Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները Մեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին Հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Ոստիկանների դրսևորած անվայել պահվածքից հետո անհրաժեշտ է մտածել, թե արդյո՞ք պետք է նրանց ընտանիքի անդամների համար եկեղեցական արարողություններ կատարել. Արշակ սրբազան Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ Գալուզին Աղետի գոտիներում իրականացվող աշխատանքներում կա կամավորների ներգրավման անհրաժեշտություն. ԱՍՀՆ Ախթալայում վերականգնվել է գազամատակարարումն ու էլեկտրասնուցումը Երբևէ դժվար կլիներ պատկերացնել, որ Հայաստանի ոստիկանությունը կարող է խոչընդոտել Ամենայն հայոց հայրապետի մուտքը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր Մի զարմացեք, երբ Նիկոլի «ոստիկանությունը » խոչընդոտում է Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր. Շարմազանով Տեր Եսայի քահանա Արթենյանը Սարդարապատում ամոթանք է տվել ՔՊ-ական կարկառուններին. MediaHub 

Ես չեմ ողջունում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծը․ ոչ մի դրական արդյունքի չի բերելու․ Տիգրան Խաչատրյան

Հասարակություն

Կառավարության 2023 թվականի փետրվարի 2-ի նիստի ժամանակ առաջին անգամ քննարկվեց առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծը, որը ներկայացրել էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Ըստ նախարարի՝  Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրումը Կառավարության ծրագրով հաստատված առողջապահական ամենակարևոր համակարգային բարեփոխումն է, ըստ որի՝ մինչև 2027 թվականն ամբողջովին վերազինվելու է առնվազն 50 բժշկական կենտրոն: 

Նախարարը նշել էր նաև, որ համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը պայմանավորված է նախ և առաջ բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացու պատշաճ և ժամանակին ծառայությունների տրամադրման անհրաժեշտությամբ՝ անկախ վճարունակությունից, սեռից, տարիքից, բնակության վայրից։

Բժշկական գիտությունների թեկնածու, բժշկական ապահովագրության ընկերության նախկին նախագահ և Թիվ 2 բուժմիավորման նախկին տնօրեն Տիգրան Խաչատրյանը, սակայն, թեև ողջունում է, որ պետության կողմից համակարգը ներմուծելու նման փորձ է արվում, սակայն դեմ է այս հայեցակարգին, քանի որ ոչ մի դրական արդյունքի, ըստ նրա, չի բերելու նախագիծը։

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Տիգրան Խաչատրյանը խոսեց նախագծի հետ կապված իր մտահոգությունների մասին։

«Ես եղել եմ ՀՀ-ում առաջին ապահովագրական ընկերության տնօրեններից մեկը, որն արտոնագրվել է հատուկ ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից, այսինքն՝ խնդրին ծանոթ եմ շատ խորքից, և պիտի ասեմ, որ ես չեմ ողջունում այս հայեցակարգը, կտրուկ դեմ եմ, բերեմ փաստեր՝ ինչու եմ դեմ, քանի որ հայեցակարգով նախատեսվում է այսօրվա պետպատվերի գործակալությունը վերափոխել հիմնադրամի, մարդկանց վրա ավելացնել հարկային բեռ, մոտավոր, իրենց հաշվարկով տարեկան ամեն անձի համար 150-170․000 ՀՀ դրամ պետք է ապահովավճար մուծվի, առաջարկում են տարբեր փաթեթներ, որով ավելի կբարելավեն բուժօգնությունը, սակայն ոչ մի կոնկրետ մեխանիզմներ կապված թե′ որակի, թե′ վերահսկման հետ, չենք ունենում, մենք չենք ստանա բժշկական օգնության և սպասարկման որակյալ ծառայություններ, այլ արդյունքում՝ մարդիկ ավելի շատ իրենց գրպաններից գումար կվճարեն»,-ասաց նա։

