամբ աղետի գոտի են հասցվել առաջին անհրաժեշտության իրերՍրբազանի կողմնակիցների մեքենաներն «ազատ արձակվեցին»` բանակցությունների արդյունքում (տեսանյութ)Գյումրու ավտոերթի մեքենաներն առանց պատճառի տեղափոխում են Գյումրու ՃՈ հատուկ պահպանվող տարածքՄատենադարանում ձևավորվել է նոր գիտական խորհուրդ՝ ընտրական սկզբունքովՀայտնի բևեռախույզը կյանքից հեռացել է 85 տարեկանումՄեղմ է ասված, որ քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ է կիրառվել, իսկ ձերբակալություններն ակնհայտորեն անհիմն են․ Փաստաբանը՝ ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցածի մասինՋրհեղեղից զգալիորեն տուժել են նաև Նոյեմբերյան խոշորացված համայնքի բնակավայրերը. համայնքապետը ներկայացրել է իրավիճակըՆիկոլը չի բավարարվում մեր կյանքերը թշնամուն նվիրաբերելով, նա ուզում է Ալիևին նվիրել մեր հայրենիքը. ԱշոտյանԵրեխաների տոնը իր ծնունդով փչացրել է ՀՀ-ի նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը. Շարժման մասնակից (տեսանյութ)Վաղը ՔԿ կգնանք, Քյարամյա'ն, կտեսնենք` կկալանավորե՞ս, թե՞ ոչ. Սրբազան (տեսանյութ)Կիրանցի հայտնի Արծվի արձանն ապամոնտաժել են (լուսանկարներ)ԱԳՆ նորանշանակ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը պոկում է թռուցիկները՝ «թուրք-ադրբեջանական գործակալ» գրությամբԿԳՄՍՆ-ից հայտնում են՝ Գյումրու դրամատիկական թատրոնի հրապարակում կայացել է բացօթյա տոնական համերգՄուրացկանի համար չկա խաղաղություն, այսօր տեղի է ունենում միակողմանի զիջումներ, որին դեմ ենք. Սրբազան (տեսանյութ)«Չայնիի» ոլորաններում բախվել են «ԳԱԶ» բեռնատարն ու «Nissan»-ըՉկա 5 հոգի, որ մեկը մյուսին թշնամի չեն, չկա 5 հոգի, որ մեկը մյուսի ունեցվածքի նկատմամբ աչք չունենա. ՍրբազանՈՒՂԻՂ. Գյումրու թատերական հրապարակում մեկնարկվել է Սրբազան շարժման հանրահավաքըԵթե մտածում են` հարկելով կահաբեկեն Եկեղեցուն, ապա չեն ճանաչում, Եկեղեցու անդամ չեն. Միքայել Սրբազան (տեսանյութ)Թուրքը որ եկավ, համարյա մեր ոստիկանների պես ա լինելու, կարող ա անգամ ավելի թույլ. նորատուսցի (տեսանյութ)Ուժեղ քամուց ծառի ճյուղը պոկվել, ընկել է ավտոմեքենայի վրաԳեղարքունիքում փակվում են ճանապարհներ` ի աջակցություն Սրբազան շարժման (տեսանյութ)Կոչ ենք անում մեր մարտական ընկերներին միանալ պայքարին․ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունՀունիսի 1-ին նվիրված միջոցառում՝ «Արմավիր» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց երեխաների մասնակցությամբԶինված անձը վնասազերծվել է. ոստիկանների բացահայտումը Նեթանյահուն հնարավոր չի համարել Գազայի հատվածում մշտական հրադադարը, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի ոչնչացվել Մեզնից է կախված, թե ինչպիսի մարդ երեխաները կմեծանան ու ինչպիսի աշխարհում կապրեն. Տավուշի մարզպետ 3 ժամից ավելի է Սևանա լճում որոնվում է ենթադրյալ ջրահեղձ եղած կոմպոզիտորը Չինաստանի հետ պատերազմը անխուսափելի չէ. Պենտագոնի ղեկավար Բագրատ Սրբազանն իր ծննդավայր Գյումրիում է (տեսանյութ) Կարիք ունենք գտնելու երեխաներին պաշտպանելու լավագույն ձևերը. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ուսուցչական համաժողովի Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երեխաների ելույթին ընդառառաջ բեմը քանդել են, ժամը՝ փոխելՈչ մի լավ բան չեմ տեսել Փաշինյանից. իմ հավատն ունեմ, իմ եկեղեցին, թող հրաժարական տա. գյումրեցի (տեսանյութ) ԿԳՄՍ փոխնախարարը հոգևորականի իմ զգեստն անվանել է «դերյա», ականջիս հայհոյել է. Թովմաս Առաքելյան (տեսանյութ)Մանկապատանեկան միջոցառում նախագահի նստավայրում․ երեխաներին հյուրընկալել են Խաչատուրյանն ու Սիմոնյանը (տեսանյութ) Գյումրեցիները ողջունում են շարժման աջակից երիտասարդներին (տեսանյութ)
Ամենադիտված