Զեփյուռ Բրուտյանն առաջին անգամ հրապարակավ խոսել է հղիության մասին
Ժամանց![Զեփյուռ Բրուտյանն առաջին անգամ հրապարակավ խոսել է հղիության մասին](/timthumb.php?src=disc/01-03-23/bd8a819ab43a4a3f9136ba27eb154cf6.jpg&w=780)
Դերասանուհի Զեփյուռ Բրուտյանն առաջին անգամ իր Instagram-յան էջում հրապարակավ խոսել է իր հղիության մասին։
Պավել Պրիլուչնիի կինը մի քանի կադրեր է տեղադրել, որոնց վրա կատարվում են պրոցեդուրաներ։ «Ցրում ենք ավիշը, մարմնից հեռացնում տոքսիններն ու հեղուկը: Աղջիկներ, հղիներ, ուշադրություն։ Մերսման գնալուց առաջ խորհրդակցեք ձեր բժշկի հետ։ Դա արգելված է վաղ փուլերում»,- գրել է աստղն իր անձնական բլոգում։
Նախկինում Բրուտյանը սոցցանցերում բացահայտ չէր ասում, որ երեխայի է սպասում։ Իր 27-ամյակի օրը դերասանուհին տեսանյութ էր ցուցադրել, որում երևում էր նրա կլորացած փորիկը։
Պավել Պրիլուչնին և Զեփյուռ Բրուտյանն ամուսնացել են 2022 թվականի օգոստոսին։ Պրիլուչնիի համար այս ամուսնությունը երկրորդն է։
![](banners/armflix.jpg)