Տիգրան Խաչատրյանը խնդրի վերաբերյալ իր առաջարկն ունի․ նշում է, որ պետք է ներգրավվեն նաև ապահովագրական ընկերություններ, միանշանակ պետությունը փող պետք է հավաքագրի, պատվեր իջեցնի ապահովագրական ընկերություններին, և դրանց միջոցով իրագործի տվյալ ծառայությունը և սպասարկումը։ 

«Ունենք ԱՊՊ-ի փորձը, որը, լավ, թե վատ՝ աշխատում է, իհարկե դժգոհություններ միշտ լինելու են, բայց իրենց առաջարկած նախագծով հիվանդը չի ունենալու պաշտպանվածություն թե′ պետությունից, թե′ ընկերությունից  թե′ բուժհաստատություններից։ Մեր համակարգը պատրաստ չի, մենք չունենք բժշկատնտեսական չափորոշիչներ, չունենք հստակ պռոտոկոլներ, որը պետք է ասի, թե  կոնկրետ հիվանդությունը ինչպես պետք է բուժվի, որքան գումար պետք է ծախսվի, ինչ հետազոտություններ պետք է արվեն և այլն, օրենսդրական ահռելի բացեր կան»,-նշեց Տիգրան Խաչատրյանն ու հավելեց, որ, ըստ իրեն, պետք է Էլեկտրոնային առողջապահությունը զարգացնել, որ համակարգը լինի լիակատար կառավարելի։ 

