Թուրքիայում զոհերի թիվն աճում է
Թուրքիա![Թուրքիայում զոհերի թիվն աճում է](/timthumb.php?src=disc/09-02-23/edb2f74a3090947fe08288f5f5f25bf4.jpg&w=780)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 16546-ի։ Այս մասին հայտնում է Anadolu-ն։
Նրա խոսքով՝ տուժել է 66132 մարդ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերից հետո զոհերի թիվը հասել է 16170-ի։
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ի վաղ առավոտյան 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ այն դարձել է ամենաուժեղը 1939 թվականից ի վեր։ Ավելի ուշ փորձագետները երեք տասնյակ հետցնցումներ են գրանցել, իսկ օրվա կեսին՝ նոր հզոր երկրաշարժ։ Հետագա օրերին ստորգետնյա ցնցումներ են զգացվել երկրի կենտրոնում։
Թուրքիայում յոթնօրյա համազգային սուգ է հայտարարվել, իսկ աղետից տուժած տասը նահանգներում եռամսյա արտակարգ դրություն է սահմանվել։
![](banners/armflix.jpg)