Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ
Ռուսաստան![Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ](/timthumb.php?src=disc/17-03-23/98169e20703b3a75bd4acd331b9d8a7d.jpg&w=780)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովմանն ուղղված գործնական միջոցառումները՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև հայտնի եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան»,- ասվում է զեկույցում։
Նաև մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանում տրանսպորտային - լոգիստիկ և տնտեսական կապերի զարգացման շուրջ։
![](banners/armflix.jpg)