Ահազանգ. Աճարկուտում մարդկանց գույքը քանդում են առանց նրանց համաձայնության ԱԳՆ փոխնախարարը խուսափեց պատասխանել, թե ինչու որևէ մեկը չիջավ և չհանդիպեց Շարժման մասնակիցների հետ (տեսանյութ) ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման հարցով կլինի դրական տեղաշարժ․ ԱԳ փոխնախարար Ձերբակալվել է ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանը Արթուր Չիլինգարովին հուղարկավորել են ՌԴ օրհներգի ներքո՝ զինվորական պատիվներով Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը վերջ կդնի տասնամյակներ տևած հակամարտությանը. Բայդեն ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանին անհայտ անձիՆք ոստիկան ներկայանալով բերման են ենթարկել՝ տանելով անհայտ ուղղությամբ Կիրանցի երկու բնակչի վերջնաժամկետ է տրվել. նրանց սեփականությունը հանձնում են Ադրբեջանին ԵՄ-ի հատկացրած 270 մլն-ի իրացման պլան ունե՞նք արդեն, նպատակներից մեկը ԵՄ շուկա մուտք ունենալն է (տեսանյութ) Կիրանցից առաջ հանդիպել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ՀԱԿ-ից այս ընթացքում խորհուրդներ են տվել, ես ընդունել եմ. Սրբազան 

Անրի Վարդանյանը, ում Ռոմանոս Պետրոսյանն իր տեղակալ է տարել, Սերժի օրոք եղել է Արեւմտյան մաքսատան պետը․ Խուրշուդյան

Բլոգոսֆերա

 Հովսեփ Խուրշուդյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Նոր իմացա, որ Անրի Վարդանյանը, Գագիկ Ջհանգիրյանի փեսան, ում Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը պաշտոնի անցնելուն պես իր տեղակալ է տարել՝ Նիկոլ Փաշինյանի հրամանագրմամբ՝ Սերժի օրոք եղել է Արեւմտյան /գլխավոր/ մաքսատան պետը: Պարզ է չէ, թե ինչ հարուստ փորձառություն ունի պետական միջոցների յուրացման: Դե դա ոչինչ, ԽԾԲ-ն ամեն բանից վեր է: Իսկ նա Գագիկ Ջհանգիրյանի փեսան է: Իսկ Գագիկ Ջհանգիրյանը շա՜տ է խնդրել Նիկոլ Փաշինյանին: Դե վարչապետն էլ ոնց կարող էր մերժել Ջհանգիրյանի նման ազնվագույն անձնավորությանը: Թե չէ ընդեղ պետական շահ, կոռուպցիայի դեմ պայքար, ֆլան, բեֆան, տենց ֆինտիֆլյուշկա բաների հետեւից հո չենք ընկնելու…
Դե շահերի բախումն էլ ոչ մի հարց չի ՊՎԾ-ում: Անրի Վարդանյանն էլ իր հերթին որպես ՊՎԾ Սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետ է բերել Արթուր Բարսեղյանին, էլի՝ իր ընկերոջը: Դե մի ՙՙազնվագույն անձնավորութուն՚՚ էլ, վստահաբար այս մեկն է: Պարզ է, չէ՞ թե որքան կարեւոր է, որ ՊՎԾ-ում ընկերներով հավաքվեն: Տենց Օմերտայի օրենքը ավելի մեծ հավանականությամբ կկարողանան պաշտպանել: Ի դեպ, Արթուր Բարսեղյանի ղեկավարած վարչությունը, որը գտնվումն է Անրի Վարդանյանի անմիջական համակարգման ներքո՝ որպես ՊՎԾ ղեկավարի տեղակալի, ստուգում է առողջապահության, կրթության եւ սոցիալական ոլորտները: Բայց Արթուր Բարսեղյաննն էլ Հանրապետական հիվանդանոցի փոխտնօրեն Ռուբեն Գրիգորյանի փեսան է, ում հիվանդանոցը որ ստուգում է: Իսկ նրա քենին էլ, այսինքն՝ նույն Ռուբեն Գրիգորյանի մյուս դուստրը՝ Վարդուհի Գրիգորյանը, Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարն է, ում անմիջական ենթակայության տակ է ԱՆ ֆինանսատնտեսական վարչությունը եւ Պետական առողջապահական գործակալությունը, որը ստուգումներ է իրականացնում բժշկական կենտրոններում: Այնպես որ նա էլ հանգիստ եւ լիարժեք անաչառությամբ կարող է ստուգել իր հայրիկի տնօրինած, կամ փոխտնօրինած հիվանդանոցը: Վարդուհի Գրիգորյանը պատասխանատու է նաեւ պետպատվերի շրջանակներում բժշկական կենտրոններին բյուջետային միջոցների բաշխման համար:
