Մեկնարկում են «Վստրեչի» կամրջի դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքները
ՀասարակությունՄարտի 6-ից սկսվում են Երևանի համայնքային ծրագրերով նախատեսված՝ Գարեգին Նժդեհի ուղետարի («Վստրեչի» կամրջի) դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Ըստ այդմ՝ մարտի 6-ից մինչև մայիսի 6-ը՝ ժամը 22:00-06:00-ը, ուղետարը փակ է լինելու:
Որպես այլընտրանքային ճանապարհ առաջարկվում է երթևեկել Քրիստափորի փողոցով:
Քաղաքապետարանը պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը: