Իրանի արտգործնախարարը մեկնել է Մոսկվա
Ռուսաստան![Իրանի արտգործնախարարը մեկնել է Մոսկվա](/timthumb.php?src=disc/28-03-23/2a3f7dd889a1fdff50b4f89b9bb239bd.jpg&w=780)
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահiանը մեկնել է Մոսկվա։ Այս մասին հայտնում է Իրանի արտաքին գործերի նախարարության Telegram-յան ալիքը։
Նշվում է, որ Աբդոլլահիանի այցը Ռուսաստան կայացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով։ Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունների տարբեր հարցեր, ինչպես նաև մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ։
![](banners/armflix.jpg)