Դե Գագիկ Ջհանգիրյանն էլ, ըստ մամուլի հրապարակումների, Հանրապետական հիվանդանոցի բաժնետեր է ու այդ հիվանդանողի տնօրեն Գրիգորի Գրիգորյանի դասընկերը (էլի՛ ընկերներ. տեսեք, թե մեր հայկական ավանդական ընկերասիրությունը ինչ բան է, է՛): Այն հիվանդանոցի, որի փոխտնօրենն է Ռուբեն Գրիգորյանը, ում փեսա եւ Ջհանգիրյանի փեսայի անմիջական ենթակա Արթուր Բարսեղյանը պետք է ստուգի սեփական աներոջ ու նրա եղբոր տնօրինման տակ գտնվող բժշկական կենտրոնը, որի փայատեր է նաեւ շեֆի՝ Անրի Վարդանյանի աներ Գագիկ Ջհանգիրյանը: Այ սենց խառը ընկերա-խնամիա-ծանոթ-բարեկամական պատմություն ))
Հա, չմոռանամ ասել, որ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հեռու չի այս կլանի մաս կազմելուց: Համենայնդեպս՝ իր գործելաոճով: Իր մայրիկն էլ ունի սեփական բժշկական կենտրոնը՝ Ուիգմոր, որը եւս օգտվում է ԱՆ բաշխված պետական միջոցներից: Իսկ իր ամուսնուն՝ Ստեփան Ավանեսյանին է պատկանում «Արմֆարմացիա» ՓԲԸ-ն, որը եւս պետական պատվերների խոշոռ շահառուներից է, առաջատար դիրքեր ունենալով պետական գնումների մրցույթների «հաղթարշավում», եւ որի տնօրենն է եղել ինքը՝ տիկին Ավանեսյանը, մինչեւ նախարարությունում բարձր պաշտոններ զբաղեցնելը:
Մի անգամ արդեն հրապարակային անդրադարձել եմ այս խնդրին: Ոչ մի արձագանք: ՙՙՍաղ լավ ա՚՚: Ոնց հասկացա հեղափոխության ալիքի վրա իշխանության եկած որոշ տիկնայք եւ պարոնայք ոչ թե հզոր պետություն են պատրաստվում կառուցել, այլ հզոր կլաններ: Սահմանին սպասող պատերազմն էլ ում էլ վերաբերի՝ հո իրենց չի վերաբերելու:
Հա, ի դեպ, Անրի Վարդանյանը մաքսայինից հետո տեղավորվել էր Քննչական կոմիտեում, բայց Արգիշտի Քյարամյանը՝ ՔԿ պետ նշանակվելուց հետո այս խեղճ մարդուն գործից հանել էր: Բա եղա՞վ, պարոն Քյարամյան: Բա Գագիկ Ջհանգիրյանը Ձեզ չի ասե՞լ, թե Անրի Վարդանյանը ինչ լավ մարդ է: Հո 37 թիվը չի, յաա… Լավ է գոնե Նիկոլ Փաշինյանը մի գործ գտավ նրա համար: Հո խեղճը գործազուրկ չէ՞ր մնալու: Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանի Հանրապետությանը, ու հատկապես պետական բյուջեին այդքան ծառայություններ մատուցելուց հետո գործազուրկ մնա՞լս որն էր:
Էն խեղճ Գագիկ Խաչատրյանին իբր որպես ինչ բռնեցիք նստեցրիք: Ինչ մի թիթիզություն: Մի պաշտոն էլ նրան տայիք՝ պրծնեիք, էլի: Անրի Վարդանյանի չափ չկա՞ր:
ՀԳ. Ես էլ ասում եմ ինչո՞ւ հանեցին Դավիթ Սանասարյանին էն շինծու գործով: Բա որ իր տեղում մնար՝ էս ջերմ, հրաշալի ընկերական մթնոլորտը ոնց էին ձեւավորելու ՊՎԾ-ում կոռուպցիայի դեմ այս ազնիվ պայքարիստները: ))»։
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՊԵԿ մաքսային տեսուչին մեղադրանք է ներկայացվել իրանցիներից կաշառք ստանալու համար, նա կալանավորվել է Արթուր Հովհաննիսյանը ոչ պաշտոնական էջում ներողություն է խնդրել հինգերորդ ալիքից.  «Հրապարակ»ԵՄ որոշ երկրներից ազդակներ կան Հայաստանում ներդրումները ավելացնելու վերաբերյալ․ Պապոյան Եզրահանգումը մեկն է․ Սերժ Սարգսյան ճիշտ է. Վարդան Պողոսյան Լուկաշենկոն Մոնղոլիայի նախագահից ստացել է 2 ձի և նվիրել է 2 տրակտոր (լուսանկարներ) Մոսկվայում դատարանը Ժիրինովսկու ապօրինի որդուն օրինական է ճանաչել Ահազանգ. Աճարկուտում մարդկանց գույքը քանդում են առանց նրանց համաձայնության Հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում ԱԳՆ փոխնախարարը խուսափեց պատասխանել, թե ինչու որևէ մեկը չիջավ և չհանդիպեց Շարժման մասնակիցների հետ (տեսանյութ)Պարոն Պապոյան, կներեք էլի, Դուք տեղակալ կամ գործ չունե՞ք, բոլորը տեղակալներին են ուղարկել. Խամոյան (տեսանյութ) Շվեյցարիան ՀՀ է գործուղել Մարդասիրական օգնության կորպուսի մասնագետների«Ուրարտու»-ի երեք ֆուտբոլիստ երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ ԱԳՆ-ն աշխատանքներ է տանում Փարիզում և Թեհրանում դեսպանության նոր շենքեր ձեռք բերելու ուղղությամբ Հայտնի խորվաթ բլոգերը նմանակում է «Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող Ladaniva-ի ելույթը (տեսանյութ) ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման հարցով կլինի դրական տեղաշարժ․ ԱԳ փոխնախարարԱրևմուտքը փորձում է Վրաստանում մինչև հոկտեմբեր հեղափոխություն իրականացնել. ՌԴ ԱԳՆՓաշինյանը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ քննարկել է Հայաստան-Ֆինլանդիա հարաբերություններըՁերբակալվել է ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա ԱվետիսյանըԲռնցքամարտի հավաքականի մարզիչն ամփոփել է վարկանիշային մրցաշարի արդյունքները Վրաստանում երկրաշարժ է գրանցվել Երևանը կհյուրընկալի Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը Սևանա լճի մակարդակը բարձրացել է 21 սմ-ով. վերջին 8 տարիների ամենաբարձր ցուցանիշն է Արթուր Չիլինգարովին հուղարկավորել են ՌԴ օրհներգի ներքո՝ զինվորական պատիվներովՀայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը վերջ կդնի տասնամյակներ տևած հակամարտությանը. ԲայդենՀՀ-ն վաղուց չի համարվում ցածր եկամուտ ունեցող երկիր, միջինից ավելի բարձր ենք ստանում (տեսանյութ) Ի՞նչ վիճակ է տարադրամի շուկայում Արատես գյուղի հանդամասերից մեկում արջը վնասել է քաղաքացունԾանրորդները նախապատրաստվում են ՕԽ-ին ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանին անհայտ անձիՆք ոստիկան ներկայանալով բերման են ենթարկել՝ տանելով անհայտ ուղղությամբԿիրանցի երկու բնակչի վերջնաժամկետ է տրվել. նրանց սեփականությունը հանձնում են Ադրբեջանին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների խաղային համարները Սլովենիայի դեմ խաղում Մեր Ավետիսյան Ժորային ճանապարհից նորից գողացան․ Սրբազանին տեղեկություն փոխանցեցին (տեսանյութ) ԵՄ-ի հատկացրած 270 մլն-ի իրացման պլան ունե՞նք արդեն, նպատակներից մեկը ԵՄ շուկա մուտք ունենալն է (տեսանյութ) Գնել Սանոսյանի մայրը առանձնատուն է կառուցում․ Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգումներ է սկսել․ «Հետք» Վարչապետն ընդունել է ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության տնօրենին Վաղը Վարդենիս ենք գնալու, Սոթքում հանրահավաք ունենք 18.00-ին. Բագրատ սրբազան (տեսանյութ) Կիրանցից առաջ հանդիպել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ՀԱԿ-ից այս ընթացքում խորհուրդներ են տվել, ես ընդունել եմ. ՍրբազանՇարժումն ունի թափ հավաքելու մեծ պոտենցիալ, եթե չանենք կոպիտ սխալներ, հենց այդպես էլ լինելու է․ Վահե Հովհաննիսյան Ադրբեջանցի գիտնականը 300 տարով հետ է տարել պատմական հայտնի իրադարձությունը՝ կատարելով կեղծում Բողոքի ակցիայի 19-ամյա մասնակիցը կալանավորվել է՝ ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու համար Արևիկ Պետրոսյանին հեռացրել են խմբակցությունից Հովհաննես Ազոյանն ո՞վ ա, վայ, լավ էլի, նման անուններ մի տվեք. Սրբազանը՝ լրագրողին (տեսանյութ) Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպանին ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներմուծված ադամանդանման քարեր (տեսանյութ) Հունիսի 9-ին մեծ հանրահավաք է սպասվում, անպայման Վարդենիս ենք գնալու, եթե հասցնենք՝ Սյունիք էլ (տեսանյութ) Առաջարկում եք պատերա՞զմ, թե՞ ոնց. Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանըՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ հիանալի անձնական հարաբերություններ ունենք. Արարատ ՄիրզոյանՀանրապետության նախագահին 2018թ. շարժման օրերին եմ տեսել, ձեռ էր առնում վարչապետին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Որքան կլինեն հունիսին սպասվող առավելագույն ջերմաստիճանները ՀՀ ողջ տարածքում․ Սուրենյան 1 օրում բացահայտվել է հանցագործության 50 դեպք
Ամենադիտված