Բժիշկը խոսել է Սահակաշվիլիի առողջական վիճակի մասին
ԱշխարհՎրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի վիճակը, ով բուժում է անցնում Թբիլիսիի կլինիկայում, ծանր է, եթե քաշի կորուստը շարունակվի՝ անդառնալի գործընթացներ կսկսվեն, հայտարարել է Վրաստանի օմբուդսմենի գրասենյակի խորհրդի բժիշկ Գիորգի Գրիգոլիան։
«Կախեքսիան սրվում է: Այն, ինչ կատարվում է Սահակաշվիլիի հետ, բնական է. նա նիհարում է, ընթանում է մկանների և արդեն ոսկրային հյուսվածքի քայքայման գործընթացը: Դա տեղի է ունենում, քանի որ նա համարժեք բուժում չի ստանում»,- լրագրողներին ասել է Գրիգոլիան:
Նրա խոսքով, եթե «քաղաքական գործչի քաշը իջնի մինչեւ 55 կիլոգրամ, ապա անդառնալի գործընթացներ կսկսվեն, նա գամված կլինի անկողնուն»։ Բժիշկը նշել է, որ այս պահին Սաակաշվիլին կշռում է 64 կիլոգրամ, սակայն նիհարելու միտումը շարունակվում է։