«Երկրաշարժի պատճառով պետք է լքե՞նք Սիրիան, թե՞ Իրաքը»․ Թուրքիայի ՊՆ ղեկավարն արձագանքել է քննադատություններին
Թուրքիա![«Երկրաշարժի պատճառով պետք է լքե՞նք Սիրիան, թե՞ Իրաքը»․ Թուրքիայի ՊՆ ղեկավարն արձագանքել է քննադատություններին](/timthumb.php?src=disc/01-03-23/70bb7b23eb772de69a355271c2f5ab20.jpg&w=780)
«Չի կարելի հեռվից նման դատողություններ անել։ Ո՞վ է պաշտպանում մեր սահմանը: Ո՞վ է մնում Սիրիայում։ Երկրաշարժի պատճառով պետք է լքե՞նք Սիրիան, թե՞ Իրաքը»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը պատասխանելով քննադատությանը, որ երկրաշարժից հետո առաջին օրերին թուրքական բանակը գործնականում բացակայում էր։
Նախարարի խոսքով՝ «թուրքական բանակը գիշեր-ցերեկ աջակցել է տուժածներին»։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում ավելի քան յոթ բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 45 հազարը։
![](banners/armflix.jpg)