Իռլանդացին նիհարել է՝ ամեն օր պիցցա ուտելով
ԱյլՀյուսիսային Իռլանդիայի բնակչին հաջողվել է նիհարել՝ ուտելով միայն պիցցա, գրում է Daily Mail-ը։ Տղամարդը ցանկացել է ցույց տալ, որ կարելի է նիհարել նաև սիրելի կերակուրի օգնությամբ։
34-ամյա Ռայան Մերսերը մեկ ամիս նախաճաշին, ճաշին և ընթրիքին պիցցա է կերել: Բացի այդ, տղամարդը զբաղվել է սպորտով։ Նա իր օրինակով ուզում էր ցույց տալ, որ նիհարելու համար պետք չէ խիստ դիետա պահել։ Հիմնական բանը կալորիականության դեֆիցիտը պահպանելն է։
«Արդյունք ստանալու համար չպետք է հրաժարվենք մեր սիրելի կերակուրներից, և ես նաև ցանկանում էի ավելի շատ մարդկանց խրախուսել, որ իրենք պատրաստեն իրենց ճաշերը», - մեկնաբանել է նա:
Ռայանը հավելել է, որ պիցցան խանութից չի գնել, այլ ինքն է իր համար պատրաստել։ Տղամարդու խոսքով՝ այս մեթոդը սնունդն ավելի քիչ վնասակար է դարձնում։ Փորձի արդյունքում տղամարդուն հաջողվել է նիհարել մոտ չորս կիլոգրամ։