«Գահերի խաղը» սերիալի աստղերը սպասում են իրենց երկրորդ երեխային
ԺամանցԴերասաններ Քիթ Հարինգթոնը և Ռոուզ Լեսլին, որոնք առավել հայտնի են «Գահերի խաղը» սերիալում Ջոն Սնոուի և Իգրիտի դերերով, սպասում են իրենց երկրորդ երեխային։ Այս մասին Հարինգթոնը խոսել է Ջիմի Քիմելի գիշերային շոուի եթերում, հայտնում է Mirror-ը։
«Նա շոկ կապրի, քանի որ շուտով եղբայր կամ քույր է ունենալու։ Մենք փորձում ենք նրան պատրաստել դրան՝ մատնացույց անելով Ռոուզի փորը և ասելով. «Մայրիկի փոքրիկը, մայրիկի փոքրիկը»։ Իսկ նա մատնացույց է անում իր որովայնը՝ «Մայրիկի փոքրիկը, մայրիկի փոքրիկը» բառերով», - ասել է Քիթ Հարինգթոնը:
Քիթ Հարինգթոնն ու Ռոուզ Լեսլին ծանոթացել են «Գահերի խաղի» նկարահանման հրապարակում։ Շուտով նրանց միջեւ սիրավեպ է սկսվել։ Նրանք նշանադրության մասին հայտարարել են 2017 թվականին, իսկ 2018 թվականին ամուսնացել են։ 2021 թվականի փետրվարին զույգը որդի ունեցավ, ում անունը մինչ օրս գաղտնի են պահում։