Նշենք, որ կառավարությունը հաստատել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեներըՄեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինՀեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնելՈստիկանների դրսևորած անվայել պահվածքից հետո անհրաժեշտ է մտածել, թե արդյո՞ք պետք է նրանց ընտանիքի անդամների համար եկեղեցական արարողություններ կատարել. Արշակ սրբազանՍահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ ԳալուզինԱղետի գոտիներում իրականացվող աշխատանքներում կա կամավորների ներգրավման անհրաժեշտություն. ԱՍՀՆԱխթալայում վերականգնվել է գազամատակարարումն ու էլեկտրասնուցումըԵրբևէ դժվար կլիներ պատկերացնել, որ Հայաստանի ոստիկանությունը կարող է խոչընդոտել Ամենայն հայոց հայրապետի մուտքը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՄի զարմացեք, երբ Նիկոլի «ոստիկանությունը » խոչընդոտում է Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր. ՇարմազանովՏեր Եսայի քահանա Արթենյանը Սարդարապատում ամոթանք է տվել ՔՊ-ական կարկառուններին. MediaHubԿոչ ենք անում զերծ մնալ ազգը մասնատող քայլերից․ Արցախի թեմՌուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով. Մխիթար ՀայրապետյանՎաղը կարևոր գործ ունենք անելու, բոլորիդ սպասելու ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում․ Բագրատ ՍրբազանԷլ ավելի ագրեսիվ ու դյուրագրգիռ են դարձել, առավոտյան դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ. ԹամամյանՍարդարապատի հուշահամալիրի մոտ «սև և «կարմիր բերտավոր» ոստիկանները պոկել են Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի Աստվածամոր սրբապատկերով եպիսկոպոսական տարբերանշանըՀայոց Հայրապետն այցելեց Սարդարապատի հուշահամալիր՝ հաղթահարելով ոստիկանական պատնեշները (տեսանյութ)Փառահեղ անցյալ, անորոշ ներկա և հզոր ապագա, եթե ինքներս դա կամենանք․ «Միասնություն» շարժման ղեկավար Արման ՎարդանյանԱԱԾ նախկին տնօրենը` ՆԳՆ Վահե Ղազարյանին. Գտեք ելքը հանգուցալուծման, պարզապես վստահ եմ, որ այն պատկերացնում եքԱրթուր Բազեյանը երկրորդ հաղթանակն է տարել օլիմպիական վարկանիշային մրցաշարումԷստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հանրապետության տոնի կապակցությամբԳեղարքունիքում կայծակնահարվածների ինքնությունը պարզվել է. մահացած կինը 59 տարեկան էրՉինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցումՇվեյցարիայի հայոց թեմը դատապարտում է Վեհափառի մուտքը Սարդարապատի համալիր արգելելու փորձըՇղթայական ավտովթար Երևանում. կա մեկ վիրավորԳրոսմայստեր Կարեն Գրիգորյանը՝ ԱՄՆ մրցաշարի հաղթողՍարդարապատի դեպքը ևս մեկ անգամ ցույց տվեց՝ մեր պետությունն արժեքային սովի մեջ է. Տեր Շահե վարդապետ ԱնանյանԿիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներինՏեղի հայ համայնքների, ծխական ու թեմական խորհուրդների անունից դատապարտում ենք այդ քստմնելի արարքը․ Ռումանիոյ հայոց թեմՊաշտոնական․ 3 ֆուտբոլիստ հեռացավ Ուրարտուից«Քրիստոնեական մեր տիրավանդ հավատքով, Տիրոջ զորակցությամբ հաղթահարելու ենք այս դժվարին ժամանակները ևս»․ Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Անմահ ՊատարագԱննան երրորդ օրն է չի քնում և անում է անհնարինը աղետի մեջ հայտնված մեր հայրենակիցների համար, իսկ պարեկը նրան տուգանում է. Դավիթ ՂահրամանյանՔարկոփ գյուղը գրեթե դատարկ է․ բնակիչները աղետի հետևանքով զրկվել են ջրից, գազից ու լույսից․ News.amՍկզբում Կաթողիկոսին խոչընդոտելու գործը համակարգում էր ահա այս շնաբարո դուրսպրծուկը․ իրավապաշտպանՀՀ տարբեր բուհերում հավաքագրվում են խմբեր՝ աղետից տուժած բնակավայրեր մեկնելու նպատակովՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններիցՊապիկյանը Բելգիայում այցելել է «Ջոն Կոկերիլ» ընկերության գրասենյակՓաշինյանը լեգիտիմ չէ և պետք է հեռանա. «Մայր Հայաստան»Սանահինից ընդհանուր տարհանվել է 137 բնակիչ, 141-ը շարունակում են մնալ այնտեղ․ իրավիճակը աղետի գոտում«Ասել են՝ բարեգործական միջոցառում է, նույնիսկ չի իմացել, որ դրես կոդ կա». Սոնա Շահգելդյանի մայրը՝ Աննա Հակոբյանի օգնականի փարթիին դստեր մասնակցության մասին. Aravot.amՀղի կինը Ճոճկան գյուղից անտառներով, ոտքով քայլել և հասել է Ալավերդու ԲԿՎրաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Հայաստանին Հանրապետության օրվա առթիվՄեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունն արձագանքել է այսօր՝ Սարդարապատում տեղի ունեցածինՄ-6 միջպետական ճանապարհի անանցանելի դարձած հատվածը շրջանցող ճանապարհ կաՍարդարապատի հաղթական հերոսամարտից շուրջ 110 տարի հետո նույն վայրում հայերը պարտություն կրեցին. Արշակ Արքեպիսկոպոս ԽաչատրյանՀեղեղից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքի կարիք կա․ ԿԳՄՍ նախարարը դիմել է ուսանողներինՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվԾանր հոգեխանգարմունք է․ Կաթողիկոսին Սարդարապատ չթողնելն այլ բացատրություն չունի․ քաղաքագետԻսրայելական տանկերը հասել են Ռաֆահ քաղաքի կենտրոն․ Reuters Ռուսաստանը մոտ ապագայում կհասնի հաղթանակի. Մեդվեդև Չեմ տեսել մի օր իմ տարիքի աղջիկը գա կանգնի պոստ (տեսանյութ)
Ամենադիտված