Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնում է Թուրքիա
Թուրքիա![Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնում է Թուրքիա](/timthumb.php?src=disc/01-02-23/d6e901c21b4febe066c20bd0dc012d3b.jpg&w=780)
2023 թվականի ձմեռային զորավարժությունների շրջանակում, որը կտևի հունվարի 18-ից փետրվարի 2-ը, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կայցելի Թուրքիա, որտեղ իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ կհետևի զորավարժությունների ընթացքին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշենք, որ «Ձմեռ-2023» զորավարժություններն անցկացվում են Կարսում, իսկ զորավարժություններին մասնակցում են Ադրբեջանի և 16 պետությունների զինվորականները։
![](banners/armflix.jpg)